<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ
Տուրիստական ուղեցույց
Հղումներ
ՀՀ Նախագահ http://www.president.am
ՀՀ Կառավարություն http://www.gov.am
ՀՀ Ազգային Ժողով http://www.parliament.am
Նախարարություններ
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն http://www.mnp.am
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն http://www.mss.am
ՀՀ Առողջապահության նախարարություն http://www.moh.am
ՀՀ Արդարադատության նախարարություն http://www.justice.am
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն http://www.mes.am
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն www.mfa.am/hy/
ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն http://www.minagro.am
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն http://www.mineconomy.am
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն http://www.mineconomy.am
ՀՀ Կրթության և գիտության նախարարություն http://www.edu.am
ՀՀ Մշակույթի նախարարություն http://www.mincult.am
ՀՀ Պաշտպանության նախարարություն http://www.mil.am
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն http://www.msy.am
ՀՀ Սփյուռքի նախարարություն http://www.mindiaspora.am
ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն www.mindiaspora.amhttp://www.mindiaspora.am
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն http://www.mtc.am
ՀՀ Քաղաքաշինության նախարարություն http://www.mud.am
ՀՀ Ֆինանսների նախարարություն http://www.minfin.am
Այլ հղումներ
ՀՀ Գլխավոր դատախազություն http://www.genproc.am
ՀՀ Սահմանադրական Դատարան http://www.concourt.am
Հայաստանի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան http://www.Ombuds.am
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդ http://www.csc.am
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն http://www.armstat.am
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա http://www.sci.am
Երևանի Պետական Համալսարան http://www.ysu.am
«Հայաստան» համահայկական հիմնադրամ http://www.himnadram.org
Գործունեություն
<<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, բնապահպանական, գիտահետազոտական կազմակերպություն է, որի գործունեության առարկան պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Կազմակեպությունը ապահովում է Սևանա լճում և դրա ավազանում բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը, բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումը և նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը, իրականացնում է էկոլոգիական մոնիթորինգ, վարում բնության տարեգրությունը: ՊՈԱԿ-ը կազմակերպում է նաև բնության թանգարանի գործունեությունը, ապահովում ճանաչողական զբոսաշրջության և ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների, ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը, կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող գործընթացները և իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ, իրականացնում է հրդեհային անվտանգության միջոցառումներ, ինչպես նաև բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ, նպաստում է ճանաչողական զբոսաշրջության և դրա հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպմանը, պատրաստում ու հրատակարում է գիտական և գիտաճանաչողական գրականություն, տեղեկատվական նյութեր և այլ գործառույթներ: Կազմակերպությունը ունի 1 կենտրոնական գրասենյակ և 7 մասնաճյուղեր` Սևանի, Նորատուսի, Վարդենիկի, Մարտունու, Վարդենիսի, Արևիկի և Արտանիշի, որոնք էլ իրականացնում են կազմակերպության հիմնական գործառություները:
Մեր մասին
Կայքում Դուք կարող եք գտնել <<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության և <<Սևան>> ազգային պարկի տարածքի վերաբերյալ բազմաբնույթ տեղեկատվություն, ինչպես նաև ցանկացած տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել կայքում նշված կոնտակտային հասցեներով կամ հեռախոսահամարներով:
<<Սևան>> ազգային պարկը գտնվում է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում` Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Պարկի ընդհանուր տարածքը` Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147 343 հա, իսկ առանց լճի հայելու` 22 585 հա: Պահպանական գոտու տարածքը կազմում է 342 920 հա:
Մինչև 1997թ. <<Սևան>> ազգային պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդի հողերը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի անտառտնտեսությունները: Վերջիններս 1997թ. լուծարվում են (բացի Ճամբարակի անտառտնտեսությունից) և դրանց գույքը, ինչպես նաև համապատասխան տարածքները հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվում են <<Սևան>> ազգային պարկին: Պարկին հանձնվում են նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը:
Պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը իրականացնում է <<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Այն շահույթ չհետապնդող, իրավաբական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական կազմակերպություն է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> և <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքների, ՊՈԱԿ-ի կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա:
<<Սևանա լճի մասին>> ՀՀ օրենքով (15-ը մայիսի 2001 թ.) ազգային պարկի տարածքը ամբողջությամբ մտել է Սևանի էկոհամակարգի Կենտրոնական գոտու մեջ, սահմանվելով որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
“Սևան” ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր, քաղցրահամ լիճը` Սևանը, որի ծավալը 33.2 կմ3 է, մակերեսը՝ 1238 կմ2: Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավ-արևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ3), հյուսիս-արևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ3): Լճի առավելագույն խորությունը 82.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 27.19 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ:
Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը` Փոքր Սևան, 24–ը՝ Մեծ Սևան:
Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը:
Իրավական ապահովման բաժին
Քրիստինե Գուլանյան
Իրավական ապահովման բաժնի ղեկավար
Տնտեսական սպասարկման բաժին
Ջիվան Սիմոնյան
Տնտեսական սպասարկման բաժնի ղեկավար
Ֆինանսահաշվապահական բաժին
ֆինանսահաշվապահական բաժնի պետ, գլխավոր հաշվապահ –Արայիկ Սարգսյան
Հեռ. (+374) 261 2 02 78
Էլ. փոստ. sahk.cons@mail.ru
Գործող հանգստի գոտի ենք քանդել՝ քոթեջներով. «Սեւան» ազգային պարկի ղեկավար
Նյութի աղբյուր՝ Հայկական Ժամանակ