Ձկներ

Ձկներ
Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից (համապատասխանաբար` 50 % և 40 %): Այս շրջանում սիգի բաժինը տարեկան որսաբաժնում կազմում էր 0.29 %: Լճի մակարդակի իջեցման սկզբնական շրջանում (1939-1962 թթ.), ի հաշիվ Հրազդան գետի հոսքի արհեստական մեծացման, փոխվեցին Սևանա լճի ձևաչափական և հիդրոդինամիկ ցուցանիշները, ջերմաստիճանային ռեժիմը: 1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին...

Լճածածան

Լճածածան
Արծաթափայլ լճածածանը (Crucian carp) լիճ է ներթափանցել 1980-ական թվականների սկզբին: Սևանա լճում աճում է լճածածանի մեկ պոպուլյացիա, որն այստեղ առաջացնում է բազմաթիվ սնվող և բազմացող վտառներ: Արդեն 1990 թվին արծաթափայլ լճածածանի արդյունագործական որսաչափը կազմել է մոտ 200 տ: Այն զանգվածաբար հանդիպում է Սևանա լճի ամբողջ ափամերձ հատվածում, հասուն գոնադներով մտնում է Լիճք, Ծակքար, Մասրիկ, Արգիճի և այլ գետեր: Ձվադրում է նաև լճում: Պոպուլյացիայի հիմնական մասը բազմա...

Սևանի կողակ

Սևանի կողակ
Սևանի կողակ, ծածանաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ-ում տարածված է Սևանալճում, Արաքս, Հրազդան, Մեծամոր, Քասաղ, Արփա, Ախուրյան, Դեբեդ, Աղստև, Ազատ, Որոտան, Ողջի գետերում, դրանց ջրերով սնվող խոշոր ջրամբարներում։ Միջին չափի ձուկ է։ Մարմնի երկարությունը 35-40 (երբեմն՝ մինչև 50) սմ է, զանգվածը՝ 2 կգ և ավելի։ Մեջքային լողակիեզրը թեք է, ուղիղ կամ մի փոքր գոգավոր։ Բերանը ճեղքաձև է, դնչի ստորին մասում՝ անկյուններում, կան 1 զույգ կարճ բեղիկներ։ Ստորին շ...

Սևանի իշխան

Սևանի իշխան
Սևանի իշխան (լատ.՝ Salmo ischchan), սաղմոնանմանների ընտանիքի ձուկ։ Էնդեմիկ տեսակ։ Տարածված է բացառապես Սևանա լճի ավազանում։ Մկանուտ, շարժուն ձկներ են, որոնք բազմացման շրջանում ծովերից անցնում են գետերը՝ ձվադրելու համար Իշխանն առաջացել է Հայաստանի լեռնային գետակներում ժամանակին շատ տարածված կարմրախայտից և հատուկ է միայն Սևանա լճին։ Յուրահատուկ կենսապայմաններ ունեցող Սևանա լիճ թափանցած կարմրախայտերն ա...

Սիգ

Սիգ
Սիգը սաղմոնների ընտանիքի ձուկ է: Հայաստանում ամենատարածված ձկնատեսակն է: Սևանա լիճ է ներմուծվել 1924–27 թթ-ին՝ Ռուսաստանի Լադոգա և Չուդ լճերից: Կլիմայավարժեցվել է լճի պայմաններին, ինչի ընթացքում առաջացել է առանձին ենթատեսակ՝ Սևանի սիգը: Մարմինը տափակ է` կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը 30–40 (երբեմն՝ մինչև 60) սմ է, զանգվածը՝ մինչև 3,5 կգ: Գլուխը փոքր է, դունչը՝ սուր: Թեփուկները համեմատաբար խոշոր են: Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթափայլ է՝ երկն

Սևանի բեղլու

Սևանի բեղլու
Սևանի բեղոտ (Barbus lacerta sevangi), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում։ Առաջացնում է լճային, լճա-գետային և գետային պոպուլացիաներ, որոնք իրարից հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով։ Միջին չափի ձուկ է։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 15-18 (երբեմն՝ մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ։ Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով։ Բերանի անկյուններում և վեր...