Շաբաթօրյակ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Սևանի մասանճյուղում

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ -ի Սևանի մասանճյուղի աշխատակիցներն այսօր շաբաթօրյակ են իրականացրել մասնաճյուղի տարածքում` Հայ-բելառուսական բարեկամության անտառի և 8-րդ հանրային լողափի տարածքներում` չնայելով անձրևոտ եղանակին։ Շնորհակալություն Սևանի մասնաճյուղի անձնակազմին։

Համապետական շաբաթօրյակ Արևիկի մասնաճյուղում։

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի աշխատակիցները ամբողջ մասնաճյուղի տարածքում իրականացրել են մաքրման աշխատանքներ և աղբը տեղափոխել են աղբավայրեր։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։ Եկեք մաքուր պահենք մեր երկիրը…

Համապետական շաբաթօրյակ Նորատուսի մասնաճյուղում։

Աչքին հաճելի է մաքուրը։ Սևանը բոլորիս դեմքն է, եկեք այսուհետ մենք փոխվենք և աղբը չնետենք անտառում… Շնորհակալություն <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Նորատուսի մասնաճյուղի աշխատակիցներին` տարածքն աղբից <<ազատագրելու>> համար։