
<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԳԵՏԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ հոկտեմբերի 24-ին ժամը 15:20-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ:
Մրցույթի պայմանները ներկայացված են ստորև…
Թափուր պաշտոնի անվանումը – <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Գնումների գծով մասնագետ
Գնումների գծով մասնագետի պաշտոնի համար սահմանված պահանջները՝
• Բարձրագույն կրթություն.
• Պետք է ընդգրկված լինի լիազոր մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված համակարգողների ցուցակում.
• 1 տարվա աշխատանքային փորձ, իսկ փորձի բացակայության դեպքում՝ կազմակերպությունում հաջողությամբ անցած փորձաշրջան.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• <<Գնումների մասին>> ՀՀ օրենսդրության, <<Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին>> ՀՀ օրենքի, <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների և այլ իրավական ակտերի իմացություն.
• Պետք է տիրապետի գնումների գործընթացը կազմակերպելու և համակարգելու կարգին.
• Պետք է տիրապետի գնումների շրջանակներում կազմակերպության հաստատած փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություններ տալու մեթոդներին.
• Պետք է իմանա կազմակերպության բյուջեի ձևավորման գործընթացը.
• Պետք է տեղեկացված լինի ապրանքային շուկայում տեղի ունեցող փոփոխություններից.
• Պետք է տիրապետի մրցույթներ կազմակերպելու և ամբողջ գործընթացը իրականացնելու մեթոդներին.
• Պետք է ունենա մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն.
• Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• Թիմում աշխատելու ունակություն:
Գնումների գծով մասնագետի աշխատանքային պարտականություններն են՝
— Կազմակերպել և համակարգել գնումների գործընթացը.
— Եզրակացություն տալ գնումների շրջանակներում կազմակերպության հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.
— Իրականացնել գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
— Կազմել և տնօրենի հաստատմանը ներկայացնել գնման ընթացակարգերի արձանագրություններն ու պայմանագրերը.
— Պահպանել աշխատանքային գործառույթներն իրականացնելիս իրեն հայտնի դարձած ծառայողական և առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվության գաղտնիությունը.
— Գործատուի կողմից սահմանված կարգով անցնել մասնագիտական ունակությունների ստուգում.
— Աշխատանքում ղեկավարվել բացառապես <<Գնումների մասին>> ՀՀ գործող օրենսդրությամբ.
— Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:
Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը՝
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9.30 –ից մինչև 17:30:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 23 հոկտեմբերի 2019թ.:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
• Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
• Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,
• Աշխատանքային գրույկի պատճենը, կամ հայտարարություն աշխատանքային ստաժի վերաբերյալ,
• Արական սեռի անձինք ՝ նաև զինվորական գրույքկը և պատճենը,
• Մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափերի,
• Դիմում (լրացվում է տեղում):
Փաստաթղթերի ներկայացման կարգը՝
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով՝ sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:
Մրցույթի անցկացման վայրը՝
Ք. Սևան, Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Մրցույթի անցակցման օրը և ժամը՝
24 հոկտեմբերի 2019թ., ժամը՝ 15:20