Տուրիստական երթուղիներ

Ազգային պարկում և հարակից տարածքներում առաջարկվող տուրիզմի ձևերը և համապատասխան երթուղիները հիմնվում են 11.1 բաժնում ներկայացված այցելուների հիմնական տեսակների վրա: Պայմանականորեն, Ազգային պարկի տուրիզմի ձևերը կարելի է բաժանել 2 գլխավոր տիպերի` հատուկ և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող: Հատուկ (նեղ մասնագիտացված) ձևերը կարող են լինել ինչպես դասական տուրիստական ուղևորությունների, այնպես էլ հետազոտական արշավախմբերի տեսքով: Դրանց շարքին են դասվում.

  • վայրի կենդանական և բուսական աշխարհի դիտարկման / wildlife watching/, oրինակ թռչնադիտական (birdwatching), բուսաբանական, գեոէկոլոգիական, գիտական, ճարտարապետական, ազգագրական և այլ տուրերը:

Առաջարկվող ընդհանուր հետաքրքրության երթուղիները բնության, մշակութային, արկածային/սպորտային և այլ գրավչություններ համատեղող ուղեվորություններ են: Դրանք կարող են անցկացվել մեքենայով, հետիոտն/հեծյալ, դահուկներով, ինչպես նաև կոմբինացված արշավների ձևով: Մենք առաջարկում ենք տարբեր հետիոտն տուրեր Սևանա լճի շուրջ, որոնք ընդգրկում են տարածքի բոլոր բնության և մշակութային հետաքրքիր առանձնահատկությունները: Հիմնվելով մաս 2.3-ում նկարագրված ռեսուրսների վրա հատուկ ուշադրության է արժանացել ԱՊ և նրա շրջակայքում առողջարարական տուրիզմի զարգացման գաղափարը: Բոլոր համայնքներում առկա է ագրոտուրի զմի զարգացման զգալի ներուժ; ագրո-տուրիզմը կարելի է համատեղել կամ միացնել նաև տուրիզմի այլ ձևերի հետ, ինչպիսիք են` հետիոտն, հեծյալ /ձիերով և ավանակներով/, ավտոմեքենաներով տուրերը; պատմա-մշակութային տուրերը, սիրողական ձկնորսությունը և այլն:

Վայրի կենդանական և բուսական աշխարհի դիտարկման (wildlife watching) տուրերից Հայաստանի պայմաններում մեծ հետաքրքրություն են ներկայացնում թռչնադիտական (birdwatching) և բուսաբանական տուրիզմը: Բացի թռչնադիտական տուրերից կենդանական աշխարհի հետ կապված որոշ հետաքրքրություն Հայաստանի պայմաններում կարող է ներկայացնել միայն թիթեռների, համեմատաբար մեծ միջատների և կաթնասունների դիտումը: Ընդ որում միջատները գլխավորապես հետաքրքրություն են ներկայացնում մասնագետների համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն այցելուներին, որոնք հանդիսանում են միջատների հավաքածուներ կազմողներ: Նրանց նպատակը կարող է լինել գիտական, սիրողական կամ առևտրային, սակայն այդ այցելությունները չեն որակավորվում որպես էկոտուրիզմ, և այդ պատճառով պետք է խիստ վերահսկվեն հատուկ կազմակերպված գիտական արշավների սահմաններում կամ պարզապես արգելվեն: Միջին և մեծ կաթնասունների դիտումը հնարավոր է միայն հատուկ պայմանների առկայության դեպքում: Հայաստանում հնարավոր է ցուցադրել այս կենդանիների բնակավայրերը, բայց գրեթե անհնարին է տեսնել կենդանիներին: Այդ իսկ պատճառով հատուկ կաթնասունների դիտարկման տուրեր կազմակերպելը անիրական է: Նույնը կարելի է ասել սողունների, մասնավորապես օձերի վերաբերյալ: Թռչնադիտական (birdwatching) տուրերը շատ տարածված ձև են և առանձնահատուկ տեղ են գրավում բնության հետ կապված տուրիզմում: Հայաստանի բնակչության կողմից հետաքրքրությունը թռչնադիտարկման նկատմամբ դեռ շատ սկզբնական փուլում է գտնվում: Գլխավորապես այդ այցելությունները կազմակերպվում են մի քանի մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում: Դրանք հետապնդում են կրթական նպատակներ և ներգրավում են առավելապես դպրոցականներին: Ազգային պարկի շատ տարածքներ հետաքրքրություն են ներկայացնում այս տիպի այցելուների համար: Այստեղ պետք է հնարավորինս զարգացվի, կազմակերպվի և խրախուսվի տեղական բնակչության այցելությունները՝ ներգրավելով ոչ միայն դպրոցականներին, այլև հասուն տարիքի մարդկանց: Ինչ վերաբերում է արտերկրի մասնագիտացված խմբերին, ապա դրանց համար ևս Հայաստանի ողջ տարածքի և մասնավորապես Ազգային պարկի թռչնաշխարհը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Այդ խմբերի մասնակիցները, չլինելով մասնագետ թռչնաբաններ, այնուամենայնիվ կարող են շատ բանիմաց լինել թռչնաշխարհի վերաբերյալ և բավականին պահանջկոտ ուղեկցորդի մասնագիտական որակավորման հանդեպ: Այդ պատճառով տուրի առանցքային դերակատարը մասնագետ ուղեկցորդն է (birdwatching guide), որի իրավասության շրջանակներում է տվյալ տարվա և սեզոնի կտրվածքով հստակեցնել թռչունների գտնվելու վայրերը և ուղեկցել այցելուներին: Ինչ վերաբերում է թռչունների գտնվելու ճշգրիտ վայրերին, ապա միանգամայն հասկանալի պատճառներով /շատ անգամ թռչունների պահպանության նպատակներից ելնելով/ այդպիսի տեղեկություն հնարավոր և ընդունված չէ մատուցել տուրիստական բուկլետների և ուղեվորության հաշվետվությունների էջերին: Ինչպես արդեն նշվել էր, Ազգային պարկը մեծ հետաքրքրություն է ներկայացնում թռչունների դիտարկման տեսանկյունից: Հիմնական գրավչությունն է Ճայերի կղզում գոյություն ունեցող Հայկական որորի պոպուլյացիան: Ափամերձ տարածքներում բնակվող վայրի թռչունները հակված են փոխելու իրենց բնադրավայրերը: Արտասահմանյան թռչնադիտողների համար հետաքրքրություն են ներկայացնում ԱՊ հետևյալ տարածքները.

  • Լճաշեն գյուղին հարակից լճի ծովախորշը.
  • Նորադուզի հրվանդանը.
  • Լիճք արգելոցում գտնվող փոքր լիճը.
  • Մասրիկի գետաբերանը.
  • Գիլլիի տարածքը.
  • Արեգունու լեռնաշղթայի լանջերը:

Թռչնադիտական տուրերի դեպքում ևս պետք է հնարավորինս զարգացվի, կազմակերպվի և խրախուսվի տեղական բնակչության այցելությունները, ներգրավելով ոչ միայն դպրոցականներին, այլև հասուն տարիքի մարդկանց: Արտերկրյա մասնագիտական խմբերի մասնակիցների մեծ մասը լինում են կենսաբաններ: Ոչ մասնագետների համար հատուկ կենսաբանական տուրեր են կազմակերպում մի շարք արտասահմանյան կազմակերպություններ /Ճապոնական, Գերմանական, օրինակ. Դոկտոր Կոխ/: Կենսաբանական տուրերում, ինչպես նաև թռչնադիտական տուրերում ուղիների ընտրությունը ըստ տարվա եղանակի կատարվում է արհեստավարժ ուղեկցորդի կողմից: Ընդհանուր առմամբ, հիմնական հետաքրքրություն են ներկայացնում Սևան-Դիլիջան երթուղիները, այդ թվում Սևանի թերակղզու հյուսիսային ու հարավային հատվածները և Սևանի բարձունքները: Ազգային պարկի արգելոցային տարածքներից մի քանիսը այս կամ այն չափով հետաքրքրություն են ներկայացնում տուրիզմի համար: Սպասվում է, որ ներկայումս իրականում մշտապես խախտվող արգելոցային ռեժիմով այս տարածքների պահպանությունը կբարելավվի մշակվող կառավարման պլանների իրականացման արդյունքում: Մի կողմից ակնհայտ է, որ միայն այդ ակնկալիքով կարելի է տուրիզմի պլաններ կազմել այս տարածքների համար: Սակայն մյուս կողմից այն հարցը, թե ինչքանով է թույլատրելի տուրիզմը ակնկալվող արգելոցային ռեժիմի պայմաններում յուրաքանչուր տարածքում, կարելի է եզրակացնել միայն այս ծրագրի կառավարման պլանի մշակման վերջնական փուլում: Այս հարցը չի կարող լինեն տուրիզմի մասնագետի միանձնյա իրավասությունը, այլ պետք է լինի կենսաբան մասնագետների խմբի քննարկման առարկա: Այդ իսկ պատճառով ստորև ներկայացված են միայն սկզբնական դատողությունները և առաջարկությունները մի քանի տարածքների վերաբերյալ: Առաջարկված ընդհանուր հետաքրքրության երթուղիները հիմնված են պարկի, պահպանական գոտու ռեկրեացիոն, բնական և մշակութային գրավիչ վայրերի վրա: Վայրի կենդանաբանական տուրերը կարող են կազմակերպվել ավտոմեքենաներով (4×4), կամ հետիոտն, կամ հեծյալ կամ այդ բոլորի համատեղությամբ` ըստ տեղանքի և այցելվող վայրերի կարգավիճակի: Ազգային պարկի պահպանական գոտին եզրագծող լեռնաշղթաները, մասնավորապես Գեղամա հրաբխային բարձրավանդակը ՝ Աժդահակ /3597մ/, Մեծ /3555 մ/ և Փոքր /3443մ/ Սպիտակասար գագաթներով, Արմաղան լեռը /2829 մ/, Քարկատարը /3392մ/; Վարդենիսը /3521մ/; Սելիմի լեռնանցքը /2410մ/ շատ հրապուրիչ են լեռնային տուրիզմի համար: Պակաս գրավիչ չեն Սևանի շրջակա համայնքներից դեպի այս գագաթները տանող տարածքները: Այս ամենը միայն մասամբ է ընդգրկված տուրօպերատորների կողմից առաջարկվող հետիոտն և ամենագնաց մեքենաներով /ջիփինք/ տուրերի մեջ: Գործնականում կարելի է որպես տուրիստական երթուղի օգտագործել Սևանի բոլոր շրջակա համայնքներից դեպի լեռնային արոտավայրեր տանող ճանապարները: Հաճախ միևնույն նպատակակետին հասնելու համար հնարավոր է առաջարկել մի քանի երթուղի: Օրինակ հանրահայտ Աժդահակի գագաթը Սևանի ավազանից տուրօպերատորների կողմից առաջարկվում է մեկնարկել գլխավորապես Ծաղկաշեն գյուղից: Մինչ այդ կա և ուրիշ, ոչ պակաս հետաքրքիր տարբերակ` մեկնարկել Լանջաղբյուր գյուղից: Կատարված դաշտային հետազոտությունների արդյունքում GPS սարքի օգնությամբ ճշգրիտ ուրվագծվել են առաջարկվող տուրիստական երթուղիներից մի քանիսը, ինչը այնուհետև քարտեզագրող աշխատանքային խմբի ջանքերով փոխանցվել է քարտեզի վրա. 

  • Չկալովկա և Լճաշեն գյուղերի մոտակայքի “Քարե ծով”` չինգիլներ;
  • Սարուխան գյուղ — Գռի ձոր;
  • մայրուղու հին հատվածի երկայնքով / Ախթամար ռեստորանից մինչև թերակղզի/;
  • երթուղի, որը կապում է “Սևան” և “Դիլիջան” Ազգային Պարկերի տարածքները:

Առաջարկվում է ճշգրիտ քարտեզագրել և նկարագրել մի քանի առավել հետաքրքիր լեռնային երթուղիներ, մասնավորապես դեպի Արմաղան լեռան վրա դժվար նկատելի և շատ քիչ հայտնի ժայռապատկերները: Բացի հանրահայտ և հաճախ այցելվող պատմամշակութային հուշարձաններից, ինչպիսին են Սևանավանքը, Հայրավանքը և Նորադուսի միջնադարյան գերեզմանոցի խաչքարերը Ազգային պարկում և հարակից տարածքներում բազմաթիվ են տուրիզմի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող տարբեր դարաշրջանների հուշարձաններ` ամրոց/բնակատեղիներ, գյուղատեղիներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, դամբարանադաշտեր, գերեզմանոցներ և այլ: Բացի դրանից բազմաթիվ են երկրաբանական հուշարձանները: Դա թույլ կտա տուրիստական երթուղիներում ընդգրկել առավել հետաքրքիր մշակույթի և բնության հուշարձանները: Ընդհանուր տեղեկություններ.

  • Տուրիզմին և ռեկրեացիային առնչվող գործունեություն են ծավալում հիմնականում իրավաբանական կարգավիճակ ունեցող սուբյեկտներ` Ազգային պարկի հետ պայմանագրային հիմունքներով:
  • Տարածքի նկատմամբ իրավունքը ԱՊ-ի տարածքում` բացառապես վարձակալվող է:
  • Ռեկրեացիայի ոլորտում զբաղվածների մեծամասնությունը տեղացիներ են, և տվյալ պահին չկա համագործակցության որևէ հատուկ նախագիծ կամ ցանց տեղական համայնքների միջև:
  • Ինֆրակառուցվածքը գլխավորապես սեզոնային գործող է: Միայն շուրջամյա գործող փոքրաքանակ օբյեկտներում հանգստի ծառայությունները որոշակի պահանջարկ են վայելում: Այդ օբյեկտներից առանձնանում են “Հարսնաքար”, “Կապուտաչյա Սևան”, “Սևան-2”, “Մոթել” և “Թուֆենկյան Ավան Մառակ Ծափաթաղ” հյուրանոցային համալիրները:
  • Բիզնեսի սեզոնային բնույթի պատճառով ձեռնարկությունները զերծ են մնում լայնածավալ ներդրումներից` իրենց ծառայությունները մշտական շինություններում տրամադրելու համար:
  • Տուրիստական կացարանների և սննդի օբյեկտների շարքում կան ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր կառույցներ, տաղավարներ և նմանատիպ այլ կառույցներ:
  • Մարքեթինգային մեթոդները թերի են և հիմնականում կրում են բանավոր խոսքի բնույթ: Որոշ հյուրանոցներ տեղադրել են իրենց գովազդը տարբեր վեբկայքերում /օրինակ, Հայաստանի տեղեկատվություն կայքում/, սակայն ոչ իրենց սեփական նախաձեռնությամբ:
  • Կազմակերպություններից շատերը խուսափում են բնապահպանական տուրքերի վճարումից, որը ԱՊին եկամուտ ապահովող հիմնական աղբյուրն է: Արդյունքում, ԱՊ-ն զրկվում է բնապահպանական միջոցառումներ իրականացնելու հնարավորությունից, չնայած որ շատ դեպքերում այդ միջոցառումները կիրառվում են ձեռնարկությունների կողմից իրենց միջոցներով` ելնելով բիզնեսի զարգացման շահերից:
  • Կլիմայական պայմանների, ծառայությունների որակի, գոյություն ունեցող ենթակառուցվածքների և այլ գործոնների շնորհիվ` նշված շրջանում գերակայում են հայ տուրիստները: Արտասահմանցի այցելուները կազմում են ընդհանուր հոսքի չնչին մասը, ինչը զգալիորեն նվազեցնում է հնարավոր եկամտի ծավալները: Այս ոլորտում բավականին անելիքներ կան թե տեղական ինքնակառավարման մարմինների, թե գործարարների կողմից:
  • Տուրիզմի տեսանկյունից զարգացած են պարկի հյուսիսային մասերը, ինչպես նաև Սևանա լճի հյուսիսային գոտին: Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, և Ճամբարակում տուրիստների համար նախատեսված մշտական թե ժամանակավոր կառույցներ կամ չկան, կամ չեն գործում: Գործնականում բացակայում են բոլոր տեսակի ժամանակակից ենթակառուցվածքները: Սևանի շրջանում տուրիզմի ոլորտում զբաղված ձեռնարկությունների տեխնիկական կարողությունները ևս անբավարար են, իսկ առկա միջոցները բնակչության մեծամասնության համար մատչելի չեն:
  • Որպես կանոն տուրիզմի ռեկրեացիոն մասը սահմանափակվում է ՙուտել-խմելով՚: Սևանա լճի առկայությունը լրացնում է այս բացը, սակայն հիմնականում այն կազմակերպված բնույթ չի կրում:

