Այցելուների կենտրոն

<<ՍԵՎԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> ՊՈԱԿ-ի ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Ղեկավար` Էմմա Քոչարյան
Հեռ.` 0261-2-02-83
Էլ. փոստ` visitor.center@sevanpark.am

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնը ապահովում է ՊՈԱԿ-ի թանգարանի ցուցանմուշների պահպանությունը, իրականացնում է էկոլոգիական կրթության, դաստիարակության և իրազեկման աշխատանքներ հարակից համայնքների բնակչության, դպրոցահասակ երեխաների և երիտասարդ սերնդի ներկայցուցիչների շրջանում:

Մոնիթորինգի և կադաստրի վարման բաժին

<<ՍԵՎԱՆ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> ՊՈԱԿ-ի ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ
Պետ- Արայիկ Հունանյան
Հեռ.- 0261-2-44-29
Էլ. փոստ- arayik.hunanyan2@env.am

Կազմակերպության կողմից իրականացվող, մոնիթորինգը և կադաստրի վարումն ուղղված են պարկի տարածքի բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, բնական երևույթների և էկոլոգիական իրավիճակի կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության գիտական
հիմունքների մշակմանը:

Մոնիթորինգը`

1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.
2) նպատակաուղղված է կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտմանը, էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների գնահատմանն ու կանխատեսմանը, բնական և մարդածին գործոնների ազդեցության բացահայտմանը.
3) իրականացվում է ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծված դիտարկման ցանցում, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ: Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագիծը մշակում է կազմակերպությունը և ներկայացնում լիազորված պետական մարմնի հաստատմանը:

Կադաստրի վարումը`

1) կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ու տարբեր ծառայությունների մատուցման դիմաց վճարումներից առաջացած միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների
հաշվին.
2) իրականացվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների, տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալների հիման վրա.
3) նպատակաուղղված է գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրմանն ու դասակարգմանը, տարածքների և բնական պաշարների օգտագործման հաշվառմանը, ամփոփմանը և վերլուծմանը, տարածքների օգտագործման օպտիմալ ծանրաբեռնվածության բացահայտմանը.
4) իրականացվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալների, տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալների հիման վրա` տվյալները գրանցելով գրանցամատյանում և համակարգչային տվյալների շտեմարաններում:

<<Լիճք-Արգիչի>> արգելոց

<<Լիճք-Արգիչի>> արգելոցը գտնվում է ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում` Ծակքար, Լիճք և Արգիչի գետերի գետաբերանային հատվածներում և զբաղեցնում է 1175 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 482 հա, իսկ ջրայինը` 693 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 13.3 կմ է: Արգելոցի տարածքը ձգվում է մոտ 3.8 կմ երկարությամբ և 3.7 կմ լայնությամբ: Արգելոցի նպատակն է ապահովել Լիճքի հանքային աղբյուրների, Արգիչի և Լիճք գետերի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների ջրաճահճային և ջրային բուսականության, թռչունների բնադրավայրի պահպանությունը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների` Սևանի իշխանի, Սևանի կողակ և Սևանի բեղլուի ձվադրումն ու զարգացումը:

Հղումներ

ՀՀ Նախագահ http://www.president.am

ՀՀ Կառավարություն http://www.gov.am

ՀՀ Ազգային Ժողով http://www.parliament.am

Նախարարություններ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն http://www.mnp.am

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն http://www.mss.am

ՀՀ Առողջապահության նախարարություն http://www.moh.am

ՀՀ Արդարադատության նախարարություն http://www.justice.am

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն http://www.mes.am

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն www.mfa.am/hy/

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն http://www.minagro.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն http://www.mineconomy.am

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն http://www.mineconomy.am

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն http://www.edu.am

ՀՀ Մշակույթի նախարարություն http://www.mincult.am

ՀՀ Պաշտպանության նախարարություն http://www.mil.am

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն http://www.msy.am

ՀՀ Սփյուռքի նախարարություն  http://www.mindiaspora.am

ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն www.mindiaspora.amhttp://www.mindiaspora.am

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն http://www.mtc.am

ՀՀ Քաղաքաշինության նախարարություն http://www.mud.am

ՀՀ Ֆինանսների նախարարություն http://www.minfin.am

Այլ հղումներ

ՀՀ Գլխավոր դատախազություն  http://www.genproc.am

ՀՀ Սահմանադրական Դատարան http://www.concourt.am

Հայաստանի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան http://www.Ombuds.am

ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդ http://www.csc.am

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն http://www.armstat.am

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա http://www.sci.am

Երևանի Պետական Համալսարան http://www.ysu.am

«Հայաստան» համահայկական հիմնադրամ http://www.himnadram.org