<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Վարդենիսի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Մաքենիս, Մասրիկ, Գիլլի գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Վարդենիսի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Կարճաղբյուր համայնքից Արեգունի համայնք ձգվող տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 15 աշխատակից:

Վարդենիս մասնաճյուղի ղեկավար՝ Հարությունյան Մխիթար Ռաֆիկի

Թողնել պատասխան