Կացարանների առանձնահատկությունները

  • Ընդամենը տեղերի քանակը` Սևանի հանգստի գոտու գործող կացարանների տեղերի քանակը տատանվում է 3-4 տնակից` մինչև 350 տեղ:
  • Միջին ծանրաբեռնվածությունը տատանվում է սկսած 100%` օգոստոս ամսին, մինչև 30%` ամառվա մյուս ամիսներին:
  • 1 մարդ/օրվա համար սպասարկման միջին գինը /դրամ` սկսած 4000 դրամ տնակի համար, մինչև 100000 դրամ` երկտեղանոց համարի համար. գ Ալցելուների տիպը` միջինը — 90% տեղացիներ, որոշ տեղերում առավելագունս 10% արտերկրից և 1 օրյա այցելուներ` տարբեր տեղերում տատանվում է 60 — 95%:

Ծառայությունների մատչելիությունն ու որակը

  • Առաջարկվող ծառայություններ (այդ թվում էքսկուրսիաներ, արշավներ և այլ) միայն մի քանիսն են առաջարկում կազմակերպված մեքենայով ուղևորություններ դեպի շրջակա պատմամշակութային հուշարձաններ, և միայն Ծափաթաղ հյուրանոցն է առաջարկում հետիոտն/հեծյալ արշավներ:
  • Չնայած զգալի կապիտալ ներդրումներին, որոնք վերջերս կատարվում են տվյալ շրջանում, տուրիստական կացարանների շինարարությունը կամ վերանորոգումը, ըստ ժամանակակից նորմերի ու պահանջների, դեռևս ընթանում է անբավարարար տեմպերով:
  • Որակավորման կարգ` համաձայն ՙԶբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին՚ ՀՀ օրենքի պահանջների 2004 թվականից կառավարության կողմից սահմանված է Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման ընթացակարգ: Սակայն որակավորման գործընթացը շատ դանդաղ է առաջ գնում Հանրապետության ողջ տարածքում: Կառույցների ներդաշնակությունը բնական և մշակութային միջավայրին`այս չափանիշը կարող է ստանալ միայն սուբյեկտիվ գնահատական: Սակայն հարկ է նշել, որ “Սևան” ԱՊ-ի տարածքում գտնվող տուրիստական ինֆրակառուցվածքը միայն շատ քիչ մասով է ներդաշնակ բնական միջավայրին: Հաճախակի է անկանոն կառուցապատումը, անշուք կառույցները: Օրինակ.
  • Հանգստի համար նախատեսված տարածքների որոշ հատվածներում տեղադրված են աղետի գոտու մնացորդ` բազմատեսակ խայտաբղետ տնակներ, որոնք ծառայում են որպես հասարակական սննդի օբյեկտներ, երբեմն նաև հյուրանոցային նպատակներով: Այդ տնակները իրենց ուղղակի նշանակությամբ նախատեսված են կառուցվող օբյեկտների շինհրապարակներում, որպես ժամանակավոր շենքեր և կառույցներ: Դրանց գերակշռող մասը արտաքին տեսքով և ներքին հարդարումով ու կահավորանքով չեն համապատասխանում հանգստի կազմակերպման պահանջներին:
