Նյութի աղբյուր՝https://www.azatutyun.am/
Ինչպես սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները, ամենավատ վիճակը եղել է 2006թ-ին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ Սեւանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Սակայն դրանից հետո սոցցանցերում քննարկում սկսվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ջրիմուռներն անհետացան եւ ո՞ւր անհետացան:
«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց:
— Պարոն Գուլանյան, ինչպե՞ս սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները:
— Ամեն տարի այս նույն պրոցեսը կա՝ մի տարի շատ, մի տարի քիչ: Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տեւում:
— Ջրիմուռներն ընկնում են ջրի հատակը եւ այնտե՞ղ են ոչնչանում:
— Յուրաքանչյուր օրգանիկ բույս ունի հասունանալու, հետո պտուղները կամ տերեւները թափելու հատկություն, դա իրենց պիկն է: Նույնը այս բույսը հասունացավ, հասավ ամենավերջին ու սկսեց մահանալ: Մահանալուց հետո այն նստում է լճի հատակին:
— Ո՞րն էր պատճառը, որ այսպիսի խնդիր առաջացավ: Նշում եք, որ ամեն տարի է տեղի ունենում, բայց այս տարի կարծես թե արձագանքները շատ ավելի բուռն են:
— Անցած տարի ավելի վատ էր: Բայց ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին:
— Ափամերձ հատվածները ժամանակին մաքրվո՞ւմ են:
— Ջրիմուռները դրանից չեն առաջանում: Դա առաջանում է ամբողջ ջրի մակերեւույթում: Ջրիմուռները աճում են, որովհետեւ կա բարձր ջերմաստիճան: Չկա բարձր ջերմաստիճան՝ չեն աճում: Ինչպես որ մթերքն է, սառնարանի մեջ դնում են, ջերմաստիճանը ցածր է՝ չի փչանում, հենց տաք տեղ դրեցիր՝ սկսում է փչանալ: Լիճը սառն է, ջրիմուռները գլուխ չեն բարձրացնում, լիճը սառը չի՝ ջրիմուռները գլուխ են բարձրացնում:
2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է:
— Փաստորեն ջրիմուռների առաջացման հիմնական պատճառը կլիմա՞ն է:
— Այո՝ կլիմայից եւ ազոտից: Վերջին 3-4 տարին Սեւանա լճի մակարդակը շատ քիչ է բարձրացել: Եթե նայենք դրան նախորդող 3-4 տարին 1 մետր էր բարձրացել, իսկ վերջին 3-4 տարվա ընթացքում 20 սանտիմետր է բարձրացել: 5 անգամ նվազագույնը դանդաղ է բարձրանում: Այսօր շեղում են մարդկանց ուշադրությունը դեպի ռեստորանների եւ օբյեկտների վրա, բայց բոլորս գիտենք, որ Սեւանա լճում, եթե ուզենք այսօր 5 հատ նորմալ հյուրանոց կամ ռեստորան չենք գտնի: Հիմնական մասը տնակներ են, որոնք նույնիսկ զուգարաններ չունեն: Այսինքն այստեղից սպասել լուրջ արտանետման, որը կարող է այսպիսի էֆեկտ ունենալ լճի համար՝ այդքան էլ լուրջ չի: Սա արվում է հատուկ: 92 համայնք կա Գեղարքունիքի մարզում, որից 5-ը՝ քաղաքային: Քաղաքային համայնքներից 2-ը՝ Սեւանն ու Ճամբարակը՝ Սեւանա լճի ջրհավաք ավազանից դուրս են գործում: Սեւանը իր կոյուղին փչում է դեպի Հրազդան, իսկ Ճամբարակի ջրերը չեն գալիս Սեւան: Իսկ Մարտունի, Գավառ եւ Վարդենիս համայնքների կոյուղագծերի մի մասն է կառուցված, որոնց վրա կառուցված է 3 հատ մաքրման կայան եւ միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: Իսկ մնացած գյուղական համայնքներից ոչ մեկը չունի կոյուղագիծ: Խողովակ բացարձակապես չի էլ կառուցվել:
Սեւանա լիճ ուղիղ արտանետում չկա: Բայց ավազանի մեջ գտնվող յուրաքանչյուր տուն, որն իր բակում ունի փորած հոր, այդ հորում հայտնվող ջուրը ստորգետնյա ջրերի հետ ֆիլտրվում էր: Բայց վերջին շրջանում՝ հատկապես ավտոմատ լվացքի մեքենաների մաքրող հեղուկները որեւէ կերպ չեն ֆիլտրվում: Սրանք պարունակում են շատ մեծ քանակությամբ մակերեւույթաակտիվ նյութեր: Հիմա մենք ֆոսֆորի պիկեր չունենք, բայց վերջին 10 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ այն կայուն աճում է: Սրանք շատ տարբեր հանգամանքներ են, որոնք կապ ունեն Սեւանա լճի այս վիճակի հետ, բայց կոնկրետ այս դեպքը կապված է ջերմաստիճանի հետ:
Այս 2 ծաղկումը ես կանխատեսել էի դեռեւս 2017 թվականին: Ես զեկուցել եմ նախարարներին ե՛ւ անցած տարվա առաջին ծաղկումը ե՛ւ այս տարվանը: Անցած տարի անմիջապես ծաղկման ավարտից հետո այս տարվա ծաղկումն եմ նորից կանխատեսել:
— Այսինքն, պրոցեսն ամբողջությամբ կանխատեսելի՞ էր:
— Այո, իհարկե կանխատեսելի էր: Անցած տարվա ծաղկումից հետո ես տեսա, որ այս տարի էլ է ծաղկելու եւ զգուշացրեցի, որ եկեք հիմիկվանից ժողովրդին ասենք, որ եկող տարի էլ է նույնը լինելու: Հիմա այս տարի էլ ծաղկեց, ես կանխատեսում եմ, որ օգոստոսին եւս 1 անգամ կարող է ծաղկում լինել:
— Օգոստոսի ո՞ր շրջանում:
— Օգոստոսի կեսերին կամ կեսերից հետո կարող է 2-րդ անգամ ծաղկել: Եթե երկրորդ անգամ ծաղկեց, ուրեմն իմացեք, որ այլեւս եկող տարի խնդիր չենք ունենալու, 100 տոկոս համոզված եմ: Փոքր Սեւանում ընդհանրապես հիմա խնդիր չունենք: Մեծ Սեւանում էլ հետազոտություն կանցկացվի:
— Սեւանա լճի այցելուների քանակը աճելու միտում ունի՞, թե տարածված տեղեկություններից հետո այս տարի ցածր է այցելությունների թիվը:
— Ես անցած տարի ինչո՞ւ ջուր խմեցի, որովհետեւ իրականում էլ չգիտեի ինչպես ասել, որ անվտանգ է: Մենք հետազոտություն էինք անցկացրել, լողափներում մաքուր վիճակ էր, ոչ մի խնդիր չկար: Բայց չգիտես ինչու բոլոր թերթերը, լրատվամիջոցները հակառակն էին գրում:
— Կարծում եք, որ սա ուղղորդվա՞ծ է:
— Բնականաբար, հենց պիկ այցելությունների շրջանը սկսում է, միանգամից այդպիսի տեղեկություններ են սկսում տարածել:
— Ո՞ւմ կողմից է ուղղորդվում:
— Իմ կարծիքով՝ սա դեպի Վրաստան փաթեթներ վաճառող տուրիստական գործակալությունների, երեւանամերձ հատվածում հանգստյան գոտիներ ունեցողների կողմից է ուղղորդվում: Լրագրողը գալիս է, ամբողջ լճի ավազանով պտտվում է մի քանի ժամ, որ մի հատ կանաչ հատված գտնի, այդ կանաչ հատվածը մի կերպ գտնում է, կամ եթե չի գտնում, նախորդ օրվա լուսանկար է տեղադրում, ասում է՝ գիտեք՝ Սեւանն այս վիճակում է: Մեկը չի ասում, որ ժամերով փնտրել է, կիլոմետրերով պտտվել է, ամբողջը մաքուր էր եւ միայն մի հատվածն է կանաչ եղել: Հենց այդտեղից է նկատվում, որ միտում կա:
«ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունները միայն նպաստելու են «Սևան» ազգային պարկի առաջացմանը». Ազգային պարկի տնօրենի արձագանքը ԱԱԾ հայտարարությանը
Նյութի աղբյուր՝Galatv.am
«Մասնաճյուղերի տնօրենների հետ զրուցել ենք ավելի վաղ, նյութերը պարզապես այսօր են հրապարակվել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում նշեց «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից հրապարակված այն հաղորդագրությանը, թե «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են սիգի ապօրինի արդյունահանումը:
Վահե Գուլանյանի խոսքերով՝ ոչ բարեխիղճ պետական աշխատողների հայտնաբերելու և պատժելու գործընթացը մշտական գործընթաց է.
««Սևան» ազգային պարկն ունի 200-ից ավելի աշխատողներ, և հսկողությունը հիմնականում արվում է մասնաճյուղերի վրա: Քանի որ ազգային պարկը զրկված է օպերատիվ միջոցներ կիրառելու հնարավորությունից, հետևաբար կա համագործակցություն տարբեր ուժային կառույցների հետ»:
Գուլանյանի խոսքերով՝ իր՝ տնօրեն նշանակվելուց հետո համար մեկ պահանջը, որ դրվել է «Սևան» ազգային պարկի աշխատակիցների առաջ, նախկին իներցիաները մոռանալն է։
«ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողությունները միայն նպաստելու են «Սևան» ազգային պարկի առաջացմանը և նաև դաս է լինելու աշխատակիցների համար, որպեսզի չփորձեն պետության հաշվին հարստանալ»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով նախօրեին ոստիկանության տարածած հայտարարությանը, ըստ որի՝ «Սևան» ազգային պարկի Վարդենիսի, Նորատուսի և Մարտունու մասնաճյուղերի ափամերձ և ջրածածկ հատվածներում անտառամաքրման աշխատանքներ իրականացնող «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության տնօրինությունը յուրացրել է 24 միլիոն 630 դրամից ավելի գումար, և հարցին, թե արդյոք տեղյակ չեն եղել, որ անտառամաքրման աշխատանքներ չեն իրականացվում, Գուլանյանն արձագանքեց.
«Այդ անտառամաքրման աշխատանքների մրցույթներին «Սևան» ազգային պարկը մասնակցություն չի ունենում, դա իրականացվում է կառավարության տրամադրած միջոցների հաշվին, լիազորված պետական մարմինն է մրցույթներ անցկացնում, բայց կոնկրետ դեպքի վերաբերյալ մեր կողմից ևս եղել են շատ բացասական դիմումներ և գրություններ ղեկավար մարմիններին, որ արդյունքները մեզ չեն գոհացնում»:
Անդրադառնալով Սևանա լճի ծաղկման խնդրին և Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությանը, թե լճում ինքնամաքրման գործընթաց է սկսվել, «Սևան» ազգային պարկի տնօրենն ասաց.
«Այս գործընթացները պարբերաբար ընթանում են: Հրատապ վիրահատական միջամտությունների խնդիր չունենք, որովհետև սա բնական գործընթաց է, որը հենց բնությունն է կարգավորում»:
API key not valid. Please pass a valid API key.
Мир 24 հեռուստաընկերության անդրադարձը մեր աշխատանքներին
Пляжный сезон: озеро Севан готовят к наплыву туристов
API key not valid. Please pass a valid API key.Նյութի աղբյուր՝ Мир 24
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է:
Գեղամա հեռուստաընկերության անդրադարձը <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ:
Նյութի աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=tQP0eieo2g8
API key not valid. Please pass a valid API key.Գիտարշավ 20.03.2019
Տնօրեն
ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնօրեն
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981թ. փետրվարի 20, Կոտայքի մարզ, գ. Կոտայք
Կրթություն
2010-2016թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Մասնագիտություն: <<Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ>> Որակավորում: Տնտեսագիտության բակալավրի աստիճան
Աշխատանքային գործունեություն
2005-2018թթ. Կոտայք գյուղի ավագանի 2018-2020թթ. զբաղեցրել է Կոտայք գյուղում վարչական ղեկավարի պաշտոնը 07.09.2020-31.10.2020թթ. զբաղեցրել է <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականի պաշտոնը 01.11.2020-15.04.2022թթ. զբաղեցրել է <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը 18.04.2022-11.12.2023թթ. զբաղեցրել է <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը 12.12.2023թ-ին նշանակվել է <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրեն
Հեռ. ՝ (+374 261) 2 40 44
Էլ. հասցե՝ sevansnco@env.am
Օրենսդրություն
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրություն
- <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի 2007-2011թվականների կառավարման պլան
- ՀՀ օրենքը բնության հատուկ պահպանվող տարածքների մասին
- ՀՀ օրենքը Սևանա լճի մասին
- «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ին մաս)
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ( 2-րդ մաս)
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ( 3-րդ մաս)
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՆՀԱՏՈՒՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՄԱՆ, «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտանիշի մասնաճյուղ
<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Արտանիշի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Արտանիշի մասնաճյուղի մեկ այլ գործառույթ է իրականացնել մասնաճյուղի տարածքում գտնվող բնության հուշարձանների` <<Քարացած Ալիք>> (Շորժա) և այլ բնության հուշարձանների պահպանությունն ու զբոսաշրջային նպատակներով օգտագործումը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Դրախտիկ գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Արտանիշի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ծովագյուղ համայնքից դեպի Դրախտիկ համայնքի ուղղությամբ` մինչև Դրախտիկ համայնք ձգվող տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 14 աշխատակից:
Արտանիշ մասնաճյուղի ղեկավար՝ Կիրակոսյան Մհեր Արշակի
Արևիկի մասնաճյուղ
<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության Արևիկի մասնաճյուղը կազմակերպության տարածքային ստորաբաժանում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան: Մասնաճյուղն ապահովում է իրեն հատկացված տարածքի բնական էկոհամակարգերի ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգի իրականացումը, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործումը: Մասնաճյուղի կողմից պարկի պահպանական գոտու տարածքում իրականացվում է Հայաստանի կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ բույսերի պահպանությունն ու բնական վերարտադրությունը, արժեքավոր դեղաբույսերի պահպանությունը, բնական վերարտադրությունը և բնապահպանական նորմերին համապատասխան օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների պահպաննությունն ու բնական վերարտադրությունը: Մասնաճյուղի այլ գործառույթներ են. Գեղամասար գետի և սեզոնային գետակների ջրային ռեժիմի պահպանությունը, մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացների կանխարգելումը և խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների իրականացումը, սահմանված կարգով հակահրդեհային անվտանգության միջոցառումների իրականացումը, իր իրավասության շրջանում զբոսաշրջության կազմակերպումը (այդ թվում նաև էկոզբոսաշրջության) և այլն: Արևիկի մասնաճյուղի տարածքն ընդգրկում է Ծափաթաղ և Ջիլ համայնքների միջակա տարածքը: Մասնաճյուղն ունի թվով 13 աշխատակից:
Արևիկ մասնաճյուղի ղեկավար՝ Մուրադյան Արտյոմ Հովիկի