Լողափնյա սեզոնը պաշտոնապես հայտարարված է բացված: Այսօր՝ հուլիսի 1-ին հանրային N1 լողափում տեղի ունեցավ լողափերի բացման միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի քաղաքապետարանի, ԱԻՆ-ի, ոստիկանության, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ հանգստացողներ: Միջոցառման ընթացքում բնապահպանության փոխնախարարը, Գեղարքունիքի մարզպետն ու <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրենը հանգստացողներին հորդորեցին զգոն լինել և մաղթեցին անմոռանալի հանգիստ: Շնորհակալություն Սևանի քաղաքապետարանին՝ միջոցառման կազմակերպման համար:
API key not valid. Please pass a valid API key.<<Նորաշենի>> արգելոցում կազմակերպվել էր թռչնադիտում
Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ <<Սևան>> ազգային պարկի <<Նորաշենի>> արգելոցում կազմակերպվել էր թռչնադիտում, որին մասնակցում էին կազմակերպության աշխատակիցները և Ծովազարդ համայնքի բնակչությունը: Հրավիրված մասնագետը ներկայացրեց Սևանի ավազանի թռչնաշխարհը, իսկ միջոցառման ավարտից հետո տարածքում իրականացվեց աղբահավաքման աշխատանքներ և հեռացվեց տարածքից:
API key not valid. Please pass a valid API key.Ճանաչողական էքսկուրսիա դեպի <<Նորաշենի>> արգելոց
<<Սևան>> ազգային պարկում այսօր հյուրընկալվել էին Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ <<Կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն>> ֆակուլտետի <<Կենսաբանություն>> բաժնի 2-րդ կուրսի ուսանողները: Ուսանողները ծանոթացան պարկի պատմությանը, նշանակությանը և իրականացվող պահպանության և գիտական աշխատանքներին: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա իրականացվեց դեպի <<Նորաշենի>> արգելոց, որում բնադրում է հայկական արծաթափայլ որորը: Ի դեպ այսօր արգելոցի թռչնաշխարհը հիացրեց ուսանողներին: Բացի արգելոցի հիմնական բնակիչներից՝ որորներից, արգելոցի տարածքում հանդիպեցին քաջահավեր, ձկնկուլներ, սագեր, տառեղներ, բադեր:
<<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնում
<<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և անտառների կառավարման հանրապետական ունիտար <<Բելգոսլես>> ձեռնարկության միջև կնքված պայմանագրի համաձայն, <<Սևան>> ազգային պարկ>>-ի տարածքում շուրջ 10 հա-ի վրա իրականացվում են անտառտնկման աշխատանքներ: Նման լայնածավալ անտառտնկման աշխատանքները եզակի են և շատ կարևոր տարածաշրջանի համար: Ապրիլի 17-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Ծովագյուղ համայնքի պոլիկլինիկայի աշխատակիցները, ինչպես նաև Ծովագյուղ համայնքի դպրոցի ավագ դասարանների աշակերտները: Ինչպես արդեն հայտնել էինք, տնկիները բերվել են Բելոռուսի հանրապետությունից և ՀՀ-ում են եղել 16.04.2018թ.-ին, իսկ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից մինչև տնկիների հասնելը իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ: Շնորհակալություն բոլոր մասնկիցներին:
Հայ-բելառուսական բարեկամության անտառի հիմնման համար տնկիներն այսօր հասան <<Սևան>> ազգային պարկ
Հայ-բելառուսական բարեկամության անտառի հիմնման համար բելառուսների կողմից ուղարկված տնկիներն այսօր հասան <<Սևան>> ազգային պարկի տարածք: Տնկիների հետ նաև <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ին են տրամադրվել անտառտնկման համար աշխատանքային գործիքներ:<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և Բելգոսլես կազմակերպության ներկայացուցիչները միասին տնկիները դատարկեցին, պահեստավորեցին, նախապատրաստեցին տնկման համար, նաև փորձարկեցին գործիքները: Վաղը Սևանի մասնաճյուղի տարածքում, Ծովագյուղ համայնքին հարակից հատվածում, շուրջ 10 հա մակերեսով տեղի կունենա ծառատունկ: Հրավիրում ենք բոլորին՝ իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր գործին: