Ծակքարի բնական կամուրջ

Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի հարավ-արևմտյան մասում և տեղադրված է Բախտակ գետակի ավազանում: Մատչելի է գյուղամիջյան կենտրոնական ճանապարհով: «Կամուրջը» ձևավորվել է տրավերտինային կոնգլոմերատների ջրային էրոզիայի արդյունքում և բաղկացած է երկու կամարներից: Մեծ կամարը, որի տակով հոսում է գետը, ունի մոտ 10 մ բացվածք և 5-6 մ լայնություն: Նրան անմիջականորեն հարում է փոքր կամարը՝ 5 մ բացվածքով և 2 մ բարձրությամբ: Վերջինիս տակ՝ գետի հին հունի մեջ նկատելի են հին ջրաղացի ավերակներ:

Բերդկունք (Սպիտակ բերդ)

ԲՆԱԿԱՏԵՂԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՄՐՈՑԸ — Գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի արևելյան մասում և տեղադրված են Սևանա լճի ափին: Մատչելի են գյուղամիջյան Ճանապարհով Երևան-Գավառ մայրուղուց դեպի ձախ թեքվելով: Կիկլոպյան ամրոցը կանգնած է մի խոշոր ժայռաբլրի վրա և իշխող դիրք ունի շրջակայքի նկատմամբ: Այն գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Բերդկունք գյուղի արևելյան կողմից: Ամրոցն իր տեսքով ու կառուցվածքով նման է Լճափ գյուղի մոտ գտնվող ամրոցին և պետք է թվագրվի Ք.ա. II — I հազարամյակների սահմաններում: Այն նույնպես շրջապատված է բնակատեղիի ավերակներով, իսկ ամրոցի սահմաններից ներս նկատվում են կացարանների հետքեր: Ամրոցն, արևմուտքից-արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավ-արևմտյան անկյունում միանում է մի այլ նման խրամուղու, որը ձգվում է դեպի հյուսիս: Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի: Կան նաև այլ խրամուղիներ, որոնք ձգված են զանազան ուղղություններով: Դրանք հիմնականում բնական, մանր կիրճեր են և մարդիկ վերափոխելով դրանք, ծառայեցրել են պաշտպանական նպատակների, ինչպես և Լճաշենի ամրոցում: Նշված խրամուղիներն ունեն մինչև 5 մ լայնությամբ բարձր բնական ու արհեստական պատեր: 
Բերդկունքի կիկլոպյան ամրոցի դիրքն այնքան հաջող է ընտրված և գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում (10-13-րդ դդ.) կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց, որը տեղացիները կոչել են «Սպիտակ բերդ», քանի որ ամրոցում կանգուն է մնացել մի բոլորակ բարձր աշտարակի մնացորդ, որը ծեփված է կրաշաղախով: Տեղացիներն այն անվանում են նաև Իշխանաց ամրոց: 
Այս ամրոցը սովորաբար նույնացնում են միջին դարերի Սյունիք աշխարհի Գեղարքունիք գավառի Բերդկունք բերդաքաղաքի և ճանապարհային կայանի հետ (10-13-րդ դդ.), կամ տեղադրում են նաև Ազատ քաղաքը: Բերդկունքը գտնվելով Դվինից մոտ 115 կմ հեռավորության վրա՝ արաբական տիրապետության շրջանում կարևորագույն կայան էր Դվին-Պարտավ Ճանապարհի վրա: Նաև կարևոր առևտրական կենտրոն ու վաճառատեղի էր, որտեղ վաճառվում էին Գեղարքունիք գավառի տարբեր մասերից բերված ապրանքները: Նշանավոր էր և իր խանութներով, կրպակներով, իջևանատներով: Այն ավերվել է թաթար-մոնղոլական արշավանքներից՝ 13-14-րդ դարերում:

API key not valid. Please pass a valid API key.

Հանրային լողափներ

Համաձայն ՀՀ կառավարության 2011թ-ի ապրիլի 28-ի N 527-Ն, 2012 թ-ի հունիսի 7-ի N-752-Ն և 2015թ-ի հոկտեմբերի 1-ի N1122-Ն որոշումների <<Սևան>> ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում առանձնացվել են տարածքներ  հանրային 8 լողափների կազմակերպման համար, որից՝

1.Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից.

  • 39 հեկտար հողամասը՝ N 1 հանրային լողափի կազմակերպման համար,
  • 82 հեկտար հողամասը՝ N 2 հանրային լողափի կազմակերպման համար,
  • 5 հեկտար հողամասը՝ N 3 հանրային լողափի կազմակերպման համար,
  1. Դրախտիկ համայնքին հարակից տարածքից.
  • 0 հեկտար հողամասը՝ N 4 հանրային լողափի կազմակերպման համար,
  1. Լճաշեն համայնքին հարակից տարածքից.
  • 37 հեկտար հողամասը՝ N 5 հանրային լողափի կազմակերպման համար,
  1. Ծովազարդ համայնքին հարակից տարածքից.
  • 3 հեկտար հողամասը՝ N 6 հանրային լողափի կազմակերպման համար,
  1. Նորատուս համայնքին հարակից տարածքից
  • 78 հեկտար հողամասը՝ N 7 հանրային լողափի կազմակերպման համար,
  1. Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից՝
  • 0 հեկտար հողամասը՝ N 8 հանրային լողափի կազմակերպման համար:

 

<<Գավառագետի>> արգելավայր

<<Գավառագետի>> արգելավայրը գտնվում է ազգային պարկի Նորատուս թերակղզու ափամերձ և Գավառագետի գետաբերանային հատվածում, զբաղեցնում է 845 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 552 հա, իսկ ջրայինը` 293 հա: Սահմանի ընդհանուր երկարությունը 26.4 կմ է: Արգելավայրի տարածքը ձգվում է մոտ 7.5 կմ երկարությամբ և 0.5-3.5 կմ լայնությամբ: Արգելավայրի նպատակն է ապահովել Գավառագետի գետաբերանային հատվածում մնացորդային լճակների պահպանությունը և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերի անվտանգությունը, ինչպես նաև արժեքավոր և հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը:

API key not valid. Please pass a valid API key.

 

Մեկնարկել է աշնանային ծառատունկ

SavageofSevan նախաձեռնության շրջանակներում զբոսաշրջիկների կողմից կատարված հանգանակությունների շնորհիվ <<Սևան>> ազգային պարկի տարածքում՝ Ծովագյուղ համայնքին հարակից հատվածում այսօր՝ 31.10.2018թ.-ին մենկնարկել է աշնանային ծառատունկը: Տնկվելու է թվով 700 բարդի տեսակի ծառեր, ինչպես նաև կատարվելու է անտառի լրացում՝ 7000 հատ սոճու բնական վերաճից: Տնկիներն արդեն պատրաստ են, իսկ աշխատանքները տևելու են մինչև նոյեմբերի 13-ը: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին:

Տարածքի մաքրման աշխատանքներ Նորատուսի մասնաճյուղում

#Worldcleanup <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Նորատուսի աշխատակիցների կողմից այսօր լանյածավալ մաքրության աշխատանքներ իրականացվեցին Նորատուսի մասնաճյուղի ամբողջ տարածքում: Շնորհակալություն բոլոր աշխատակիցներին և խնդրանք հանրությանը՝ մի թափեք աղբը անտառում, մենք հավատում ենք, որ Ձեզ էլ այս տեսարանները դուր չեն գալիս: