Սպասարկման և առողջարանական ռեսուրսներ

ՙՍևան՚ ազգային պարկի կարևորագույն բուժիչ ռեսուրսներն ու գործոններն են` ավազանի բարձր լեռնային կլիման, մաքուր լեռնային օդը, օպտիմալ ջերմաստիճանները, խոնավությունը, արևաշատությունը,
ինտենսիվ ուլտրամանուշակագույն ռադիացիան, հանքային բուժիչ ջրերը, բուժիչ ցեխերը, գեղատեսիլ լանդշաֆտները:

Սևանի ավազանի շատ տեղերում հրաբխային լեռնաշղթաների լավային ծածկույթների տակից բխում են պարզ ու սառնորակ աղբյուրներ: Հանդիպում են նաև հանքային աղբյուրներ, որոնցով առանձնապես
հարուստ է արևմտյան ափը: Սևանի բալնեոլոգիական ռեսուրսները հիմնականում կենտրոնացած են արևմտյան և հարավային ափամերձ տարածքներում՝ Գավառ, Մարտունի բնակավայրերի շրջակայքում:
Հանքային ջրերը` ՙԼիճքը՚ և ՙՍևանը՚ բուժիչ են աղեստամոքսային տրակտի բուժման համար: Մարտունի, Զոլաքար, Ծովինար բնակավայրերի մոտ կան տորֆի հանքավայրեր: Լիճք – Մարտունի, Գավառ – Նորատուսի և Վարդենիսի տեղամասերը, հաշվի առնելով բնական բուժիչ պաշարները (հանքային ջուր, ցեխ և տորֆ), նպաստավոր են առողջարանային տուրիզմի համար: Հանքային ջրերը կապված են տեկտոնային խզվածքների հանգույցի հետ: Հորատանցքերի ջրերը պարունակում են բոր, քրոմ, յոդ, ցինկ և այլ միկրոտարրեր: Քաղաքի տարածքի հորատանցքերի ջրերը օգտագործվում են շշալցման համար:

Լիճքի հանքային ջրեր

Սևանա լճի ավազանը

Սևանա լճի ավազանը կազմում է 3649 կմ2, իսկ լճի ընդհանուր մակերեսը 1247 կմ2: Ավազանի և լճի հարաբերակցությունը կազմում է 2.45, որը բավականին փոքր է, եթե մենք հաշվի առնենք, որ միջինում այսբհարաբերակցությունը կազմում է մոտ 10:1: Սևանա լճի ավազանի երիտասարդ երկրաբանական կառուցվածքը հատկանշված է լանդշաֆտների լայն բազմազանությամբ` բազալտային լավայի և հրաբխային տարբեր գոյացումների ծագումնաբանական առանձնահատկություններով: Լճի ավազանում գերակայում են 400 կմ տարածության վրա ձգված Գեղամա, Վարդենիս, Արեգունյաց և Սևանա լեռնաշղթաները, որոնք ձևավորվել են տրիասային ժամանակահատվածում տեղի ունեցած ակտիվ հրաբխային գործունեության արդյունքում: Լեռնաշղթաների բարձրությունները ծովի մակարդակից տատանվում են 2200 – 3800 մետր բարձրության վրա: Տարածքի առանձնահատկությունների շնորհիվ` բուսականությունն ունի լավ արտահայտված խճանկարային բնույթ, որտեղ ներկայացված են տարբեր էկոհամակարգերի մի քանի տեսակներ: Իր հետաքրքիր երկրաբանական բնույթի և շրջակա լանդշաֆտների վրա ներգործած գեղագիտական հզոր ազդեցության շնորհիվ` Սևանա լճի ավազանը հանդիսանում է տուրիզմի զարգացմանը նպաստող արժեքավոր ռեսուրս:

Ձկնորսները լճից ինքնակամ դուրս են բերում թաքցրած ցանցերը

Ինչպես հրապարակվել էր ավելի վաղ, ձկնորսների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս լճից ինքնակամ դուրս են բերում թաքցրած և դեռևս լճից դուրս չբերված ցանցերը:

API key not valid. Please pass a valid API key.

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն

2019թ. Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանի, բնապահպանության նախարարության, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մի խումբ անձանց մասնակցությամբ։ Քննարկվեցին <<Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների>> վերաբերյալ կնքված քառակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունավետության հարցը, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա աշխատանքների համար։ Խորհրդակցությանը ներկա ձկնորսների ներկայացուցիչները խոստացան աջակցել ձկան ձվադրման ժամանակահատվածում իրականացվող արգելքի միջոցառումներին, խոստացան ինքնակամ դուրս բերել իրենց կողմից թաքցված և լճից դեռևս դուրս չբերված ձկնորսական ցանցերը։ Խորհրդակցության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հունվարի 12-ին իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերվել մեծ թվով ցանցեր և 16000 հատ սիգ տեսակի ձուկ։ Ժամը 16։00-ի դրությամբ 16000 հատ սիգ հանձնվել է Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ զորամասեր։ Նմանատիպ միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 13-ը ժամը 18։00-ն։ Տեղեկացնում ենք նաև, որ հերթապահություն է իրականացվում Ճանապարհային Ոստիկանության Սևանի ՊԱՏ հենակետում , Դիլիջանի թունելի սկզբնամասում, Վարդենիս-Սոթք ճանապարհի հատվածում, ինչը կշարունակվի մինչև հունվարի 20-ը։ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը իր շնորհակալությունն է հայտնում Գեղարքունիքի մարզպետարանի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև այն ձկնորսներին, ովքեր ըմբռնումով են մոտենում հարցի կարևորությանն և ինքնակամ դուրս են բերել ցանցերն ու լողամիջոցները։ Նշենք նաև, որ նմանատիպ համատեղ լայնածավալ միջոցառումներ ՀՀ-ում իրականացվում են առաջին անգամ:

 

 

 

Ստուգայց է իրականացնում Սևանա լճում

Այսօր՝ 10.01.2019թ.-ին, կապված Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սևանա լճում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, աշխատակիցները շրջել են լճի վրա և դուրս են բերել ապօրինի տեղադրված ձկնորսական պոլիէթիլենային ցանցերն ու խեցգետն ահավաքները:

Բուսական աշխարհ

<<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1727 տեսակ: Ընդ որում, <<Սևան>> ազգային պարկի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1145 տեսակ, իսկ պահպանական գոտում` 1587: Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միա

մյա ու երկամյա բուսատեսակներով: Պահպանական գոտու ֆլորան ներկայացված է 32 ծառատեսակներով, 102 թփերի տեսակներով, 1146 բազմամյա խոտաբույսերով և 307 միամյա ու երկամյա բուսատեսակներով: <<Սևան>> ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է Հայաստանի համար 23 էնդեմիկ բուսատեսակ, որոնցից 13–ը Սևանի ֆլորիստիկ շրջանի էնդեմիկներ են: Միայն ազգային պարկի տարածքում աճում են Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակներ:

17 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմ

իր գրքում: Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր: Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի: Պարկի և դրա պահպանական գոտու տարածքից հայտնի են նաև 267 տեսակի, ենթատեսակի և ձևերի մակրոմիցետներ (պարկի տարածքում` 121 տեսակ, պահպանական գոտում` 228 տեսակ): Նշված մակրոսկոպիկ սնկերից շուրջ 100 տեսակը ուտելի են, որոնցից առավելապես տարածված են և վաճառվում են շուկաներում հետևյալները` ականջասունկ սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), շեկլիկ (Lactarius deliciosus), աղվեսասունկ (Cantharellus cibarius), կոճղասունկ մարգագետնային (Marasmius oreades), շամպինյոն սովորական (Agaricus campestris), շամպինյոն դաշտային (Agaricus arvensis), գոմաղբասունկ սպիտակ, փրչոտ (Coprinus comatus),

շարքասնկերից (Tricholomataceae)` կոճղասունկ աշնանային (Armillaria mellea), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շարքասունկ հողամոխրագույն (Tricholoma terreum): Բացի այդ, հանդիպում են նաև 58 տեսակի մակրոսկոպիկ սնկեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ: 24 տեսակի սնկեր թունավոր են: Դրանցից են` խոզուկասունկ (Paxillus involutus), կեղծ կոճղասունկ (Hypholoma fasciculare), ճանճասպան հովազային (Amanita pantherina), շամպինյոն դեղնամաշկ (Agaricus xanthodermus), գոմաղբասունկ թեփուկավոր (Coprinus picaceus), սարդոստայնասնկեր (Cortinarius), թելիկասնկեր (Inocybe), շարքասնկեր (Tricholoma) ցեղերի որոշ տեսակներ և այլն:

