«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է ՀՀ սուզորդների աջակցությամբ՝ կամավոր հիմունքներով իրականացնել Սևանա լճի հատակում խորտակված հին ձկնորսական ցանցերի մաքրման աշխատանքներ։
Նմանատիպ աշխատանքներ նախկինում ևս իրականացվել են և այսուհետ կլինեն շարունակական։ Նաև նախատեսվում է փոխհամագործակցության հուշագիր կնքել «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ շրջակա մի...
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին՝ Սևանի Թերակղզու կենտորանական հատվածում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից՝ ապամոնտաժվել և տեղափոխվել է ապօրինի տեղադրված փայտե տնակ, որը ծառայում էր որպես վաճառակետ:
...
Ամռան ընթացքում <<Սևանասեր հանգստացողների>> կողմից կուտակված ևս մեկ աղբավայր մաքրվեց <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցների կողմից:
...
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ -ի կողմից մեկնարկել է լողափնյա սեզոնի բացմանը ընդառաջ հանրային լողափներում մաքրման և բարեկարգման աշխատանքները: հույս ունենաք մեր կապուտաչյա գեղեցկուհու ափին հանգստացողները խնամքով կվերաբերվեն և մաքուր կպահեն այն:
...
Սույն թվականի հունիսի 8 -ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Արևիկի և Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցների կողմից շաբաթօրյակի աշխատանքներ են իրականացվել մասնաճյուղերի տարածքներում։
...
Այսօրվա համապետական շաբաթօրյակին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի անձնակազմը մաքրեց հանրային լողափը` նաև պատրաստվելով լողափնյա սեզոնին, թեև արդեն լողացողներ կային։
Եկեք մաքուր պահենք...
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ -ի աշխատակիցների կողմից կազմակերպվել է էկոկրթական միջոցառումներ` մատաղ սերնդին փոխանցելով բնության պահպանության կարևորությունն ու յուրաքանչյուրի պատասխանատվությունն այդ կարևոր գործում։ Իսկ օրվա վերջում ՊՈԱԿ-ի անձնակազմը շրջեց Սևանա լճի վրա` ևս մեկ անգամ հիանալու նրանով, ինչի պահպանության համար էլ մենք աշխատում ենք... Շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր մեզ հետ միասին ...
Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։
Մաքրման աշխատանքների ավարտից հետո կազմակերպվել է էքսկուրսիա Որորների
2019թ. մայիսի 11-ին ժամը 9-ին թռչունների միգրացիայի համաշխարհային օրվա կապակցությամբ «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածքում կազմակերպվելու է շաբաթօրյակ: