2019թ. մարտի 20 -ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ -ի գիտական հետազոտությունների խմբի կողմից իրականացվել է Դրախտիկ գետի տարբեր հատվածների ջրերում մանրէաբանական ուսումնասիրություններ:
Ձկնորսները լճից ինքնակամ դուրս են բերում թաքցրած ցանցերը
Ինչպես հրապարակվել էր ավելի վաղ, ձկնորսների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս լճից ինքնակամ դուրս են բերում թաքցրած և դեռևս լճից դուրս չբերված ցանցերը:
API key not valid. Please pass a valid API key.Ստուգայց է իրականացնում Սևանա լճում
Այսօր՝ 10.01.2019թ.-ին, կապված Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սևանա լճում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, աշխատակիցները շրջել են լճի վրա և դուրս են բերել ապօրինի տեղադրված ձկնորսական պոլիէթիլենային ցանցերն ու խեցգետն ահավաքները:
Մեկնարկել է աշնանային ծառատունկ
SavageofSevan նախաձեռնության շրջանակներում զբոսաշրջիկների կողմից կատարված հանգանակությունների շնորհիվ <<Սևան>> ազգային պարկի տարածքում՝ Ծովագյուղ համայնքին հարակից հատվածում այսօր՝ 31.10.2018թ.-ին մենկնարկել է աշնանային ծառատունկը: Տնկվելու է թվով 700 բարդի տեսակի ծառեր, ինչպես նաև կատարվելու է անտառի լրացում՝ 7000 հատ սոճու բնական վերաճից: Տնկիներն արդեն պատրաստ են, իսկ աշխատանքները տևելու են մինչև նոյեմբերի 13-ը: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին:
Տարածքի մաքրման աշխատանքներ Նորատուսի մասնաճյուղում
#Worldcleanup <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Նորատուսի աշխատակիցների կողմից այսօր լանյածավալ մաքրության աշխատանքներ իրականացվեցին Նորատուսի մասնաճյուղի ամբողջ տարածքում: Շնորհակալություն բոլոր աշխատակիցներին և խնդրանք հանրությանը՝ մի թափեք աղբը անտառում, մենք հավատում ենք, որ Ձեզ էլ այս տեսարանները դուր չեն գալիս:
Տարածքի մաքրման աշխատանքներ Վարդենիսի մասնաճյուղում
#worldcleanup <<Սևան>> ազգային պարկի տարածքի Վարդենիսի հատվածը մաքրվում է Վարդենիսի մասնաճյուղի աշխատակիցների կողմից: Աշխատակիցների կողմից աղբը հավաքվել է, իսկ <<Համաշխարհային մաքրության օր>> հիմնադրամի աջակցությամբ այն տարածքից կհեռացվի: Համեմատաբար քիչ օգտագործվող հատվածները նույնչափ աղտոտված են, որքան մարդաշատ վայրերը: Եկեք այսուհետ մաքուր պահենք մեր երկիրը….
Տարածքի մաքրման աշխատանքներ Սևանի մասնաճյուղում
#Worldcleanup Սևանի մասնաճյուղի աշխատակիցների կողմից մաքրվեցին Թերակղզու հանրային լողափի և Ծովագյուղ համայնքին հարակից հատվածի հանրային լողափերի տարածքները: Ինչպես մնացած տարածքներում, այստեղ ևս օգնության հասան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատաիկցները, հատկացնելով լրացուցիչ աղբի տոպրակներ և ձեռնոցներ:
Տարածքի մաքրման աշխատանքներ Վարդենիկի մասնաճյուղում
#Worldcleanup <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղի աշխատակիցները մաքրում են իրենց մասնաճյուղի տարածքը…
Տարածքի մաքրման աշխատանքներ Արևիկի մասնաճյուղում
#Worldcleanup Արևիկի մասնաճյուղի աշխատակիցները մաքրության աշխատանքներն իրականացրեցին Արևիկի մասնաճյուղի ամբողջ տարածքում: Տարածքը մաքրվել է աղբից, աղբը տեսակավորվել է, իսկ <<Համաշխարհային մաքրության օր>> հիմնադրամի շնորհիվ աղբը հեռացվել է տարածքից: <<Գյուղ կանգնի, գերան կկոտրի>>: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին և աջակիցներին:
Սևանի Թերակղզում կանխվել է ապորինի շվաքարանի տեղադրումը
Հերթական ստուգայցի ժամանակ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանի Թերակղզու կենտորանական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարահից ձախ լճափնյա մասում հայտնաբերել են, որ տարածքի հողօգտագործողը ինքնակամ տեղադրում է հավաքովի կոնստրուկցիաներով շվաքարան: ՊՈԱԿ-ի աշխատակիցների հրահանգով աշխատանքները դադարեցվել են: