Ապամոնատաժվել է ապօրինի տեղադրված փայտե տնակ

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին՝ Սևանի Թերակղզու կենտորանական հատվածում,  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից՝ ապամոնտաժվել և տեղափոխվել է ապօրինի տեղադրված փայտե տնակ, որը ծառայում էր որպես վաճառակետ:

API key not valid. Please pass a valid API key.

Ձկնորսները լճից ինքնակամ դուրս են բերում թաքցրած ցանցերը

Ինչպես հրապարակվել էր ավելի վաղ, ձկնորսների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ վերջիններս լճից ինքնակամ դուրս են բերում թաքցրած և դեռևս լճից դուրս չբերված ցանցերը:

API key not valid. Please pass a valid API key.

Ստուգայց է իրականացնում Սևանա լճում

Այսօր՝ 10.01.2019թ.-ին, կապված Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման հետ, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները ստուգայց են իրականացնում Սևանա լճում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, աշխատակիցները շրջել են լճի վրա և դուրս են բերել ապօրինի տեղադրված ձկնորսական պոլիէթիլենային ցանցերն ու խեցգետն ահավաքները:

Սևանի Թերակղզում կանխվել է ապորինի շվաքարանի տեղադրումը

Հերթական ստուգայցի ժամանակ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանի Թերակղզու կենտորանական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարահից ձախ լճափնյա մասում հայտնաբերել են, որ տարածքի հողօգտագործողը ինքնակամ տեղադրում է հավաքովի կոնստրուկցիաներով շվաքարան: ՊՈԱԿ-ի աշխատակիցների հրահանգով աշխատանքները դադարեցվել են: