Մաշտոցներ

Մաշտոցներ
Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը (ավազանի անունով Ստեփանոս) ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՍԵՒԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՍԵՒԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ
2019 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպել էին մարմնում հաշվառված 6 շահառուների այցելությունը «Սևան» ազգային պարկի բնագիտական թանգարան: Թանգարանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման նպատակով, թանգարանի կենտրոնի ղեկավար  Էմմա Քոչարյանը և տեղեկատվության գծով մասնագետ Թամարա Կիրակոսյանը շրջայցի ընթաց...

Վիշապ (հուշարձան)

Վիշապ (հուշարձան)
Վիշապ, վիշապներ, վիշապաքարեր - մեգալիթյան հուշարձան, քարակոթող, մեկ կտոր քարից, ներհատուկ է լոկ Հայկական լեռնաշխարհին։ Հայտնի են «Վիշապաքար» անունով։ Խորհրդանշել են տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են բազալտից և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք տիպի` ցլակերպ (քա...

Խեցգետին

Խեցգետին
Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactilus) Սևանա լճում հայտնաբերվել է 70-ական թվականների վերջին՝ պատահական ներմուծման շնորհիվ: Լիճ լցվող գետերում խեցգետին չի հանդիպել, սակայն խեցգետինը բավականին շատ է Սևանից սկիզբ առնող Հրազդան գետում: Երկարաչանչ խեցգետինը, ի տարբերություն այլ տեսակների, չի ձմեռում:

Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ

Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ
«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են Փափկամարմինների (Mollusca) 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և Հոդվածոտանիների 639 տեսակներ, որոնք պատկանում են միջատներին (անողնաշարավոր կենդանիների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին): Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են: Կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs), որն հայտնի է պարկի պահպանական գոտուց, գրանցված է Բնությ...

Ձկներ

Ձկներ
Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից (համապատասխանաբար` 50 % և 40 %): Այս շրջանում սիգի բաժինը տարեկան որսաբաժնում կազմում էր 0.29 %: Լճի մակարդակի իջեցման սկզբնական շրջանում (1939-1962 թթ.), ի հաշիվ Հրազդան գետի հոսքի արհեստական մեծացման, փոխվեցին Սևանա լճի ձևաչափական և հիդրոդինամիկ ցուցանիշները, ջերմաստիճանային ռեժիմը: 1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին...

Սպիտակ բերդ Աղջապալա միջնադարյան ամրոց

Սպիտակ բերդ Աղջապալա միջնադարյան ամրոց
Տեղադրությունը, կառուցվածքը և պատմությունը. գտնվում Է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Այգուտ գյուղերի միջև, Մարտունի գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք, Այգուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք: Ամրոցը տեղադրված է Մուրղուզի լեռնաշղթայի հարավային փեշերին, Գետիկ գետի աջ ափին, Աղջաղալա կոչվող գյուղատեղիից (այստեղ պահպանվել են շինությունների և եկեղեցու մնացորդներ, խաչքարեր) 1 կմ հարավ-արևմուտք, ՙԿարմիր եղցի՚ կամ Հին Գետիկի վանքի հյուսիսային տեսադաշտի դիմաց վեր խոյաց...

Դաշտալեռ ամրոց

Արտանիշ գյուղից հինգ կիլոմետր դեպի հարավ ու Ջիլ գյուղից դեպի հյուսիս երկու կիլոմետր, այդ գյուղերի մեջ ընկած ճանապարհից 500 մետր ՛դեպի Սևանա լիճը կա մի առանձին բարձունք, որն իր շրշապատից բարձր է շուրջ 100 մետր, և այդ բարձունքի վրա գտնվում է հնագույն Դաշտալեռ ամրոց-շենը։ Բարձունքը իր ստորոտներից մինչև գագաթը խիստ քարքարոտ է, նրա լանջերը գրեթե միատեսակ դյուրամատչելի են։ Լանջերը, հատկապես արևելյան ու հարավային, անընդմեջ ծածկված են բնակարանների ավերակներով։ Բեր...

Արտանիշ գյուղի ամրոց

Ամրոցը գտնվում է գյուղի արևմտյան ծայրամասում եղած բարձունքի հարավային լանջում։ Գրավում է մոտ մեկ հեկտար տարածություն (150X65 մետր)։ Նրա ներսում ու դրսում նկատելի են կացարանների հետքեր։ Ամրոցի պարիսպների լայնությունը երեք մետր է, կացարանների պատերը ավելի նեղ են, չնայած կառուցման տեխնիկան նույնն է։ Ամրոցի մակերեսը պատերով բաժաված է երեք մասի, որից երկուսը հավասար մեծություն ունեն, մեկը ավելի մեծ է և գրավում է բարձունքի առավել բարձր մասը ու հավանաբար միջնաբեր...

Բնության և պատմամշակութային հուշարձաններ

Սևան ազգային պարկի և նրա պահպանական գոտու տարածքում հաշվառված են պատմության և մշակույթի 1489 անշարժ հուշարձաններ (ներառյալ բնական հուշարձանները), այդ թվում. 4 բնական հուշարձաններ, 5 քարե դարի բնակատեղիներ, 19 քարայր կացարաններ, 1 քաղաքատեղի, 31 բնակատեղիներ, 94 գյուղատեղիներ, 8 ազգագրական տներ, 78 ամրոցներ, 2 աշտարակներ, 6 կամուրջներ, 2 քարավանատներ, 9 ջրաղացների համալիրներ և 17 առանձին ջրաղացներ, 11 ձիթհաններ, 3 ջ...