<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ սեպտեմբերի 27-ին ժամը 16:00-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ:

Մրցույթի պայմանները ներկայացված են ստորև……

Թափուր պաշտոնի անվանումը –
Տնտեսական բաժնի պետ

Տնտեսական բաժնի պետի պաշտոնի համար սահմանված պահանջները՝
• Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական կրթությունը կդիտվի որպես առավելություն),
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (տվյալ ոլորտի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
• Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
• Գրական հայերենի պատշաճ իմացություն,
• Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն (ՀՀ սահմանադրություն, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենք, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրություն, ՊՈԱԿ-ի հիմնական միջոցներին և նյութական արժեքների հաշվառմանը, շահագործմանը և դուրս գրմանը վերաբերող և այլ իրավական ակտեր),
• Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• Թիմում աշխատելու ունակություն:
Տնտեսական բաժնի պետի աշխատանքային պարտականություններն են՝
• ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի կողմից իրականացվող աշխատանքների համակարգումը,
• ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի տարեկան ծրագրերի մշակման և ներկայացման գործընթացի կազմակերպումը,
• ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը,
• ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառման, շարժի, դուրս գրման, շահագործման գործընթացների կազմակերպումը,
• Բաժնի կողմից ընթացիկ, ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան և այլ հաշվետվությունների՝ սահմանված նորմերին համապատասխան և սահմանված ժամկետներում կազմումն ու ներկայացումը:
Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը՝
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9.30 –ից մինչև 17:30:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 26 սեպտեմբերի 2019թ.:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
• Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
• Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,
• Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• Մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափերի,
• Դիմում (լրացվում է տեղում):
Փաստաթղթերի ներկայացման կարգը՝
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով՝ sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:
Մրցույթի անցկացման վայրը
Ք. Սևան, Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Մրցույթի անցակցման օրը և ժամը՝
27 սեպտեմբերի 2019թ., ժամը՝ 16:00