Տարածքի մաքրման աշխատանքներ Արևիկի մասնաճյուղում

#Worldcleanup Արևիկի մասնաճյուղի աշխատակիցները մաքրության աշխատանքներն իրականացրեցին Արևիկի մասնաճյուղի ամբողջ տարածքում: Տարածքը մաքրվել է աղբից, աղբը տեսակավորվել է, իսկ <<Համաշխարհային մաքրության օր>> հիմնադրամի շնորհիվ աղբը հեռացվել է տարածքից: <<Գյուղ կանգնի, գերան կկոտրի>>: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին և աջակիցներին:

Տարածքի մաքրման աշխատանքներ Մարտունու մասնաճյուղում

Մարտունու մասնաճյուղի աշխատակիցների կողմից մասնաճյուղի տարածքը մաքրվել է մի քանի աղբակույտերից։ Մաքրման աշխատանքներն իրականացվել են Երանոս, Լիճք , Ներքին Գետաշեն , Վարդաձոր համայնքների հարևանությամբ։

<<Սևան>> ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

2018թ. օգոստոսի 30-ին, ժամը՝ 14:25-ի սահմաններում <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղի տարածքում ուժգին և լայնածավալ հրդեհ է բռնկվել: ՊՈԱԿ-ի աշխատակիցների օպերատիվ արձագանքման շնորհիվ, ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հաջողվել է հրդեհը մարել մինչ անտառ մտնելը: Հրդեհի արդյունքում ծառեր չեն այրվել, այրվել է շուրջ 1.0 հա չոր խոտածածկ: Շնորհակալություն հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցներին:

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն

2018թ.-ի օգոստոսի 8-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն Բնապահպանության փոխնախարարներ Գնել Սանոսյանի և Այսեր Ղազարյանի գլխավորությամբ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Սևանա լճի ջրի մաքրության, անտառմաքրման աշխատանքների, մաքրման կայանների, Սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի թույլատրման հնարավորությունների, շուրջօրյա պահպանության իրականացման և այլ կարևոր խնդիրներ:

Սևանի Թերակղզում կանխվել է ապորինի շվաքարանի տեղադրումը

Հերթական ստուգայցի ժամանակ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանի Թերակղզու կենտորանական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարահից ձախ լճափնյա մասում հայտնաբերել են, որ տարածքի հողօգտագործողը ինքնակամ տեղադրում է հավաքովի կոնստրուկցիաներով շվաքարան: ՊՈԱԿ-ի աշխատակիցների հրահանգով աշխատանքները դադարեցվել են:

Լողափնյա սեզոնը պաշտոնապես հայտարարված է բացված

Լողափնյա սեզոնը պաշտոնապես հայտարարված է բացված: Այսօր՝ հուլիսի 1-ին հանրային N1 լողափում տեղի ունեցավ լողափերի բացման միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի քաղաքապետարանի, ԱԻՆ-ի, ոստիկանության, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ հանգստացողներ: Միջոցառման ընթացքում բնապահպանության փոխնախարարը, Գեղարքունիքի մարզպետն ու <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրենը հանգստացողներին հորդորեցին զգոն լինել և մաղթեցին անմոռանալի հանգիստ: Շնորհակալություն Սևանի քաղաքապետարանին՝ միջոցառման կազմակերպման համար:

API key not valid. Please pass a valid API key.

Անօդաչու թռչող սարքերի ձեռք բերում՝ ուղղված <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բարելավմանը

Բնապահպանության ոլորտում դրամաշնորհի փնտրտուքների ընթացքում <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը հանդիպեց IDEA WILD հիմնադրամին, որը միջազգային հարթակում հայտնի հիմնադրամ է և որի գործունեության նպատակն է վերազինել, հզորացնել և ակտիվացնել աշխարհի առավել հեռանկարային բնապահպանական կազմակերպություններին` զարգացնելու և խթանելու մոլորակի կենսաբազմազանության պահպանությունը: 
2017թ. հունիսի 30-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը դիմել է IDEA WILD հիմնադրամին՝ բնապահպանության ոլորտում դրամաշնորհ ստանալու նպատակով: Ներկայացրել ենք <<Անօդաչու թռչող սարքերի ձեռք բերում <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության բարելավման նպատակով>> ծրագիրը, որն ուղղված էր նաև ժամանակակից բնապահպանական տեխնոլոգիաներով ՊՈԱԿ-ի տեխնիկական վերազիննմանը: IDEA WILD հիմնադրամը հավանության արժանացրեց ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված ծրագիրը և 2017թ. նոյեմբերի 26–ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ին շնորհեց Parrot DISCO FPV և Parrot Bebop 2 դրոնները՝ 1000$ արժողությամբ:
Դրոնները, հանդիսանալով ժամանակակից բնապահպանական գործիքներ, մեզ օգնեցին խթանել պարկի պահպանության իրականացումը, գնահատել <<Սևան>> ազգային պարկի անտառախիտ տարածքների ներկա վիճակը, ինչպես նաև օժանդակել Սևանա լճում բնադրող ջրլող թռչունների տեսակների ընթացիկ ուսումնասիրության անցկացմանը: Բացի դրանից, դրոնները մեծ նշանակություն ունեցան պարկի տարածքում գտնվող արգելոցների և արգելավայրերի, հատկապես դրանց տարածքում գտնվող էնդեմիկ բուսատեսակների և կենդանատեսակների պահպանության, ինչպես նաև մարդու վնասակար ազդեցությունը կարևոր նշանակություն ունեցող հատուկ պահպանվող տարածքներում բացառելու առումով: Օգնեցին կանխարգելել հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումները, որովհետև յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր տեսակ, յուրաքանչյուր վայր կարևոր նշանակություն ունի մեր բնաշխարհում, որի պահպանությունն ու պաշտպանությունը մեր հավաքական ապագան է :
Բնությունն այն է, ինչից կախված է մեր կյանքը և գոյությունը: Այն մեր բարօրության և բարեկեցության աղբյուրն է և այն պաշտպանելը մեր պարտականությունն ու առաջնային խնդիրն է:
Նվիրաբերված դրոնները <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի համար կարևոր նշանակություն ունեն, ինչի համար <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը իր խորին շնորհակալությունն է հայտնում IDEA WILD միջազգային հիմնադրամին:

<<Նորաշենի>> արգելոցում կազմակերպվել էր թռչնադիտում

Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ <<Սևան>> ազգային պարկի <<Նորաշենի>> արգելոցում կազմակերպվել էր թռչնադիտում, որին մասնակցում էին կազմակերպության աշխատակիցները և Ծովազարդ համայնքի բնակչությունը: Հրավիրված մասնագետը ներկայացրեց Սևանի ավազանի թռչնաշխարհը, իսկ միջոցառման ավարտից հետո տարածքում իրականացվեց աղբահավաքման աշխատանքներ և հեռացվեց տարածքից:

API key not valid. Please pass a valid API key.

Ճանաչողական էքսկուրսիա դեպի <<Նորաշենի>> արգելոց

<<Սևան>> ազգային պարկում այսօր հյուրընկալվել էին Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ <<Կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն>> ֆակուլտետի <<Կենսաբանություն>> բաժնի 2-րդ կուրսի ուսանողները: Ուսանողները ծանոթացան պարկի պատմությանը, նշանակությանը և իրականացվող պահպանության և գիտական աշխատանքներին: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա իրականացվեց դեպի <<Նորաշենի>> արգելոց, որում բնադրում է հայկական արծաթափայլ որորը: Ի դեպ այսօր արգելոցի թռչնաշխարհը հիացրեց ուսանողներին: Բացի արգելոցի հիմնական բնակիչներից՝ որորներից, արգելոցի տարածքում հանդիպեցին քաջահավեր, ձկնկուլներ, սագեր, տառեղներ, բադեր: