Լողափնյա սեզոնը պաշտոնապես հայտարարված է բացված: Այսօր՝ հուլիսի 1-ին հանրային N1 լողափում տեղի ունեցավ լողափերի բացման միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի քաղաքապետարանի, ԱԻՆ-ի, ոստիկանության, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ հանգստացողներ: Միջոցառման ընթացքում բնապահպանության փոխնախարարը, Գեղարքունիքի մարզպետն ու <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրենը հանգստացողներին հորդորեցին զգոն լինել և մաղթեցին անմոռանալի հանգիստ: Շնորհակալություն Սևանի քաղաքապետարանին՝ միջոցառման կազմակերպման համար:
API key not valid. Please pass a valid API key.Անօդաչու թռչող սարքերի ձեռք բերում՝ ուղղված <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բարելավմանը
Բնապահպանության ոլորտում դրամաշնորհի փնտրտուքների ընթացքում <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը հանդիպեց IDEA WILD հիմնադրամին, որը միջազգային հարթակում հայտնի հիմնադրամ է և որի գործունեության նպատակն է վերազինել, հզորացնել և ակտիվացնել աշխարհի առավել հեռանկարային բնապահպանական կազմակերպություններին` զարգացնելու և խթանելու մոլորակի կենսաբազմազանության պահպանությունը:
2017թ. հունիսի 30-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը դիմել է IDEA WILD հիմնադրամին՝ բնապահպանության ոլորտում դրամաշնորհ ստանալու նպատակով: Ներկայացրել ենք <<Անօդաչու թռչող սարքերի ձեռք բերում <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության բարելավման նպատակով>> ծրագիրը, որն ուղղված էր նաև ժամանակակից բնապահպանական տեխնոլոգիաներով ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազիննմանը: IDEA WILD հիմնադրամը հավանության արժանացրեց ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված ծրագիրը և 2017թ. նոյեմբերի 26–ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ին շնորհեց Parrot DISCO FPV և Parrot Bebop 2 դրոնները՝ 1000$ արժողությամբ:
Դրոնները, հանդիսանալով ժամանակակից բնապահպանական գործիքներ, մեզ օգնեցին խթանել պարկի պահպանության իրականացումը, գնահատել <<Սևան>> ազգային պարկի անտառախիտ տարածքների ներկա վիճակը, ինչպես նաև օժանդակել Սևանա լճում բնադրող ջրլող թռչունների տեսակների ընթացիկ ուսումնասիրության անցկացմանը: Բացի դրանից, դրոնները մեծ նշանակություն ունեցան պարկի տարածքում գտնվող արգելոցների և արգելավայրերի, հատկապես դրանց տարածքում գտնվող էնդեմիկ բուսատեսակների և կենդանատեսակների պահպանության, ինչպես նաև մարդու վնասակար ազդեցությունը կարևոր նշանակություն ունեցող հատուկ պահպանվող տարածքներում բացառելու առումով: Օգնեցին կանխարգելել հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումները, որովհետև յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր տեսակ, յուրաքանչյուր վայր կարևոր նշանակություն ունի մեր բնաշխարհում, որի պահպանությունն ու պաշտպանությունը մեր հավաքական ապագան է :
Բնությունն այն է, ինչից կախված է մեր կյանքը և գոյությունը: Այն մեր բարօրության և բարեկեցության աղբյուրն է և այն պաշտպանելը մեր պարտականությունն ու առաջնային խնդիրն է:
Նվիրաբերված դրոնները <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի համար կարևոր նշանակություն ունեն, ինչի համար <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը իր խորին շնորհակալությունն է հայտնում IDEA WILD միջազգային հիմնադրամին:
<<Նորաշենի>> արգելոցում կազմակերպվել էր թռչնադիտում
Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ <<Սևան>> ազգային պարկի <<Նորաշենի>> արգելոցում կազմակերպվել էր թռչնադիտում, որին մասնակցում էին կազմակերպության աշխատակիցները և Ծովազարդ համայնքի բնակչությունը: Հրավիրված մասնագետը ներկայացրեց Սևանի ավազանի թռչնաշխարհը, իսկ միջոցառման ավարտից հետո տարածքում իրականացվեց աղբահավաքման աշխատանքներ և հեռացվեց տարածքից:
API key not valid. Please pass a valid API key.Ճանաչողական էքսկուրսիա դեպի <<Նորաշենի>> արգելոց
<<Սևան>> ազգային պարկում այսօր հյուրընկալվել էին Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ <<Կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն>> ֆակուլտետի <<Կենսաբանություն>> բաժնի 2-րդ կուրսի ուսանողները: Ուսանողները ծանոթացան պարկի պատմությանը, նշանակությանը և իրականացվող պահպանության և գիտական աշխատանքներին: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա իրականացվեց դեպի <<Նորաշենի>> արգելոց, որում բնադրում է հայկական արծաթափայլ որորը: Ի դեպ այսօր արգելոցի թռչնաշխարհը հիացրեց ուսանողներին: Բացի արգելոցի հիմնական բնակիչներից՝ որորներից, արգելոցի տարածքում հանդիպեցին քաջահավեր, ձկնկուլներ, սագեր, տառեղներ, բադեր:
<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էր Շվեդիայի <<Մասնավոր անտառների սեփականատերերի ասոցիացիայի>> պատվիրակությունը
<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում 15.05.2018թ․-ին հյուրընկալվել էր Շվեդիայի <<Մասնավոր անտառների սեփականատերերի ասոցիացիայի>> պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը ներկայացրեց <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի գործունեությունը և Սևանա լճի պահպանության համար իրականացվող միջոցառումները: Կողմերը հետագա համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեցին։
<<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնում
<<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և անտառների կառավարման հանրապետական ունիտար <<Բելգոսլես>> ձեռնարկության միջև կնքված պայմանագրի համաձայն, <<Սևան>> ազգային պարկ>>-ի տարածքում շուրջ 10 հա-ի վրա իրականացվում են անտառտնկման աշխատանքներ: Նման լայնածավալ անտառտնկման աշխատանքները եզակի են և շատ կարևոր տարածաշրջանի համար: Ապրիլի 17-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Ծովագյուղ համայնքի պոլիկլինիկայի աշխատակիցները, ինչպես նաև Ծովագյուղ համայնքի դպրոցի ավագ դասարանների աշակերտները: Ինչպես արդեն հայտնել էինք, տնկիները բերվել են Բելոռուսի հանրապետությունից և ՀՀ-ում են եղել 16.04.2018թ.-ին, իսկ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից մինչև տնկիների հասնելը իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ: Շնորհակալություն բոլոր մասնկիցներին:
Հայ-բելառուսական բարեկամության անտառի հիմնման համար տնկիներն այսօր հասան <<Սևան>> ազգային պարկ
Հայ-բելառուսական բարեկամության անտառի հիմնման համար բելառուսների կողմից ուղարկված տնկիներն այսօր հասան <<Սևան>> ազգային պարկի տարածք: Տնկիների հետ նաև <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ին են տրամադրվել անտառտնկման համար աշխատանքային գործիքներ:<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և Բելգոսլես կազմակերպության ներկայացուցիչները միասին տնկիները դատարկեցին, պահեստավորեցին, նախապատրաստեցին տնկման համար, նաև փորձարկեցին գործիքները: Վաղը Սևանի մասնաճյուղի տարածքում, Ծովագյուղ համայնքին հարակից հատվածում, շուրջ 10 հա մակերեսով տեղի կունենա ծառատունկ: Հրավիրում ենք բոլորին՝ իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր գործին:
Տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ
Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկացնում են բնապատպանության տեղեկատվության վարչությունից:
Նիստում քննարկվել են ազգային պարկի 2017 թվականի ֆինանսատնտեսական հաշվետվությանը և հաշվապահական հաշվեկշռի հաստատմանը վերաբերող հարցեր:
Խորհուրդը մեկնարկել է նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը և 2018 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշիվ նախագծի քննարկումը։
Նշենք, որ խորհուրդը միջգերատեսչական է, որտեղ ներկայացված են Ազգային ժողովը, բնապահպանության, արդարադատության, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի, ֆինանսների նախարարությունները, նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը, կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանության վարչությունը, գիտությունների ազգային ակադեմիան, կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեն, Գեղարքունիքի մարզետարանը, մարզի մի շարք համայնքներ։
Նյութի աղբյուր` https://www.shantnews.am/news/view/15471.html
Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից 2017 թվականին իրականացվեց <<Մաքուր Սևան>> ծրագիրը
Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից 2017 թվականին իրականացվեց <<Մաքուր Սևան>> ծրագիրը (ֆինանսավորող՝ <<Վեոլիա>> հիմնադրամ): Ծրագրի շրջանակներում <<Սևան>> ազգային պարկի>> ՊՈԱԿ-ին տրամադրվեցին նոր աղբամաններ՝ 240 և 1100 լիտր տարողություններով, հանրային լողափերի մուտքերի մոտ տեղադրվեցին ուղղորդող, իսկ հանրային լողափերի տարածքներում՝ ինֆորմացիոն ցուցանակներ և աշխատանքի հանրային լողափերը սպասարկող անձնակազմ՝ 20 մարդ: Ծրագրի իրականացման արդյունքում լողափերը դարձան ավելի գրավիչ և հնարավոր եղավ ապահովել պատշաճ մաքրություն: Ծրագրի իրականացման ընթացքում նաև իրականացվեցին մի շարք միջոցառումներ,որոնց ընթացքում Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կամավորների կողմից հանգստացողներին բաժանվեցին թղթյա մեկանգամյա օգտագործման փոքրիկ աղբամաններ (փոքր աղբը ավազին չլցնելու նպատակով), որն առաջացրեց հանգստացողների հետաքրքրությունը և տվեց դրական արդյունք՝ արդեն նման աղբամաններին ծանոթ մարդիկ հարցնում, հետաքրքրվում էին , թե կան արդյոք փոքր աղբամաններ, որպեսզի կարողանային փոքրիկ մնացորդների համար օգտագործել:
API key not valid. Please pass a valid API key.