  • Մինչև “Մոթելը” գտնվում են Սևանի տուրիստական համալիրի անավարտ շենքերն ու շինությունները` բարձրահարկ անավարտ մասնաշենքերը, որոնց մեջ կան նաև 12-14 հարկանի կառույցներ, երկու հարկանի , հասարակական սննդի ու սպասարկման կառույցները: Անավարտ շինարարության պատճառով գրեթե ամբողջ տարածքի խախտված լանդշաֆտը` փոսորակներով, շինարարական լիցքով և կույտերով , պատկերում է շինհրապարակ: Այս օբյեկտի գրեթէ բոլոր կառույցները ողողման են ենթարկվելու` մի մասը գտնվում է 1904 մ ցածր, մյուսը ալիքի ազդեցության գոտում /1908 մ ցածր/: Տարածքի և անավարտ շենքերի ու շինությունների հետագա օգտագործման հիմնահարցի լուծման համար պահանջվում է կատարել հատուկ համալիր և մանրակրկիտ ուսումնասիրություն: Ճանապարհներ և ավտոկանգառներ Բացի տուրիստական կացարաններից և սննդի օբյեկտներից “Սևան” ԱՊ-ի տարածքում առանձնահատուկ պետք է նշել ռեկրեացիոն գոտու ճանապարների և արահետների վիճակի մասին: Հատկապես վատ վիճակում են գտնվում Սևանա լճի հյուսիս-արևելյան հատվածի ճանապարհները Վարդենիսից դեպի Արտանիշի թերակղզի: Գոյություն ունեն նաև բազմաթիվ անկառավարելի, ապօրինի ասֆալտային ճանապարհներ, որոնք տանում են դեպի ռեկրեացիոն գոտիներ: Բազմիցս բարձրացվել է ավտոտրանսպորտի հատուկ կայանատեղերի անհրաժեշտության հարցը ավտոմայրուղուն հարող շերտերում, հատուկ դրա համար նախատեսված հարթակներում: Սակայն այս հարցը լուծում չի ստացել, ինչը բացահայտ բացասական ազդեցություն ունի ռերեացիոն գոտու ողջ տարածքում և առավել նկատելի ակտիվ շահագործվող մասերում, ինչպիսիք են քաղաքային և Սևանավանքի տարածքները:
  • Ազգային պարկի թանգարան. Ազգային պարկի թանգարանը լավ վիճակում է, ունի պատրաստված անձնակազմ և խնամքով պահպանվող հարուստ ցուցահավաքածու, որի ներկայացման կարգն ու կառուցվածքը, սակայն, անհրաժեշտ է փոփոխել ըստ դիզայնի ժամանակակից ստանդարտների, որը թույլ կտա ավելի լավ ներկայացնել ԱՊի դերը, կարևորությունը և նպատակները: Դա հատկապես վերաբերվում է ֆլորայի ու ֆաունայի ներկայացման տեսքին, որը պետք է լինի ոչ այդքան պրիմիտիվ (նմուշներից շատերը պարզապես մեխված են պատերից) և ցուցադրված լինի ըստ էկոհամակարգերի: Թանգարանը գտնվում է Սևան քաղաքում, ինչի պատճառով այն կորցնում է իր տուրիստական գրավչությունը, իսկ այցելուների գերակշռող մեծամասնությունը տեղի բնակիչներն են: Բացի այդ, պարկում չկան ցուցահանդեսի գոյության մասին վկայող ցուցանակներ:
  • Տուրիստական արահետներ. Չնայած որ տուրիստները ազատ շարժվում են պարկի և պահպանական գոտու ողջ տարածքով, հետիոտն արահետների կանոնավոր ցանցը բացակայում է, ինչը խոչնդոտում է այցելուների հանգստի կազմակերպմանը: Արահետների բացակայությունը խոչընդոտում է էկոտուրիզմի տարբեր ձևերի զարգացումը, մասնավորապես բնության դիտարկումները, հետիոտն և հեծյալ արշավների կազմակերպումը և այլն:

Մեր մասին

Կայքում Դուք կարող եք գտնել <<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության և <<Սևան>> ազգային պարկի տարածքի վերաբերյալ բազմաբնույթ տեղեկատվություն, ինչպես նաև ցանկացած տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել կայքում նշված կոնտակտային հասցեներով կամ հեռախոսահամարներով:

<<Սևան>> ազգային պարկը ստեղծվել է ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978թ. մարտի 14-ի թիվ 125 որոշմամբ:

<<Սևան>> ազգային պարկը գտնվում է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում` Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Պարկի ընդհանուր տարածքը` Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147 343 հա, իսկ առանց լճի հայելու` 22 585 հա: Պահպանական գոտու տարածքը կազմում է 342 920 հա:

Մինչև 1997թ. <<Սևան>> ազգային պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդի հողերը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի անտառտնտեսությունները: Վերջիններս 1997թ. լուծարվում են (բացի Ճամբարակի անտառտնտեսությունից) և դրանց գույքը, ինչպես նաև համապատասխան տարածքները հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվում են <<Սևան>> ազգային պարկին: Պարկին հանձնվում են նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը:

Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը իրականացնում է <<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Այն շահույթ չհետապնդող, իրավաբական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքների, ՊՈԱԿ-ի կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա:

<<Սևանա լճի մասին>> ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.) ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ, սահմանվելով որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:

“Սևան” ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր, քաղցրահամ լիճը` Սևանը, որի ծավալը 33.2 կմ3 է, մակերեսը՝ 1238 կմ2: Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավ-արևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ3), հյուսիս-արևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ3): Լճի առավելագույն խորությունը 82.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 27.19 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ:

Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը` Փոքր Սևան, 24–ը՝ Մեծ Սևան:

Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը:

Թանգարան

“Սևան” ազգային պարկ ՊՈԱԿ-ի բնագիտական թանգարանը ստեղծվել և գործում է 1996թ.-ից: Թանգարանի բուն նպատակն է հասարակությանը իրազեկ դարձնել Սևանի տարածաշրջանի շրջակա միջավայրին, նրա պատմությանը, ֆաունային, ֆլորային, ընդերքին և այլն: Թանգարանի ցուցանմուշների հավաքչական աշխատանքները սկսվել են ազգային պարկի հիմնադրման օրերից, ինչպես նաև ձեռք են բերվել գնման և նվիրատվության միջոցով:
Թանգարանում ներկայացված է շուրջ 700 միավոր առարկա` բոլորն էլ ցուցադրության ֆոնդերում: Թանգարանը չունի պահպանության համար նախատեսված ֆոնդեր: Ձեռք բերման աշխատանքները կատարվել են ամբողջ Գեղարքունիքի մարզի տարածքում և շարունակվում են նաև այսօր:
Թանգարանը բաղկացած է երկու սրահներից, որոնք ունեն իրենց առանձին բաժինները`

Թանգարանում ցուցադրությունը սկսվում է ժամանակագրական կարգով` ներկայացնելով Սևանի տարածաշրջանի պատմությունն ու ազգագրությունը:
Թանգարանն իրականցնում է հավաքչական, ուսումնասիրման, մշակման, պահպանման աշխատանքներ` ըստ համապատասխան բաժինների: Այն ապահովում է նաև Սևանի տարածաշրջանին վերաբերող տեղեկատվության տրամադրում:
Թանգարանն ունի նաև գրադարան համապատասխան գրականությամբ, որն ուսումնասիրվում է ոչ միայն <<Սևան>> ազգային պարկ ՊՈԱԿ-ի մասնագետների, այլ նաև բնակչության կողմից: Թանագարանում իրականացվում են միջոցառումներ, կինոդիտումներ, սեմինարներ, բանավեճեր, որոնք վերաբերում են Սևանա լճին, շրջակա միջավայրի աղտոտվածությանը, բնապահպանությանը և այլն: Անցկացվում են հանրամատչելի, ուսուցողական, ճանաչողական դասընթացներ, վիկտորինաներ: Պահպանվում է կապը դպրոցների, մանկապարտեզների, մանկապատանեկան տարբեր կենտրոնների, զբոսաշրջիկների հետ, ինչպես նաև իրականացվում են էքսկուրսիաներ` տարբեր տարիքի անձանց հետ:
Թանգարանը գտնվում է Ք. Սևան, Սայաթ-Նովա 14 հասցեում, Սևանի քաղաքային մշակույթի կենտրոնի շենքում: Հեռախոս` (0261) 2-02-83

Ծովինարի՝ Թեյշեբինի կամ Օձաբերդի կիկլոպյան ամրոց

Կառուցված է մի ժայռոտ բլրի վրա, որը հյուսիսից նայում է Սևանա լճին, տեղադրված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից մոտ 1,5 կմ արևմուտք, Արծվանիստ գյուղի արևելյան մատույցներում: Առավել մատչելի է Ծովինար գյուղի միջով դեպի Արծվանիստ տանող հին ճանապարհով: Ամրոցի բլրի հարավ-արևմտյան մասում, Ծովինար-Արծվանիստ ճանապարհից անմիջապես ձախ՝ քարաժայռի ճակատին գտնվում է Վանի թագավորության տիրակալ Ռուսա I-ի (Ք.ա. 735-713 թթ.) արձանագրությունը: Համաձայն արձանագրության՝ Ռուսա I-ը նվաճել է այստեղ գոյություն ունեցած ամրոցը, նույն տեղում վերակառուցել է այն և անվանել Թեյշեբաինի ամրոց: Ինչևիցե, տեղում հստակորեն կարելի է նկատել, որ այստեղի ամրաշինական համակարգը կազմող որոշ էլեմենտներ (աշտարակներ, պարսպապատեր, պատեր) վերակառուցված են, կամ էլ հավելված են չթրծված աղյուսով շարված կոնստրուկցիաներով: Ամրոցի և հատկապես միջնաբերդի գլխավոր պարիսպները և քարաբուրգերը նույնպես վերակառուցված են, նրանց արտաքին երեսները շարված են տաշված և ողորկ կողմերը դեպի դուրս ուղղված քարերով: Թեյշեբաինին, 24 գործնականում, Սևանի ավազանում Վանի թագավորության շրջանին պատկանող ամրոցներից այսօր ամենալավ պահպանվածն է, որը հանդիսացել է լճի հարավային ափի ամենահուսալի ուրարտական հենակետը, ինչպես Ուելիքուխի երկրի «Խալդի քաղաքը» կամ Գավառի Բերդի գլուխ ամրոցը Գավառագետի ավազանի համար:

Շորժա քարացած ալիք

Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից հյուսիս-արևելք՝ համարյա նրա վերջավորության մոտ, Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից ձախ, նրա անմիջական հարևանությամբ: Ձևավորվել է ջրային էրոզիայի արդյունքում՝ հանդիսանալով գործնականում Սևանա լճի ափամերձ մասը մինչև լճի մակարդակի իջեցումը:

Նորատուսի գերեզմանատուն

Ջիլի քարայր-կացարանների համալիր

Ջիլ գյուղից 1,5 կմ հարավ- արևմուտք, Ծովագյուղ-Ջիլ ավտոճանապարհից ձախ, նրա անմիջական հարևանությամբ գտնվում են Ջիլի կրաքարային ծագում ունեցող քարանձավները: Անձավները մատչելի են միայն ավտոճանապարհից ոտքով բարձունք հաղթահարելով և երկաթգիծը անցնելու և հատելու դեպքում: Ջիլի անձավներն արհեստական հատած քարայրներ են՝ փորված կրաքարի զանգվածի մեջ, որոնք հավանաբար կառուցվել են միջնադարում սեջուկների և մոնղոլների տիրապետության ժամանակահատվածում: Ջիլի քարանձավներից չափերով ամենամեծը համալիրի ձախ մասում տեղադրված քարայրն է: Այդ համալիրը ծառայել է որպես թաքստոց կամ քոչվոր հրոսակներից պատսպարվելու վայր: Պարզվում է, որ երբ Սեվանա լճի (Դարյա Շիրին լիճ ) ջրերի մակարդակը բարձր է եղել ամենամեծ անձավի համալիրը տեսանելի և մատչելի է եղել միայն արևելքից՝ Սևանի լեռնաշղթայի կողմից:

API key not valid. Please pass a valid API key.