<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՏԵՂԱՄԱՍԻ ՏԵՍՈՒՉԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ նոյեմբերի 11-ին ժամը 11:00-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ:
Մրցույթի պայմանները ներկայացված են ստորև…
Թափուր պաշտոնի անվանումը –
<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Վարդենիսի
մասնաճյուղի Վարդենիս տեղամասի տեսուչ
Տեսուչի պաշտոնի համար սահմանված պահանջները՝
• Առնվազն միջնակարգ կրթություն (միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն),
• Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է,
• <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Վարդենիսի մասնաճյուղի կանոնադրության, ՀՀ անտառային օրենսդրության, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքի և իր գործունեության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն,
• տեղագրական, լանդշաֆտային և անտառաբուսական պայմանների, դրանց խնամքի առանձնահատկությունների, անտառներում հրդեհային անվտանգության և կանխարգելիչ միջոցառումների կանոնների, անտառային հրդեհները մարելու մեթոդների ու միջոցների, կարգապահական, նյութական, վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսող դրույթների, անտառօգտագործման տարբեր տեսակի փաստաթղթերի ձևակերպման և հանձնման, արձանագրությունների (ակտերի) կազմման և ներկայացման կարգերի, անտառի հիվանդությունների և անտառային վնասատու միջատների ի հայտ գալու նշանների, փայտանյութի կառուցվածքի մասին տեղեկությունների և նրա հատկությունների, կցովի և կախովի գործիքների շահագործման հիմունքների, շարժիչավոր սղոցի շահագործման կանոնների իմացություն՝ անտառային տնտեսության և անտառի մշակման աշխատանքներ իրականացնելիս,
• Տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
• Թիմում աշխատելու ունակություն:
Տեսուչի աշխատանքային պարտականություններն են՝
• Հստակ իմանալ իրեն ամրակցված պահաբաժինը, նրա միջով անցնող ճանապարհները, ջրային պաշարները, աղբյուրները, հատատեղերը.
• Ապահովել անտառների ջրապաշտպան, հակաէռոզիոն, սանիտարահիգիենիկ, առողջարարական և այլ օգտակար հատկությունների պահպանումը.
• Պաշտպանել անտառը և իրեն ամրակցված պահաբաժինը` հետևելով հրդեհային անվտանգության կանոններին.
• Իրականացնել իրեն ամրակցված պահաբաժնում առկա բնական և պատմական հուշարձանների պահպանությունը.
• Բացառել ապօրինի ծառահատումները, որսը, զանազան գողությունները, անօրինական հողազավթումները, կանխել անտառից և անտառի հողերից օգտվելու կանոնների խախտումները.
• Անտառային հրդեհների ժամանակ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցություն ունենալ և կառավարել՝ մինչ բարձրաստիճան պաշտոնատար անձի ժամանումը, ինչպես նաև հրդեհների հայտնաբերման դեպքում ահազանգել և ներգրավել մասնագիտացված հրշեջ ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին.
• Իրականացնել անտառային հրդեհների հայտնաբերում և կանխում, հակահրդեհային անվտանգության միջոցառումներ, կանխել անտառների վնասատուների և հիվանդությունների տարածումը.
• Ապահովել անտառային հողերի նպատակային օգտագործումը և պահպանումը.
• Ապահովել անտառների արտադրողականության բարձրացմանն ու անտառային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
• Ապահովել անտառների սանիտարահիգիենիկ վիճակի պահպանությունը.
• Ապահովել կենսաբազմազանության պահպանությունն ու վերարտադրությունը.
• Կանխարգելել հողատարման առաջացումը և այլ բացասական ազդեցությունը անտառների վիճակի վրա.
• Ապահովել բուսական և կենդանական աշխարհի` ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանությունը.
• Իրեն ամրակցված պահաբաժնում ի հայտ եկած պահպանության ռեժիմի ցանկացած խախտումների մասին կազմել արձանագրություն (ակտ) և անհապաղ ներկայացնել մասնաճյուղի տնօրենին.
• Ապահովել ՀՀ անտառային օրենսդրությամբ, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքով, <<Սևան>> ազգային պարկ>> պետական հիմնարկը վերակազմակերպելու, <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին ՀՀ Կառավարության 30.05.2002թ-ի N 927-Ն որոշմամբ, մասնաճյուղի կանոնադրությամբ սահմանված այլ բնապահպանական նորմերի և կանոնների կատարումը.
• Բացատրական աշխատանք իրականացնել բնակչության շրջանում՝ անտառի պաշտպանության, պահպանության, հակահրդեհային անվտանգության և տարածքներում սանիտարական նորմերի ու կանոնների պահպանման վերաբերյալ.
• Անտառում վնասատուներ հայտնաբերելու, ինչպես նաև անտառի հիվանդացումների, հողմնահարումների և չորացումների դեպքում անհապաղ տեղյակ պահել մասնաճյուղի ղեկավարությանը.
• Օրենքով սահմանված դեպքերում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո վերցնել պահպանության ռեժիմը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը և դրանք հանձնել իր անմիջական ղեկավարին.
• Աշխատանքի ժամանակ կրել համազգեստ.
• Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:
Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 8-ին
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9.30 –ից մինչև 17:30:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 8 նոյեմբերի 2019թ.:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
• Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
• Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,
• Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• Մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափերի,
• Դիմում (լրացվում է տեղում):
Փաստաթղթերի ներկայացման կարգը՝
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով՝ sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:
Մրցույթի անցկացման վայրը
Ք. Սևան, Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Մրցույթի անցակցման օրը և ժամը՝
11 նոյեմբերի 2019թ., ժամը՝ 11:00