2019թ. մայիսի 11-ին ժամը 9-ին թռչունների միգրացիայի համաշխարհային օրվա կապակցությամբ «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածքում կազմակերպվելու է շաբաթօրյակ:
Շաբաթօրյակ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Սևանի մասանճյուղում
Շաբաթօրյակ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Նորատուսի մասնաճյուղում
Շաբաթօրյակ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղում
Վիշապ (հուշարձան)
Վիշապ, վիշապներ, վիշապաքարեր — մեգալիթյան հուշարձան, քարակոթող, մեկ կտոր քարից, ներհատուկ է լոկ Հայկական լեռնաշխարհին։ Հայտնի են «Վիշապաքար» անունով։ Խորհրդանշել են տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են բազալտից և ըստ ձևի ու պատկերագրության բաժանվում են երեք տիպի`
- ցլակերպ (քառակող, հաստ սալաքարի տեսքով, դիմային մասում հիմնականում ցլի գլխի և վար ընկած վերջույթների պատկերով),
- ձկնակերպ (կտրվածքում կլորավուն, քանդակված ձկան տեսքով` կրելով ձկան անատոմիական մանրամասներ),
- ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները):
Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է իր սկզբնական տեղում` հորիզոնական դիրքով ընկած: Սակայն երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի «պոչից», ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վիշապաքարերը նախապես եղել են կանգնած վիճակում:
Հայաստանում՝ Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում, Ճորոխ գետի ավազանում և այլուր հայտնաբերվել են Վիշապների պաշտամունքին նվիրված հնագույն բազմաթիվ քարակոթողներ։
Ենթադրվում է ,որ վիշապները ջրի պաշտամունքին վերաբերող հուշարձաններ են, որոնք սերտորեն կապվում են ջրաբաշխման գործի հետ։ Համարյա բոլոր վիշապների գտնված վայրերը կապված են լեռնային աղբյուրների կամ ջրանցքների հետ։ Նման ոռոգման համակարգեր են հայտնաբերվել, Սևանի Արտանիշ ծովածոցի, Արագած լեռան վրա՝ Արշախեն գետի աջ ափի և Գեղամա լեռների Թոխմակագան գյոլի և Գեմերզեկ բնակավայրերի մոտ։ Չնայած ոռոգման համակարգի կառույցները հնարավոր չէ ճիշտ թվագրել, բայց գիտնականները վիշապները կապում են հին շրջանի պտղաբերության և ջրի պաշտամունքի հետ:
<<Սևան>>ազգային պարկ>> ՊՈԱԿ -ի պահպանության գոտում տեղակայված են՝ Արտանիշ ծովածոցում, Գեղամա լեռներում <<Քարե ձի>> կոչվող բնակավայրում:
1915-2019
Ապրիլի 22 — Երկրի Օր
Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ., երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն: 1970թ-ից ՚‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը: ww2.earthday.net/~earthday/
Խեցգետին
Երկարաչանչ խեցգետինը (Pontastacus leptodactilus) Սևանա լճում հայտնաբերվել է 70-ական թվականների վերջին՝ պատահական ներմուծման շնորհիվ: Լիճ լցվող գետերում խեցգետին չի հանդիպել, սակայն խեցգետինը բավականին շատ է Սևանից սկիզբ առնող Հրազդան գետում: Երկարաչանչ խեցգետինը, ի տարբերություն այլ տեսակների, չի ձմեռում:
Փափկամարմիններ և Հոդվածոտանիներ
«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հաշվարկվում են Փափկամարմինների (Mollusca) 43 տեսակներ, որոնք պատկանում են խխունջներին և լորձնամոլյուսկներին, և Հոդվածոտանիների 639 տեսակներ, որոնք պատկանում են միջատներին (անողնաշարավոր կենդանիների ցանկի էլեկտրոնային տարբերակը տրամադրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին): Դրանցից 6-ը Հայաստանի էնդեմներ են: Կապտաթիթեռը (Maculinea nausithous Bergs), որն հայտնի է պարկի պահպանական գոտուց, գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցանկում:
Ձկներ
Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից (համապատասխանաբար` 50 % և 40 %): Այս շրջանում սիգի բաժինը տարեկան որսաբաժնում կազմում էր 0.29 %: Լճի մակարդակի իջեցման սկզբնական շրջանում (1939-1962 թթ.), ի հաշիվ Հրազդան գետի հոսքի արհեստական մեծացման, փոխվեցին Սևանա լճի ձևաչափական և հիդրոդինամիկ ցուցանիշները, ջերմաստիճանային ռեժիմը:
1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետևանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները: Այս շրջանում համապատասխան վերարտադրման պայմաններ են ստեղծվում սիգի համար և 1960 թ-ից սկսած դրա պաշարները աճում են՝ 1965 թ-ին կազմելով ձկան տարեկան որսի 40 %-ը: Իշխանի բաժինը կրճատվում է մինչև 27.5 %, կողակինը՝ 32 %: Քանի որ Սևանի կողակը ձվադրում է ինչպես լճում, այնպես էլ դրա մեջ թափվող գետերում, լճային ձվադրավայրերի կրճատման արդյունքում խախտվում են նաև կողակի բազմացման պայմանները, որի արդյունքում կրճատվում են պաշարները:
Լճի տրոֆայնության աճի շրջանում իշխանի պաշարները շարունակում են նվազել, որի արդյունքում նախ 1976 թ-ից արգելվում է դրա արդյունահանումը, իսկ 1978 թ. այն ընդգրկվում է ՍՍՀՄ Կարմիր գրքի մեջ, իսկ 1987 թ. Սևանի բեղլուի հետ միասին գրանցվում են նաև Հայաստանի Կարմիր գրքում: Սիգի քանակը այս ընթացքում շարունակում է աճել և 1970-ական թվականներին դրա արդյունագործական կենսազանգվածը հասնում է 12000-13000 տ: 1980-ական թվականների վերջին և 1990-ականների սկզբին սիգի պաշարները հասան առավելագույն քանակի` կազմելով 16000-18000 տ:
1980-ական թվականների սկզբից լճում սկսեց արագորեն աճել ծածանի քանակը:
Այսպիսվ, ներկայումս լճում արդյունահանվում են սիգը և ծածանը: Ընդ որում` սիգը կազմում է ընդհանուր որսի 80 %-ից ավելին: Իշխանի 4 ենթատեսակներից լճում մնացել են գետում ձվադրող ձևերը՝ գեղարքունին և ամառային բախտակը: Ամառային բախտակի պոպուլյացիան ներկայումս գտնվում է անհետացման եզրին: Ստորև բերվում են ձկնատեսակների էկոլոգիական բնութագրերը և տնտեսական նշանակությունը: