Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկացնում են բնապատպանության տեղեկատվության վարչությունից:
Նիստում քննարկվել են ազգային պարկի 2017 թվականի ֆինանսատնտեսական հաշվետվությանը և հաշվապահական հաշվեկշռի հաստատմանը վերաբերող հարցեր:
Խորհուրդը մեկնարկել է նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը և 2018 թվականի ծախսերի և եկամուտների նախահաշիվ նախագծի քննարկումը։
Նշենք, որ խորհուրդը միջգերատեսչական է, որտեղ ներկայացված են Ազգային ժողովը, բնապահպանության, արդարադատության, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի, ֆինանսների նախարարությունները, նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը, կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանության վարչությունը, գիտությունների ազգային ակադեմիան, կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեն, Գեղարքունիքի մարզետարանը, մարզի մի շարք համայնքներ։

Նյութի աղբյուր` https://www.shantnews.am/news/view/15471.html