📌 Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանն աշխատանքային այցով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում էր։
Նախարարի տեղկալը խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի աշխատակազմի հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շրջակա միջավարի նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ. Գալստյանը և ֆոնդերի հաշվառման և պահպանության բաժնի պետ Լ. Ղազարյանը:
✅ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ քննարկվել է էկոտուրիզմի զարգացման, զբոսաշրջային նոր ուղղությունների մշակման,աշխատակազմը համապատասխան մասնագետներով համալրելու, բնակչության էկոգիտակցության մակարդակի բարձրացման և բնության հատուկ պահպանվող տարածքներիկառավարման վերաբերյալ այլ հարցեր:
նախարարի տեղակալը շեշտել է , որ Հայաստանում էկոտուրիզմի զարգացման համար մեծ ներուժ կա, և այն կայացնելու համար առկա տարածքների ճիշտ օգտագործման մեխանիզմներ է պետք մշակել:
✅ Հանդիպումը շարունակվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում: Տեղում քննարկվել են առկա խնդիրները, ներկայացված ցուցանմուշների պահպանման և մշակման մեթոդները: