Ճանաչողական էքսկուրսիա դեպի <<Նորաշենի>> արգելոց

<<Սևան>> ազգային պարկում այսօր հյուրընկալվել էին Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ <<Կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն>> ֆակուլտետի <<Կենսաբանություն>> բաժնի 2-րդ կուրսի ուսանողները: Ուսանողները ծանոթացան պարկի պատմությանը, նշանակությանը և իրականացվող պահպանության և գիտական աշխատանքներին: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա իրականացվեց դեպի <<Նորաշենի>> արգելոց, որում բնադրում է հայկական արծաթափայլ որորը: Ի դեպ այսօր արգելոցի թռչնաշխարհը հիացրեց ուսանողներին: Բացի արգելոցի հիմնական բնակիչներից՝ որորներից, արգելոցի տարածքում հանդիպեցին քաջահավեր, ձկնկուլներ, սագեր, տառեղներ, բադեր:

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էր Շվեդիայի <<Մասնավոր անտառների սեփականատերերի ասոցիացիայի>> պատվիրակությունը

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում 15.05.2018թ․-ին հյուրընկալվել էր Շվեդիայի <<Մասնավոր անտառների սեփականատերերի ասոցիացիայի>> պատվիրակությունը։ Հանդիպման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը ներկայացրեց <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի գործունեությունը և Սևանա լճի պահպանության համար իրականացվող միջոցառումները: Կողմերը հետագա համագործակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնեցին։

 

<<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնում

<<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և անտառների կառավարման հանրապետական ունիտար <<Բելգոսլես>> ձեռնարկության միջև կնքված պայմանագրի համաձայն, <<Սևան>> ազգային պարկ>>-ի տարածքում շուրջ 10 հա-ի վրա իրականացվում են անտառտնկման աշխատանքներ: Նման լայնածավալ անտառտնկման աշխատանքները եզակի են և շատ կարևոր տարածաշրջանի համար: Ապրիլի 17-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Ծովագյուղ համայնքի պոլիկլինիկայի աշխատակիցները, ինչպես նաև Ծովագյուղ համայնքի դպրոցի ավագ դասարանների աշակերտները: Ինչպես արդեն հայտնել էինք, տնկիները բերվել են Բելոռուսի հանրապետությունից և ՀՀ-ում են եղել 16.04.2018թ.-ին, իսկ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից մինչև տնկիների հասնելը իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ: Շնորհակալություն բոլոր մասնկիցներին:

Հայ-բելառուսական բարեկամության անտառի հիմնման համար տնկիներն այսօր հասան <<Սևան>> ազգային պարկ

Հայ-բելառուսական բարեկամության անտառի հիմնման համար բելառուսների կողմից ուղարկված տնկիներն այսօր հասան <<Սևան>> ազգային պարկի տարածք: Տնկիների հետ նաև <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ին են տրամադրվել անտառտնկման համար աշխատանքային գործիքներ:<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և Բելգոսլես կազմակերպության ներկայացուցիչները միասին տնկիները դատարկեցին, պահեստավորեցին, նախապատրաստեցին տնկման համար, նաև փորձարկեցին գործիքները: Վաղը Սևանի մասնաճյուղի տարածքում, Ծովագյուղ համայնքին հարակից հատվածում, շուրջ 10 հա մակերեսով տեղի կունենա ծառատունկ: Հրավիրում ենք բոլորին՝ իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր գործին:

Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից  2017 թվականին իրականացվեց <<Մաքուր Սևան>> ծրագիրը

Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից  2017 թվականին իրականացվեց <<Մաքուր Սևան>> ծրագիրը (ֆինանսավորող՝ <<Վեոլիա>> հիմնադրամ): Ծրագրի շրջանակներում <<Սևան>> ազգային պարկի>> ՊՈԱԿ-ին տրամադրվեցին նոր աղբամաններ՝ 240 և 1100 լիտր տարողություններով, հանրային լողափերի մուտքերի մոտ տեղադրվեցին ուղղորդող, իսկ հանրային լողափերի տարածքներում՝ ինֆորմացիոն ցուցանակներ և աշխատանքի հանրային լողափերը սպասարկող անձնակազմ՝ 20  մարդ: Ծրագրի իրականացման արդյունքում լողափերը դարձան ավելի գրավիչ և հնարավոր եղավ ապահովել պատշաճ մաքրություն: Ծրագրի իրականացման ընթացքում նաև իրականացվեցին մի շարք միջոցառումներ,որոնց ընթացքում Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կամավորների կողմից հանգստացողներին բաժանվեցին թղթյա մեկանգամյա օգտագործման փոքրիկ աղբամաններ (փոքր աղբը ավազին չլցնելու նպատակով), որն առաջացրեց հանգստացողների հետաքրքրությունը և տվեց դրական արդյունք՝ արդեն նման աղբամաններին ծանոթ մարդիկ հարցնում, հետաքրքրվում էին , թե կան արդյոք փոքր աղբամաններ, որպեսզի կարողանային փոքրիկ մնացորդների համար օգտագործել:

API key not valid. Please pass a valid API key.