Սևանա լճի ավազանը կազմում է 3649 կմ2, իսկ լճի ընդհանուր մակերեսը 1247 կմ2: Ավազանի և լճի հարաբերակցությունը կազմում է 2.45, որը բավականին փոքր է, եթե մենք հաշվի առնենք, որ միջինում այսբհարաբերակցությունը կազմում է մոտ 10:1: Սևանա լճի ավազանի երիտասարդ երկրաբանական կառուցվածքը հատկանշված է լանդշաֆտների լայն բազմազանությամբ` բազալտային լավայի և հրաբխային տարբեր գոյացումների ծագումնաբանական առանձնահատկություններով: Լճի ավազանում գերակայում են 400 կմ տարածության վրա ձգված Գեղամա, Վարդենիս, Արեգունյաց և Սևանա լեռնաշղթաները, որոնք ձևավորվել են տրիասային ժամանակահատվածում տեղի ունեցած ակտիվ հրաբխային գործունեության արդյունքում: Լեռնաշղթաների բարձրությունները ծովի մակարդակից տատանվում են 2200 – 3800 մետր բարձրության վրա: Տարածքի առանձնահատկությունների շնորհիվ` բուսականությունն ունի լավ արտահայտված խճանկարային բնույթ, որտեղ ներկայացված են տարբեր էկոհամակարգերի մի քանի տեսակներ: Իր հետաքրքիր երկրաբանական բնույթի և շրջակա լանդշաֆտների վրա ներգործած գեղագիտական հզոր ազդեցության շնորհիվ` Սևանա լճի ավազանը հանդիսանում է տուրիզմի զարգացմանը նպաստող արժեքավոր ռեսուրս: