Վարդենիսի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Վարդենիսի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Մաքենիս, Մասրիկ, Գիլլի գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Վարդենիսի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Կարճաղբյուր համայնքից Արեգունի համայնք ձգվող տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 15 աշխատակից:

Վարդենիս մասնաճյուղի ղեկավար՝ Հարությունյան Մխիթար Ռաֆիկի

Վարդենիկի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Վարդենիկի մասնաճյուղի ևս մեկ գործառույթ է իրականացնել Ձորագետ, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Արծվանիստ գետերի և սեզոնային գետակների պահպանությունը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Վարդենիկի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Արծվանիստ և Կարճաղբյուր համայնքների միջհամայնքային տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 21 աշխատակից:

Վարդենիկ մասնաճյուղի ղեկավար` Հակոբյան Աշոտ Վաղարշակի
հասցե՝ ՀՀ գեղարքունիքի մարզ ք. Մարտունի Կամոյի 1

Մարտունու մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Մարտունու մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Մարտունու մասնաճյուղի ևս մեկ գործառույթ է իրականացնել Բախտակ, Ծակքար, Լիճք, Արգիչի, Մարտունի գետերի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Մարտունու մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ներքին Գետաշենի և Մարտունու համայնքների միջակա տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 12 աշխատակից:

Մարտունի մասնաճյուղի ղեկավար՝ Ղիմոյան Համլետ Սոսինի

Նորատուսի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Նորատուսի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը:Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Նորատուսի մասնաճյուղի ևս մեկ գործառույթ է իրականացնել մասնաճյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների` Հայրավանքի, Քանագեղի գյուղատեղի պահպանությունն ու զբոսաշրջային նպատակով օգտագործում: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Գավառագետ գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Նորատուսի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ծովազարդ և Լիճք համայնքների միջհամայնքային սահմանագծից մինչև Երանոս համայնք ընկած տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 19 աշխատակից:

Նորատուս մասնաճյուղի ղեկավար՝ Պողոսյան Նորհույս Ռաֆիկի

Սևանի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Սևանի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Սևանի մասնաճյուղի ևս մեկ գործառույթ է իրականացնել մասնաճյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների` Սևանա վանքի, բնության հուշարձանների` <<Քարե Ծով>> չինգիլների (Լճաշեն-Չկալովկա հատված) և այլ բնության հուշարձանների պահպանությունն ու զբոսաշրջային նպատակներով օգտագործումը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Ձկնգետ գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Սևանի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ծովազարդ և Լիճք համայնքների միջհամայնքային սահմանագծից մինչև Դրախտիկ համայնք ընկած տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 19 աշխատակից:

Մասնաճյուղի ղեկավար` Թովմասյան Սպարտակ Ալեքսանի
հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ ք.Սևան Նաիրյան 178

Այցելուների կենտրոն

<<ՍԵՎԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> ՊՈԱԿ-ի ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Ղեկավար` Էմմա Քոչարյան
Հեռ.` 0261-2-02-83
Էլ. փոստ` visitor.center@sevanpark.am

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնը ապահովում է ՊՈԱԿ-ի թանգարանի ցուցանմուշների պահպանությունը, իրականացնում է էկոլոգիական կրթության, դաստիարակության և իրազեկման աշխատանքներ հարակից համայնքների բնակչության, դպրոցահասակ երեխաների և երիտասարդ սերնդի ներկայցուցիչների շրջանում:

Մոնիթորինգի և կադաստրի վարման բաժին

<<ՍԵՎԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> ՊՈԱԿ-ի ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
Պետ- Արայիկ Հունանյան
Հեռ.- 0261-2-44-29
Էլ. փոստ- arayik.hunanyan2@env.am

Կազմակերպության կողմից իրականացվող, մոնիթորինգը և կադաստրի վարումն ուղղված են պարկի տարածքի բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, բնական երևույթների և էկոլոգիական իրավիճակի կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության գիտական
հիմունքների մշակմանը:

Մոնիթորինգը`

1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.
2) նպատակաուղղված է կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտմանը, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների գնահատմանն ու կանխատեսմանը, բնական և մարդածին գործոնների ազդեցության բացահայտմանը.
3) իրականացվում է ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծված դիտարկման ցանցում, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ: Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագիծը մշակում է կազմակերպությունը և ներկայացնում լիազորված պետական մարմնի հաստատմանը:

Կադաստրի վարումը`

1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների
հաշվին.
2) իրականացվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների, տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալների հիման վրա.
3) նպատակաուղղված է գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրմանն ու դասակարգմանը, տարածքների և բնական պաշարների օգտագործման հաշվառմանը, ամփոփմանը և վերլուծմանը, տարածքների օգտագործման օպտիմալ ծանրաբեռնվածության բացահայտմանը.
4) իրականացվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների, տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալների հիման վրա` տվյալները գրանցելով գրանցամատյանում և համակարգչային տվյալների շտեմարաններում: