Սև փարփար

Սև փարփար
Սև փարփար, (լատ.՝ Fulica atra) ջրահովվիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Արտաքին կառուցվածք Մարմնի երկարարությունը 36-38 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 70-80 սանտիմետր, կենդանի զանգվածը՝ 500-1100 գրամ։ Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը սև է, որովայնը՝ մոխրագույն երանգով։ Ճակատի ակնառու վահանաձև կոշտուկն ու կտուցը սպիտակ են։ Մատների լողակները ժանյականման են, կտուցը՝ կարճ ու սուր, աչքերը՝ կարմրագորշագույն։ Երիտասարդի ընդհանուր փետրածածկը մ...

Ձկնկուլ

Ձկնկուլ
Ձկնկուլներ (լատ.՝ Phalacrocoracidae), հավալուսնանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մեծ ձկնկուլ և փոքր ձկնկուլներ: Մեծ ձկնկուլի բնադրագաղութները Գիլլի լճի չորացումից հետո անհետացել են։ Մեծ թիվ են կազմում փոքր ձկնկուլի բնադրագաղութները Արարատյան դաշտում։ Աչքի են ընկնում միջին երկարության, կեռ ծայրով, ատամնանման եզրեր ունեցող կտուցով, երկար վզով։ Մեծ ձկնկուլ   Մեծ ձկնկուլ (լատ.՝ Phalacrocorax carbo), ձկնկուլների ընտանիքի

Սուզակներ

Սուզակներ
Սուզակներ, սուզականմանների կարգի ջրլող թռչունների ընտանիք։ Հայտնի է 21, Հայաստանի Հանրապետությունում՝ 5 տեսակ՝ մեծ սուզակ, մոխրաայտ սուզակ, փոքր սուզակ, կարմրավիզ սուզակ, սևավիզ սուզակ (վերջին 3-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Կենդանի զանգվածը 120-2000 գ է։ Օժտված են ջրում սուզվելու կատարյալ ունակությամբ։ Գլուխը փոքր է, կտուցը՝ կարճ, սրածայր, վիզը՝ երկար, մարմինը՝ ամփոփ, կլորավուն, մատները՝ եգրալողաթաղանթավոր, ոտքերը դասավորված են մարմնի հետին մասո...

Հայկական որոր

Հայկական որոր
Հայկական որոր (լատ.՝ Larus armenicus), խոշոր որոր է, որը բնակվում է Կովկասում, Մերձավոր Արևելքումև Միջին Արևելքում։ Անցյալում այն դասակարգվում էր որպես արծաթագույն որորի ենթատեսակ, բայց ավելի ուշ այդ որորին դասակարգեցին որպես առանձին տեսակ։ Հայկական որորը նման է դեղնաոտք որորին, սակայն ավելի փոքր է, և ունի մուգ մոխրագույն հատվածներ գլխի և մեջքի շրջաններում։ Թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով։ Կտուցըկարճ է։ Առաջին ձմռան