Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են նոր թեմաներով:
Մեր առօրյան կախված է ջրից: Սակայն մարդկանց գիտակցության մեջ ջրի նշանակության կարևորությունը ընկել է: Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը մենք շատ հաճախ անտեսում ենք:
Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից:
Գիտարշավ 20.03.2019
Շնորհավոր Մարտի 8
Սիրելի կանայք և աղջիկներ, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի անձնակազմը ի սրտե շնորհահավորում է Մարտի 8-ի՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ցանկանում հավերժ գեղեցկություն և երիտասարդություն, անսահման սեր, երջանկություն և առողջություն:
Ձկնորսները լճից ինքնակամ դուրս են բերում թաքցրած ցանցերը
Ինչպես հրապարակվել էր ավելի վաղ, ձկնորսների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս լճից ինքնակամ դուրս են բերում թաքցրած և դեռևս լճից դուրս չբերված ցանցերը:
API key not valid. Please pass a valid API key.Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն
2019թ. Հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանի, բնապահպանության նախարարության, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ինչպես նաև Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մի խումբ անձանց մասնակցությամբ։ Քննարկվեցին <<Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների>> վերաբերյալ կնքված քառակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների արդյունավետության հարցը, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա աշխատանքների համար։ Խորհրդակցությանը ներկա ձկնորսների ներկայացուցիչները խոստացան աջակցել ձկան ձվադրման ժամանակահատվածում իրականացվող արգելքի միջոցառումներին, խոստացան ինքնակամ դուրս բերել իրենց կողմից թաքցված և լճից դեռևս դուրս չբերված ձկնորսական ցանցերը։ Խորհրդակցության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հունվարի 12-ին իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերվել մեծ թվով ցանցեր և 16000 հատ սիգ տեսակի ձուկ։ Ժամը 16։00-ի դրությամբ 16000 հատ սիգ հանձնվել է Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի սահմանամերձ զորամասեր։ Նմանատիպ միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 13-ը ժամը 18։00-ն։ Տեղեկացնում ենք նաև, որ հերթապահություն է իրականացվում Ճանապարհային Ոստիկանության Սևանի ՊԱՏ հենակետում , Դիլիջանի թունելի սկզբնամասում, Վարդենիս-Սոթք ճանապարհի հատվածում, ինչը կշարունակվի մինչև հունվարի 20-ը։ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը իր շնորհակալությունն է հայտնում Գեղարքունիքի մարզպետարանի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության աշխատակիցներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև այն ձկնորսներին, ովքեր ըմբռնումով են մոտենում հարցի կարևորությանն և ինքնակամ դուրս են բերել ցանցերն ու լողամիջոցները։ Նշենք նաև, որ նմանատիպ համատեղ լայնածավալ միջոցառումներ ՀՀ-ում իրականացվում են առաջին անգամ:
Ստուգայց է իրականացնում Սևանա լճում
Այսօր՝ 10.01.2019թ.-ին, կապված Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սևանա լճում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, աշխատակիցները շրջել են լճի վրա և դուրս են բերել ապօրինի տեղադրված ձկնորսական պոլիէթիլենային ցանցերն ու խեցգետն ահավաքները:
Մեկնարկել է աշնանային ծառատունկ
SavageofSevan նախաձեռնության շրջանակներում զբոսաշրջիկների կողմից կատարված հանգանակությունների շնորհիվ <<Սևան>> ազգային պարկի տարածքում՝ Ծովագյուղ համայնքին հարակից հատվածում այսօր՝ 31.10.2018թ.-ին մենկնարկել է աշնանային ծառատունկը: Տնկվելու է թվով 700 բարդի տեսակի ծառեր, ինչպես նաև կատարվելու է անտառի լրացում՝ 7000 հատ սոճու բնական վերաճից: Տնկիներն արդեն պատրաստ են, իսկ աշխատանքները տևելու են մինչև նոյեմբերի 13-ը: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին:
Տարածքի մաքրման աշխատանքներ Նորատուսի մասնաճյուղում
#Worldcleanup <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Նորատուսի աշխատակիցների կողմից այսօր լանյածավալ մաքրության աշխատանքներ իրականացվեցին Նորատուսի մասնաճյուղի ամբողջ տարածքում: Շնորհակալություն բոլոր աշխատակիցներին և խնդրանք հանրությանը՝ մի թափեք աղբը անտառում, մենք հավատում ենք, որ Ձեզ էլ այս տեսարանները դուր չեն գալիս:
Տարածքի մաքրման աշխատանքներ Վարդենիսի մասնաճյուղում
#worldcleanup <<Սևան>> ազգային պարկի տարածքի Վարդենիսի հատվածը մաքրվում է Վարդենիսի մասնաճյուղի աշխատակիցների կողմից: Աշխատակիցների կողմից աղբը հավաքվել է, իսկ <<Համաշխարհային մաքրության օր>> հիմնադրամի աջակցությամբ այն տարածքից կհեռացվի: Համեմատաբար քիչ օգտագործվող հատվածները նույնչափ աղտոտված են, որքան մարդաշատ վայրերը: Եկեք այսուհետ մաքուր պահենք մեր երկիրը….
Տարածքի մաքրման աշխատանքներ Սևանի մասնաճյուղում
#Worldcleanup Սևանի մասնաճյուղի աշխատակիցների կողմից մաքրվեցին Թերակղզու հանրային լողափի և Ծովագյուղ համայնքին հարակից հատվածի հանրային լողափերի տարածքները: Ինչպես մնացած տարածքներում, այստեղ ևս օգնության հասան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատաիկցները, հատկացնելով լրացուցիչ աղբի տոպրակներ և ձեռնոցներ: