<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի ԱՐԵՎԻԿ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՎԱԳ ՏԵՍՈՒՉԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ նոյեմբերի 11-ին ժամը 14:30-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ:
Մրցույթի պայմանները ներկայացված են ստորև…
Թափուր պաշտոնի անվանումը –
<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի ավագ տեսուչ
Ավագ տեսուչի պաշտոնի համար սահմանված պահանջները՝
• Բարձրագույն կրթություն,
• Տվյալ ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
• <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի կանոնադրության, ՀՀ անտառային օրենսդրության, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքի և իր գործունեության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն,
• տեղագրական, լանդշաֆտային և անտառաբուսական պայմանների, դրանց խնամքի առանձնահատկությունների, անտառներում հրդեհային անվտանգության և կանխարգելիչ միջոցառումների կանոնների, անտառային հրդեհները մարելու մեթոդների ու միջոցների, կարգապահական, նյութական, վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթների, անտառօգտագործման տարբեր տեսակի փաստաթղթերի ձևակերպման և հանձնման, արձանագրությունների (ակտերի) կազմման և ներկայացման կարգերի, անտառի հիվանդությունների և անտառային վնասատու միջատների ի հայտ գալու նշանների, փայտանյութի կառուցվածքի մասին տեղեկությունների և նրա հատկությունների, կցովի և կախովի գործիքների շահագործման հիմունքների, շարժիչավոր սղոցի շահագործման կանոնների իմացություն՝ անտառային տնտեսության և անտառի մշակման աշխատանքներ իրականացնելիս,
• Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• Թիմում աշխատելու ունակություն:
Ավագ տեսուչի աշխատանքային պարտականություններն են՝
• Կազմակերպել տեղամասի տարածքի կամ անտառհատվածների սանիտարական մաքրման, անտառվերականգման աշխատանքներ, հակահրդեհային պրոֆիլակտիկ միջոցառումներ, անտառային ֆոնդի և բնական մյուս ռեսուրսների պահպանման, անօրինական օգտագործման, անատռհատման, արածեցման, վարակիչ հիվանդությունների տարածման արգելման և այլ բնապահպանական կամ բնության ռեժիմի խախտման դեմ պայքարի աշխատանքները.
• Կազմակերպել մասնաճյուղի տարածքում առաջացած հրդեհների մարման աշխատանքները.
• Տնօրինության լիազորությամբ իրավապահ մարմիններում ներկայանալ անտառխախտումների ձևով բնությանը պատճառած վնասների հատուցման վերաբերյալ իրականացվող վարույթների իրականացմանը.
• Վերահսկել տեսուչների կողմից իրականացված աշխատանքները (միջոցառումները) կապված անտառի և բնական մյուս ռեսուրսների օգտագործման, հակահրդեհային անվտանգության և տարածքներում սանիտարական նորմերի ու կանոնների պահպանման հետ.
• Հսկողություն իրականացնել անտառի և բնության այլ տարածքների իրավիճակի և բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ.
• Կազմել արձանագրություններ բնական ռեժիմների խախտումների, անտառհատումների, արածեցումների, հակահրդեհային կանոնների խախտումների, անօրինական հողազավթումների վերաբերյալ և սահմանված կարգով ներկայացնել տնօրինությանը.
• Ստուգել տեսուչների կողմից բնապահպանական կանոնների խախտումների վերաբերյալ կազմած արձանագրությունների օրինականությունը.
• Ապահովել աշխատանքի պաշտպանության, աշխատանքային օրենսդրության և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման պահանջների կատարումը,
• Կազմել հաշվետվություններ.
• Օրենքով սահմանված դեպքերում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո վերցնել պահպանության ռեժիմը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը և դրանք հանձնել մասնաճյուղի ղեկավարությանը.
• Ապահովել ՀՀ անտառային օրենսդրությամբ, Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքով, <<Սևան>> ազգային պարկ>> պետական հիմնարկը վերակազմակերպելու, <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին ՀՀ Կառավարության 30.05.2002թ-ի N 927-Ն որոշմամբ, մասնաճյուղի կանոնադրությամբ սահմանված այլ բնապահպանական նորմերի և կանոններ կատարումը:
• Բացատրական աշխատանքներ իրականացնել բնակչության շրջանում՝ անտառի պաշտպանության, պահպանության, հակահրդեհային անվտանգության և տարածքներում սանիտարական նորմերի ու կանոնների պահպանման վերաբերյալ.
• Անտառում վնասատուներ հայտնաբերելու, ինչպես նաև անտառի հիվանդացումների, հողմնահարումների և չորացումների դեպքում ժամանակին տեղյակ պահել մասնաճյուղի ղեկավարությանը կամ անտառագետին.
• Հստակ իմանալ մասնաճյուղի յուրաքանչյուր տեսուչին ամրակցված պահաբաժինը, նրա միջով անցնող ճանապարհները, ջրային պաշարները, աղբյուրները, հատատեղերը:
• Տնօրինության հանձնարականով ուժեղացված հսկողության օրերին, տեսուչների հետ համատեղ մասնակցել ապօրինի ծառահատումների, ապօրինի որսի, անտառահատումների և նմանատիպ այլ անհետաձգելի միջոցառումներին:
• Պարբերաբար շրջայցեր կատարել բոլոր պահաբաժիններում` վերահսկելով տեսուչների կողմից անտառային հրդեհների հայտնաբերման և կանխման, հակահրդեհային անվտանգության միջոցառումների, անտառների վնասատուների և հիվանդությունների վնասակարության կանխման նպատակով իրականացված միջոցառումները.
• Հետևել անտառային հողերի նպատակային օգտագործմանը և պահպանմանը.
• Հսկողություն իրականացնել անտառների արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքին.
• Հետևել անտառների սանիտարահիգիենիկ վիճակի պահպանությանը.
• Հետևել կենսաբազմազանության պահպանությանն ու վերարտադրությանը.
• Կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել հողատարման առաջացումը և այլ բացասական ազդեցությունը անտառների վիճակի վրա բացառելու նպատակով:
• Տեսուչների հետ համատեղ ապահովել բուսական և կենդանական աշխարհի` ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանությունը:
• Տնօրինության հանձնարարականով ժամանակավոր փոխարինել մասնաճյուղի ցանկացած տեսուչի:
• Աշխատանքի ժամանակ կրել համազգեստ.
• Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:
Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 8-ին
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9.30 –ից մինչև 17:30:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 8 նոյեմբերի 2019թ.:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
• Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
• Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,
• Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• Աշխատանքային գրույկի պատճենը, կամ հայտարարություն աշխատանքային ստաժի վերաբերյալ,
• Մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափերի,
• Դիմում (լրացվում է տեղում):
Փաստաթղթերի ներկայացման կարգը՝
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով՝ sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:
Մրցույթի անցկացման վայրը՝
Ք. Սևան, Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Մրցույթի անցակցման օրը և ժամը՝
11 նոյեմբերի 2019թ., ժամը՝ 14:30