<<Նորաշենի>> արգելոց

<<Նորաշենի>> արգելոց
«Նորաշենի» արգելոցը գտնվում է ազգային պարկի հյուսիսարևմտյան հատվածում և զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, իսկ ջրայինը՝ 498 հա։ Սահմանի ընդհանուր երկարությունը 12.7 կմ է։ Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.9 կմ երկարությամբ և 3.0 կմ լայնությամբ։ Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես հայկական որորի, քանի որ այն այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը։    

Ռեկրեացիոն գոտի

«Սևան» ազգային պարկի առաջակվող ռեկրեացիոն գոտիների ընդհանուր տարածքը կազմում է 4753 հա, որոնք առանձին հատվածներով տարածվում են լճի ափամերձ երկայնքով (Քարտեզ 4): Քարտեզ 4 Առաջին ռեկրեացիոն գոտի Տարածքը կազմում է 1501 հա, սահմանի ընդհանուր երկարությունը՝ 119.8 կմ: Սահմանի նկարագրությունը. Ռեկրեացիոն գոտու սահմանը սկսում է Սևան-Գավառ ավտոճանապահի Լճաշեն գյուղ մտնող ճանապահի խաչմերուկից դեպի արևելք լճի ափից` Ա2 կետից (X=495906, Y=4487597, H= 189

Տնտեսական գոտի

«Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում՝ Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիճի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա: Այս հատվածներում տնտեսական գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 11 184 հա (Քարտեզ 4): Քարտեզ 4 1-ին հատվածի տարածքը կազմում է 388 հա: Այն գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիս-արևմտյան

<<Արտանիշի>> արգելոց

<<Արտանիշի>> արգելոց
<<Արտանիշի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում, ընդգրկում է Արտանիշ թերակղզին (բացառությամբ ձախակողմյան հատվածի` Շորժա համայնքային հողերը) և Արտանիշի լճախորշի թերակղզուն հարող մասը: Տարածքը զբաղեցնում է 3640 հա մակերես, որից 2142 հա ցամաքային տարածք, իսկ 1498 հա` ջրային: Սահմանի ընդհանուր երկարությունը 25.9 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 11.7 կմ երկարությամբ և 7.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու...

<<Լիճք-Արգիչի>> արգելոց

<<Լիճք-Արգիչի>> արգելոց
<<Լիճք-Արգիչի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում` Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1175 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 482 հա, իսկ ջրայինը` 693 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 13.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.8 կմ երկարությամբ և 3.7 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդ...

<<Գավառագետի>> արգելավայր

<<Գավառագետի>> արգելավայր
<<Գավառագետի>> արգելավայրը գտնվում է ազգային պարկի Նորատուս թերակղզու ափամերձ և Գավառագետի գետաբերանային հատվածում, զբաղեցնում է 845 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 552 հա, իսկ ջրայինը` 293 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 26.4 կմ է: Արգելավայրի տարածքը ձգվում է մոտ 7.5 կմ երկարությամբ և 0.5-3.5 կմ լայնությամբ: Արգելավայրի նպատակն է ապահովել Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանությունը և Նորատուս թերակղ...

<<Գիհի-կաղնուտային ռելիկտային>> արգելավայր

<<Գիհի-կաղնուտային ռելիկտային>> արգելավայր
<<Գիհի-կաղնուտային ռելիկտային>> արգելավայրը գտնվում է ազգային պարկի արևելյան մասում և տարածվում է Դարանակ գյուղից մինչև Ջիլ գյուղ` մոտ 18 կմ երկարությամբ և 1.5-3.8 կմ լայնությամբ: Արգելավայրը զբաղեցնում է 1807 հա մակերես: Տարածքը կտրտված է, հանդես են գալիս տարբեր չափերի 5 հատվածներ, որոնց սահմանների ընդհանուր երկարությունը կազմում է 55.0 կմ: Արգելավայրի նպատակն է ապահովել Սևանա լեռնաշղթայի հարավ- արևմտյան լանջերի վրա տարածվող գիհու և կաղնու ռել...

<<Գիլլի>> արգելոց

<<Գիլլի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավ-արևելյան հատվածում` Գիլլի ջրանցքի, Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1810 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 1325 հա, իսկ ջրայինը` 485 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 23.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 10.4 կմ երկարությամբ և 1.8 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանային հատվածների պահպանությունը` արժեք...