Ֆլորա

2005 թվականի դաշտային հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև գրական և հերբարիումային տվյալների համաձայն, պարզվել է, որ ՙՍևան՚ ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1619 տեսակ: Ընդ որում՝ ՙՍևան՚ ազգային պարկի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1145 տեսակ, իսկ պահպանական գոտում՝ 1587: Պարկի ֆլորան ներկայացված է 28 ծառատեսակներով, 42 թփերի տեսակներով, 866 բազմամյա խոտաբույսերով և 209 միամյա ու երկամյա բուսատեսակներով: Պահպանական գոտու ֆլորան ներկայացված է 32 ծառատեսակներով, 102 թփերի տեսակներով, 1146 բազմամյա խոտաբույսերով և 307 միամյա ու երկամյա բուսատեսակներով (բուսատեսակների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է ՙՍևան՚ ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ին):
ՙՍևան՚ ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում է Հայաստանի համար 23 էնդեմիկ բուսատեսակ, որոնցից 13-ը Սևանի ֆլորիստիկ շրջանի էնդեմիկներ են: Միայն ազգային պարկի տարածքում աճում են Հայաստանի 3 էնդեմիկ և Սևանա լճի ավազանի 5 էնդեմիկ տեսակներ: 17 տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում (պահպանական գոտում դրանք 48-ն են):
Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր: Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի:
ՙՍևան՚ ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքից հայտնի են նաև 267 տեսակի, ենթատեսակի և ձևերի մակրոմիցետներ (պարկի տարածքում` 121 տեսակ, պահպանական գոտում` 228 տեսակ), որոնցից 180-ը պատկանում են ագարիկալ սնկերին, 55-ը` աֆիլոֆորայիններին, իսկ 32-ը` գաստերոմիցետներին: Ընդ որում՝ պարկի տարածքում հայտնաբերված սնկերը հիմնականում հանդիպում են քայքայված բնափայտի, կոճղերի, գոմաղբի և ավազուտների վրա, այսինքն՝ պատկանում են քսիլոտրոֆ և պսամոտրոֆ էկոլոգիական խմբերին, իսկ պահպանական գոտու սնկերը ավելի բազմազան սուբստրատների վրա են զարգանում:
Նշված մակրոսկոպիկ սնկերից շուրջ 100 տեսակը ուտելի են, որոնցից առավելապես տարածված են և վաճառվում են շուկաներում հետևյալները՝ ականջասունկ սովորական կամ կախասունկ (Pleurotus ostreatus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), շեկլիկ (Lactarius deliciosus), աղվեսասունկ (Cantharellus cibarius), կոճղասունկ մարգագետնային (Marasmius oreades), շամպինիոն սովորական (Agaricus campestris), շամպինիոն դաշտային (Agaricus arvensis), գոմաղբասունկ սպիտակ, փրչոտ (Coprinus comatus), շարքասնկերից (Tricholomataceae)` կոճղասունկ աշնանային (Armillaria mellea), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շարքասունկ հողամոխրագույն (Tricholoma terreum): Բացի այդ, հանդիպում են նաև 58 տեսակի մակրոսկոպիկ սնկեր, որոնք ունեն բուժիչ հատկություններ: Դրանք են` ագարիկոմիցետներից 28 տեսակներ, աֆիլոֆորոմիցետներից 17 տեսակներ և գաստերոմիցետներից 8 տեսակներ: Բնակչությունը չի օգտագործում այդ սնկերը, քանի որ տեղեկացված չեն դրանց օգտագործման ձևերին և բուժիչ հատկություններին:
24 տեսակի սնկեր թունավոր են: Դրանցից են` խոզուկասունկ (Paxillus involutus), կեղծ կոճղասունկ (Hypholoma fasciculare), ճանճասպան հովազային (Amanita pantherina), շամպինիոն դեղնամաշկ (Agaricus xanthodermus), գոմաղբասունկ թեփուկավոր (Coprinus picaceus), սարդոստայնասնկեր (Cortinarius), թելիկասնկեր (Inocybe), շարքասնկեր (Tricholoma) ցեղերի որոշ տեսակներ և այլն: Տեղացի բնակիչները այդ տեսակները կոչում են գարշասնկեր (պոգանկա), խուսափում են հավաքել և թունավորման դեպքերը հազվադեպ են:

Կլիմա

Սևանա լճի ջրհավաք ավազանում կլիմայի ձևավորման հիմնական գործոններն` են արևի ճառագայթումը և մթնոլորտային շրջապտույտը: Արևային ժամերի քանակը տարեկան տատանվում է 2600-2800-ի միջև:
Սևանա լճի ավազանի տարբեր հատվածներ աչքի են ընկնում տարբեր կլիմայական պայմաններով: Ամենաաննպաստ կլիմայական պայմանները դիտվում են լճի արևմտյան ափին, որտեղ օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -36 C: Լճի հակադիր՝ Արեգունու ափին ձմեռը համեմատաբար մեղմ է, նվազագույն ջերմաստիճանը հասնում է -25 C -ի: Բարձրադիր շրջաններում 0 C-ից բարձր օրերի թիվը հասնում է 200-ի, ցածրադիր գոտիներում՝ 260 օր: Առավելագույն ջերմաստիճանը գրանցվում է հուլիս-օգոստոս ամիսներին (+28 C), նվազագույնը՝ հունվար-փետրվարին: Տարվա միջին ջերմաստիճանը տատանվում է 5-6 C-ի միջև:
Օդի հարաբերական խոնավությունը ենթակա է օրական և սեզոնային տատանումների: Ձմռանը միջին հարաբերական խոնավությունը Փոքր Սևանում կազմում է 70-75%, Մեծ Սևանում՝ 80-85%, ամռանը՝ համապատասխանաբար Փոքր Սևանում 65%, Մեծ Սևանում՝ 75%:
Ջրի և ցամաքի հարևանությամբ ու ռելիեֆի բազմազանությամբ է պայմանավորված քամիների գերակշռությունը այս տարածքում: Քամիների միջին տարեկան արագությունը ավազանում տատանվում է 1.5-6.0 մ/վրկ:
Սևանա լճի ջրհավաք ավազանում տարեկան գումարային տեղումների բաշխումը ընդհանուր առմամբ համապատասխանում է նրա լեռնագրությանը: Լճի ջրհավաք ավազանում մթնոլորտային տեղումները, կախված տեղանքի բարձրությունից, ավելանում են տարեկան 400 մմ-ից (լճի առափնյա շրջանում) մինչև 900 մմ-ի (շրջապատի լեռների մերձգագաթային շրջանում)՝ միջինը կազմելով 500-600 մմ: Տարվա ընթացքում լճի հայելու վրա տեղումների միջին քանակը կազմում է 390 մմ, այդ թվում՝ մայիս-հունիս ամիսներին՝ 115 մմ: Հիմնական գարնանային առավելագույն տեղումներից բացի դիտվում է նաև երկրորդ առավելագույնը՝ աշնանայինը: Տարվա ընթացքում նվազագույն քանակությամբ տեղումներ դիտվում են օգոստոս-սեպտեմբեր և հունվար- դեկտեմբեր ամիսներին:
Սևանա լճի ավազանում ձնածածկը ձևավորվում է նոյեմբերի կեսերին, կայուն ծածկը ձևավորվում է դեկտեմբերի սկզբին, իսկ նրա հալոցքը սկսվում է մարտի սկզբից և վերջանում ապրիլի վերջին:

Ռելիեֆ

ՙՍևան՚ ազգային պարկի ափամերձ հատվածի ռելիեֆը (լճի ափից մինչև 1916 մետրը) ալիքավոր է և հարթ (Քարտեզ 1): Ափերը հիմականում մեղմաթեք են, տեղ-տեղ զառիթափ` 3-8 մետր բարձրությամբ (օրինակ՝ Վարդենիկ-Արծվանիստ, Արտանիշ թերակղզու արևմտյան հատվածների ափերը): Պարկի Սևանա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերի Գիհի-կաղնուտային ռելիկտային հատվածը, ինչպես նաև Սևան և Արտանիշ թերակղզիները ունեն բլրապատ, ժայռոտ և կտրտված ռելիեֆ: Սևանա թերակղզու արևելյան մասը մի ժայռապատ բարձունք է, որի ամենաբարձր կետը հասնում է 1982.3 մետր բարձրության:
Արտանիշ թերակղզու կենտրոնական և արևելյան մասը, 1915-2460.8 մետր բարձրությունների միջև, պատված են լեռնազանգվածով (բացառությամբ նրա արևմտյան մասի, որը հարթ է): Առավելագույն բարձրությունը Ադաթափա գագաթն է՝ 2460.8 մետր բարձրությամբ, որը գտնվում է թերակղզու կենտրոնական մասում: Արտանիշի թերակղզու կենտրոնական մասից լեռնաբազուկները ձգվում են ճառագայթաձև: Այստեղ մշտական հոսող գետեր չկան՝ միայն ժամանակավոր հոսող փոքրիկ գետակներ են:
ՙՍևան՚ ազգային պարկի Գիհի-կաղնուտային ռելիկտային հատվածը հիմնականում ընկած է 1950-ից 2500 մետր բարձրությունների միջև: Ռելիեֆը իրենից ներկայացնում է ուժեղ կտրտված լեռնային լանդշաֆտ, թեք ժայռոտ լանջերով, տարբեր խորության և լայնության ձորերով ու ձորակներով: Խոր ձորերով հոսում են մշտական գետերը՝ Դարանակ, Փամբակ, Շամպիր, Ծափաթաղ և Ջիլ:
ՙՍևան՚ ազգային պարկի տարածքը ընդգրկում է Ձկնագետ, Գավառագետ, Լիճք, Արգիչի և այլ գետերի գետաբերանային հատվածները, որտեղ լճի մակարդակի իջեցման և գետերի էրոզիայի բազիսի իջեցման հետևանքով առաջացել են 10-6 մետր խորությամբ ձորակներ:

Սևանա լիճ

Ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով, Գյոկչայ, Դարյա-Շիրին, Լակնիտիս։ Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։
Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են՝ Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։
Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։ 1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։