<<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և անտառների կառավարման հանրապետական ունիտար <<Բելգոսլես>> ձեռնարկության միջև կնքված պայմանագրի համաձայն, <<Սևան>> ազգային պարկ>>-ի տարածքում շուրջ 10 հա-ի վրա իրականացվում են անտառտնկման աշխատանքներ: Նման լայնածավալ անտառտնկման աշխատանքները եզակի են և շատ կարևոր տարածաշրջանի համար: Ապրիլի 17-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Ծովագյուղ համայնքի պոլիկլինիկայի աշխատակիցները, ինչպես նաև Ծովագյուղ համայնքի դպրոցի ավագ դասարանների աշակերտները: Ինչպես արդեն հայտնել էինք, տնկիները բերվել են Բելոռուսի հանրապետությունից և ՀՀ-ում են եղել 16.04.2018թ.-ին, իսկ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից մինչև տնկիների հասնելը իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ: Շնորհակալություն բոլոր մասնկիցներին: