Համապետական շաբաթօրյակ Արևիկի մասնաճյուղում։

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի աշխատակիցները ամբողջ մասնաճյուղի տարածքում իրականացրել են մաքրման աշխատանքներ և աղբը տեղափոխել են աղբավայրեր։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Եկեք մաքուր պահենք մեր երկիրը…

Համապետական շաբաթօրյակ Նորատուսի մասնաճյուղում։

Աչքին հաճելի է մաքուրը։ Սևանը բոլորիս դեմքն է, եկեք այսուհետ մենք փոխվենք և աղբը չնետենք անտառում… Շնորհակալություն <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Նորատուսի մասնաճյուղի աշխատակիցներին` տարածքն աղբից <<ազատագրելու>> համար։

Մարտի 22 — Ջրի համաշխարհային օր

Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են նոր թեմաներով:
Մեր առօրյան կախված է ջրից: Սակայն մարդկանց գիտակցության մեջ ջրի նշանակության կարևորությունը ընկել է: Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը մենք շատ հաճախ անտեսում ենք:
Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից:

http://www.mnp.am/am/page/82

Գիտարշավ 20.03.2019

2019թ. մարտի 20 -ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ -ի գիտական հետազոտությունների խմբի կողմից իրականացվել է Դրախտիկ գետի տարբեր հատվածների ջրերում մանրէաբանական ուսումնասիրություններ:

Մաքենյաց վանք

Մաքենյաց վանք, Մաքենոցաց վանք, միջնադարյան հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի եզրին: Հիշատակվում է վաղ միջնադարից, եղել է Հայաստանի նշանավոր կրոնական և կրթական կենտրոններից:

Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ Մաքենյաց վանքի առաջնորդ, «Հայրերի հայր» Սողոմոն վարդապետը 701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը և նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը («Վարք սրբոց» և Հայսմավուրք): 8-9-րդ դարերում Մաքենյաց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Քերթող), Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին:

728 թվականին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հզ. հոգու, կողոպտել Մաքենյաց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչ այդ, խույս տալով վտանգից, Մաքենյաց վանքի միաբանության կեսը, Սողոմոն վարդապետի գլխավորությամբ, տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝ Արցախի Եղիշե առաքյալի վանքը: Լքված և ավերված վանքը 788 թվականին վերականգնել է Սողոմոն Գառնեցին: 855 թվականին Մաքենյաց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, որը վախճանվել էր Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ: 9-րդ դարի վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյաց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն հյուսիս-արևելքից կից սրբատաշ տուֆով կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով: Նա Մաքենյաց վանքին նվիրել է այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում, 5 կրպակ՝ Անիում, նախիրներ և այլն:

Մեքենյաց վանքը, հզորանալով, անկախացել է Սյունյաց մետրոպոլիտությունից և իշխել ու հոգևոր ղեկավարություն իրականացրել ողջ Գեղարքունիք գավառում՝ միայն 1513 թվականին ընդունելով Տաթևի վանքի գերակայությունը: 16-րդ դարում այն նորոգել է Մելիքբեկը, 1666 թվականին՝ վանահայր Խաչատուր Ջուղայեցին: 18-րդ դարում Մեքենյաց վանքի թեմում եղել են Գեղարքունիքի 50 գյուղ և 5 անապատ: Վանքում պահվել է «Մաքենյաց ս. Նշան» խաչը՝ Կենաց փայտի մասունքով (բերվել է 11-րդ դար, Եդեսիայից):

Ս. Աստվածածին եկեղեցին գմբեթավոր, արտաքուստ՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև, եռախորան, արևելքում և հյուսիսարևմտյան անկյունում ավանդատներով հորինվածք ունի: Վանքի հարավարևելյան կողմում կանգուն են միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներ (10-րդ դար): 1170 թվականին Ներսես Շնորհալին Մեքենյաց վանքում վերցրել է այնտեղ մշակված եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար

Վանեվանի վանք

Վանեվանի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։

914 թվականին Վանեվանում է թաղվել արաբական արշավանքի արդյունքում զոհված հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին։

980-ական թվականներին վանքը նորոգել և գավիթ է կառուցել Աշոտ Գ Ողորմածի որդին՝ ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը։

Վանեվանը 13-ից 14-րդ դարերում բազմաթիվ նվիրատվություններ է ստացել։ 16-րդ դարում թուրքական ցեղերի արշավանքների այդյունքում գյուղը դատարկվում է, գյուղի հետ միասին լքվում է նաև վանքային համալիրը։

Վանքային համալրը կրկին սկսել է գործել 19-րդ դարի երկրորդ կեսին: 1871-1880 թվականներին վանքի շինությունները նորոգվում են վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից։

Կոթավանք

Կոթավանք, կիսավեր հայկական վանական համալիր Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Հենց այդ Հայկազուն իշխաններն էլ կառուցել են Կոթավանքը որպես տոհմական դամբարան։ Այժմ այն վերականգնվումէ։ Ծառայել է նաև որպես թաքստոց։

Շողագավանք

Շողագավանք, հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Հայաստանի Մարտունու շրջանում՝ Ձորագյուղի արևմտյան կողմում։ Գլխավոր՝ սուրբ Պետրոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարի վերջին քառորդին՝ Գեղարքունիքի մեծ տիկին Մարիամի միջոցներով։

Պահպանվել են հյուսիսային պատը և մյուս հատվածների հիմնապատերը՝ կառուցված մոխրագույն տուֆի կանոնավոր մշակված սրբատաշ քարերից։ Ըստ հատակագծային հորինվածքի եռաքսիդ, չորս անկյուններում միահարկ ավանդատներով եկեղեցի է։ ճակատները մշակված են եղել հատվածքում կիսաշրջանաձև (եզակի երևույթ), զույգ խորշով։ Պահպանվել են շինարարական արձանագրության առանձին բեկորներ։

Գլխավոր եկեղեցուց արևմտյան հատակագիծը գտնվում են միանավ, արտաքուստ բազմանիստ աբսիդով (5-րդ դար, վերակառուցվել է 9-10 դարեր) և քառախորան գմբեթավոր եկեղեցիների հիմնապատերը։ Վանքի շուրջը տարածված ընդարձակ գերեզմանատան մեջ կան բազմաթիվ տապանաքարեր և խաչքարեր, հնագույնը՝ 1216 թվական։