Ջրագրություն

ՙՍևան՚ ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը, որի ծավալը 33.2 կմ է, մակերեսը՝ 1238 կմ (Քարտեզ 2): Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով՝ Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավ-արևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ ), հյուսիս-արևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ ): Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ:
Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4-ը՝ Փոքր Սևան, 24-ը՝ Մեծ Սևան: Գետերի ավազանների մակերեսների գումարը կազմում է 2780 կմ (լճի ողջ ջրհավաք ավազանի մակերեսի 76.2%), իսկ միջավազանային տարածությունը՝ 696.0 կմ (լճի ողջ ջրհավաք ավազանի մակերեսի 23.8%-ը):
Գեղամա լեռնազանգվածից սկիզբ են առնում 5 գետեր, որոնցից Գավառագետը թափվում է Փոքր Սևան, իսկ մնացած գետերը, Շողվակ, Ծակքար, Բախտակ և Լիճք՝ Մեծ Սևան: Գեղամա լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 219×106 մ , որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 27.73%-ն է:
Վարդենիսի լեռնազանգվածից սկիզբ են առնում 9 գետեր` Արգիճի, Մարտունի, Աստղաձոր, Զոլաքար, Սելավգետակ, Վարդենիկ, Արծվանիստ, Մակենիս և Մասրիկ, որոնք թափվում են Մեծ Սևան: Վարդենիսի լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 483 x 106 կմ , որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 61.9 % — ն է:
Սևանի լեռնազանգվածից սկիզբ են առնում 11 գետեր և առվակներ՝ Փոքր Մասրիկ, Շեկասար, Գյունեյ, Դարանակ, Փամբակ, Շիշկերտ, Ծափաթաղ, Ջիլ, Դալի, Նորուզ և Արտանիշ, որոնք թափվում են Մեծ Սևան: Սևանի լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 36.5×106 մ , որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 4.62 %-ն է:
Արեգունու լեռնաշղթայից սկիզբ են առնում 2 ոչ մեծ գետեր՝ Սպիտակաջուր և Դրախտիկ, իսկ Փամբակի լեռնաշղթայից՝ միայն Ձկնագետը, որոնք թափվում են Փոքր Սևան: Արեգունի-Փամբակ լեռնազանգվածի գետերի ընդհանուր հոսքի մեծությունը կազմում է 45.4 x 106 մ , որը Սևանա լիճ թափվող գետերի ընդհանուր հոսքի 5.75 %-ն է:
Գետերի միջին տարեկան հոսքը կազմում է 26.8 մ /վրկ (առանց Արփա-Սևան ջրատարի): Սևանա լիճ թափվող գետերի ջրածախսի դինամիկան ցույց է տալիս, որ Գավառագետ, Ծակքար, Արգիճի, Վարդենիկ, Մակենիս և Մասրիկ գետերում տարվա ամենաջրառատ ժամանակաշրջանը ապրիլ-հունիս ամիսներն են, որը կապված է գարնանային վարարումների հետ: Դրանք սկսվում են ապրիլի առաջին կամ երկրորդ տասնօրյակից ու հիմնականում ավարտվում հունիսի երկրորդ տասնօրյակի ընթացքում: Գետերի մեծ մասի առավելագույն ելքերը, սովորաբար, դիտվում են գարնանային վարարումների ժամանակ: Սակայն կարող են դիտվել նաև ամառ-աշնանային սակավաջուր փուլի ընթացքում, որի պատճառը այս սեզոնում հաճախակի տեղացող տեղատարափ անձրևներն են: Գետերի մեծ մասն ունեն լավ արտահայտված սակավաջրության երկու փուլ՝ ամառ-աշնանային և ձմեռային:
Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը, որի բնական հոսքը մինչև լճի մակարդակի իջեցումը եղել է 110 մլն մ : Այսօր այս գետը վերածվել է ջրանցքների և ջրատարների մի համակարգի, որով հոսում է Սևանա լճից ոռոգման նպատակներով վերցված ջուրը:

