<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՄԱՍՆԱԳԵՏԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ նոյեմբերի 6-ին ժամը 11:00 -ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ:
Մրցույթի պայմանները ներկայացված են ստորև…
Թափուր պաշտոնի անվանումը – <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Այցելուների Կենտրոնի Տեղեկատվության գծով մասնագետ
Այցելուների Կենտրոնի Տեղեկատվության գծով մասնագետի պաշտոնի համար սահմանված պահանջները՝
• Պետք է ունենա բարձրագույն կրթություն.
• Պետք է ունենա առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, կամ կազմակերպությունում հաջողությամբ անցած փորձաշրջան.
• Պետք է ունենա համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• Պետք է ունենա թանգարանում ցուցադրվող նմուշների վերաբերյալ գիտելիքներ.
• Պետք է ունենա թանգարանում ցուցադրվող նմուշների վերաբերյալ այցելուներին գրագետ ներկայացնելու և բացատրելու հմտություն.
• Պետք է ունենա <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների, թանգարանների գործունեության մասին օրենսդրության և իր գործունեության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն.

Այցելուների Կենտրոնի Տեղեկատվության գծով մասնագետի աշխատանքային պարտականություններն են՝
— Այցելուների կենտրոնի այցելուներին ընդունել, ուղեկցել և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն.
— Իրականացնել ՊՈԱԿ-ի Այցելուների կենտրոնում գործող թանգարանի ցուցանմուշների պահպանությունը.
— Բացառել ՊՈԱԿ-ի Այցելուների կենտրոնում գործող թանգարանի ցուցանմուշների այլ անձանց տրամադրելը կամ այլ վայր տեղափոխելը.
— Ապահովել ՊՈԱԿ-ի տնօրենի և ղեկավարների հրամանների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը.
— Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:

Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 5-ին
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9.30 –ից մինչև 17:30:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 5-ը:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
• Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
• Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը,
• Աշխատանքային գրքույկի պատճենը, կամ հայտարարություն աշխատանքային ստաժի վերաբերյալ,
• Արական սեռի անձինք ՝ նաև զինվորական գրքույկը և պատճենը,
• Մեկ լուսանկար՝ 3×4 սմ չափերի,
• Դիմում (լրացվում է տեղում):
Փաստաթղթերի ներկայացման կարգը՝
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով՝ sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:
Մրցույթի անցկացման վայրը՝
Ք. Սևան, Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Մրցույթի անցակցման օրը և ժամը՝ նոյեմբերի 6-ին ժամը 11:00-ին