<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ հոկտեմբերի 24-ին ժամը 14:20-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ:

Մրցույթի պայմանները ներկայացված են ստորև…

Թափուր պաշտոնի անվանումը – <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Քարտուղարության ավագ մասնագետ

Ավագ մասնագետի պաշտոնի համար սահմանված պահանջները՝
• Բարձրագույն կրթություն.
• Սեռը՝ իգական.
• 1 տարվա աշխատանքային փորձ, իսկ փորձի բացակայության դեպքում՝ կազմակերպությունում հաջողությամբ անցած փորձաշրջան.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• հայերեն լեզվի գերազանց իմացություն (օտար լեզուների իամցությունը կդիտվի որպես առավելություն).
• Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• Թիմում աշխատելու ունակություն:
• կազմակերպության գործավարության վարման կարգը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի, հրահանգների իմացություն,
• գործավարության և արխիվային աշխատանքների վերաբերյալ հրահանգների իմացություն:

Ավագ մասնագետի աշխատանքային պարտականություններն են՝
— Համաձայն կազմակերպության գործավարության կարգի` կազմակերպել կազմակերպության ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում՝ թղթային և էլեկտրոնային.
— Կազմակերպել մտից և ելից փաստաթղթերի գրանցման գործընթացը, ինչպես նաև մուտքագրված և տնօրենի կողմից մակագրված փաստաթղթերը կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներին հանձնելու, դրանց ընթացք տալու և սահմանված ժամկետներում պատասխանելու գործընթացը.
— Կազմակերպել ընթացիկ, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման գործընթացը.
— Կազմակերպել փաստաթղթերի պահպանության գործընթացը.
— Կազմակերպել փաստաթղթերի արխիվացման իրականացումը.
— Հետևել ստացված գրությունների և հանձնարարականների ընթացքին, հարկ եղած դեպքում հիշեցնելով կազմակերպության ղեկավարներին, առանձին ստորաբաժանումներին, բաժիններին` հանձնարարականների սահմանված ժամկետների վերաբերյալ.
— Անմիջական ղեկավարի կողմից աշխատանքների բաշխմանը համապատասխան` ապահովել կազմակերպությունում փաստաթղթաշրջանառության հետ կապված գործավարության իրականացումը` պահպանելով փաստաթղթերի հետ տարվող ընթացակարգային աշխատանքների միասնականությունը.
— Ըստ ղեկավարների հանձնարարականների` կազմակերպել ելից գրությունների նախագծերի, արձանագրությունների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի կազմման գործընթացը.
— Հետևել ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերի` սահմանված չափանիշներին համապատասխան ձևակերպմանը, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել օգնություն դրանց կազմման և ներկայացման համար.
— Ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերի ոչ ամբողջական և/կամ ոչ պատշաճ կազմման վերաբերյալ անհապաղ զեկուցել քարտուղարության պետին.
— Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:

Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը՝
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9.30 –ից մինչև 17:30:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 23 հոկտեմբերի 2019թ.:

Անհրաժեշտ փաստաթղթեր՝
• Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
• Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,
• Աշխատանքային գրույկի պատճենը, կամ հայտարարություն աշխատանքային ստաժի վերաբերյալ,
• Մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափերի,
• Դիմում (լրացվում է տեղում):

Փաստաթղթերի ներկայացման կարգը՝
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով՝ sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:

Մրցույթի անցկացման վայրը՝
Ք. Սևան, Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ

Մրցույթի անցակցման օրը և ժամը՝
24 հոկտեմբերի 2019թ., ժամը՝ 14:20