<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Մարտունու մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Մարտունու մասնաճյուղի ևս մեկ գործառույթ է իրականացնել Բախտակ, Ծակքար, Լիճք, Արգիչի, Մարտունի գետերի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Մարտունու մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ներքին Գետաշենի և Մարտունու համայնքների միջակա տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 12 աշխատակից:

Մարտունի մասնաճյուղի ղեկավար՝ Ղիմոյան Համլետ Սոսինի

Թողնել պատասխան