ՙՍևան՚ ազգային պարկի կարևորագույն բուժիչ ռեսուրսներն ու գործոններն են` ավազանի բարձր լեռնային կլիման, մաքուր լեռնային օդը, օպտիմալ ջերմաստիճանները, խոնավությունը, արևաշատությունը,
ինտենսիվ ուլտրամանուշակագույն ռադիացիան, հանքային բուժիչ ջրերը, բուժիչ ցեխերը, գեղատեսիլ լանդշաֆտները:

Սևանի ավազանի շատ տեղերում հրաբխային լեռնաշղթաների լավային ծածկույթների տակից բխում են պարզ ու սառնորակ աղբյուրներ: Հանդիպում են նաև հանքային աղբյուրներ, որոնցով առանձնապես
հարուստ է արևմտյան ափը: Սևանի բալնեոլոգիական ռեսուրսները հիմնականում կենտրոնացած են արևմտյան և հարավային ափամերձ տարածքներում՝ Գավառ, Մարտունի բնակավայրերի շրջակայքում:
Հանքային ջրերը` ՙԼիճքը՚ և ՙՍևանը՚ բուժիչ են աղեստամոքսային տրակտի բուժման համար: Մարտունի, Զոլաքար, Ծովինար բնակավայրերի մոտ կան տորֆի հանքավայրեր: Լիճք – Մարտունի, Գավառ – Նորատուսի և Վարդենիսի տեղամասերը, հաշվի առնելով բնական բուժիչ պաշարները (հանքային ջուր, ցեխ և տորֆ), նպաստավոր են առողջարանային տուրիզմի համար: Հանքային ջրերը կապված են տեկտոնային խզվածքների հանգույցի հետ: Հորատանցքերի ջրերը պարունակում են բոր, քրոմ, յոդ, ցինկ և այլ միկրոտարրեր: Քաղաքի տարածքի հորատանցքերի ջրերը օգտագործվում են շշալցման համար:

Լիճքի հանքային ջրեր