Արտանիշի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Արտանիշի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Արտանիշի մասնաճյուղի մեկ այլ գործառույթ է իրականացնել մասնաճյուղի տարածքում գտնվող բնության հուշարձանների` <<Քարացած Ալիք>> (Շորժա) և այլ բնության հուշարձանների պահպանությունն ու զբոսաշրջային նպատակներով օգտագործումը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Դրախտիկ գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Արտանիշի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ծովագյուղ համայնքից դեպի Դրախտիկ համայնքի ուղղությամբ` մինչև Դրախտիկ համայնք ձգվող տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 14 աշխատակից:

Արտանիշ մասնաճյուղի ղեկավար՝ Կիրակոսյան Մհեր Արշակի

Արևիկի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Արևիկի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Գեղամասար գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Արևիկի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ծափաթաղ և Ջիլ համայնքների միջակա տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 13 աշխատակից:

Արևիկ մասնաճյուղի ղեկավար՝ Մուրադյան Արտյոմ Հովիկի

Վարդենիսի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Վարդենիսի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Մաքենիս, Մասրիկ, Գիլլի գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Վարդենիսի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Կարճաղբյուր համայնքից Արեգունի համայնք ձգվող տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 15 աշխատակից:

Վարդենիս մասնաճյուղի ղեկավար՝ Հարությունյան Մխիթար Ռաֆիկի

Վարդենիկի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Վարդենիկի մասնաճյուղի ևս մեկ գործառույթ է իրականացնել Ձորագետ, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Արծվանիստ գետերի և սեզոնային գետակների պահպանությունը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Վարդենիկի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Արծվանիստ և Կարճաղբյուր համայնքների միջհամայնքային տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 21 աշխատակից:

Վարդենիկ մասնաճյուղի ղեկավար` Հակոբյան Աշոտ Վաղարշակի
հասցե՝ ՀՀ գեղարքունիքի մարզ ք. Մարտունի Կամոյի 1

Մարտունու մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Մարտունու մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Մարտունու մասնաճյուղի ևս մեկ գործառույթ է իրականացնել Բախտակ, Ծակքար, Լիճք, Արգիչի, Մարտունի գետերի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Մարտունու մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ներքին Գետաշենի և Մարտունու համայնքների միջակա տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 12 աշխատակից:

Մարտունի մասնաճյուղի ղեկավար՝ Ղիմոյան Համլետ Սոսինի

Նորատուսի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Նորատուսի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը:Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Նորատուսի մասնաճյուղի ևս մեկ գործառույթ է իրականացնել մասնաճյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների` Հայրավանքի, Քանագեղի գյուղատեղի պահպանությունն ու զբոսաշրջային նպատակով օգտագործում: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Գավառագետ գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Նորատուսի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ծովազարդ և Լիճք համայնքների միջհամայնքային սահմանագծից մինչև Երանոս համայնք ընկած տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 19 աշխատակից:

Նորատուս մասնաճյուղի ղեկավար՝ Պողոսյան Նորհույս Ռաֆիկի

Սևանի մասնաճյուղ

<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Սևանի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>,  <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Սևանի մասնաճյուղի ևս մեկ գործառույթ է իրականացնել մասնաճյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների` Սևանա վանքի, բնության հուշարձանների` <<Քարե Ծով>> չինգիլների (Լճաշեն-Չկալովկա հատված) և այլ բնության հուշարձանների պահպանությունն ու զբոսաշրջային նպատակներով օգտագործումը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Ձկնգետ գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Սևանի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ծովազարդ և Լիճք համայնքների միջհամայնքային սահմանագծից մինչև Դրախտիկ համայնք ընկած տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 19 աշխատակից:

Մասնաճյուղի ղեկավար` Թովմասյան Սպարտակ Ալեքսանի
հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ ք.Սևան Նաիրյան 178