Տարածքի մաքրման աշխատանքներ Վարդենիսի մասնաճյուղում

#worldcleanup <<Սևան>> ազգային պարկի տարածքի Վարդենիսի հատվածը մաքրվում է Վարդենիսի մասնաճյուղի աշխատակիցների կողմից: Աշխատակիցների կողմից աղբը հավաքվել է, իսկ <<Համաշխարհային մաքրության օր>> հիմնադրամի աջակցությամբ այն տարածքից կհեռացվի: Համեմատաբար քիչ օգտագործվող հատվածները նույնչափ աղտոտված են, որքան մարդաշատ վայրերը: Եկեք այսուհետ մաքուր պահենք մեր երկիրը….

Տարածքի մաքրման աշխատանքներ Սևանի մասնաճյուղում

#Worldcleanup Սևանի մասնաճյուղի աշխատակիցների կողմից մաքրվեցին Թերակղզու հանրային լողափի և Ծովագյուղ համայնքին հարակից հատվածի հանրային լողափերի տարածքները: Ինչպես մնացած տարածքներում, այստեղ ևս օգնության հասան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատաիկցները, հատկացնելով լրացուցիչ աղբի տոպրակներ և ձեռնոցներ:

Տարածքի մաքրման աշխատանքներ Արևիկի մասնաճյուղում

#Worldcleanup Արևիկի մասնաճյուղի աշխատակիցները մաքրության աշխատանքներն իրականացրեցին Արևիկի մասնաճյուղի ամբողջ տարածքում: Տարածքը մաքրվել է աղբից, աղբը տեսակավորվել է, իսկ <<Համաշխարհային մաքրության օր>> հիմնադրամի շնորհիվ աղբը հեռացվել է տարածքից: <<Գյուղ կանգնի, գերան կկոտրի>>: Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին և աջակիցներին:

Տարածքի մաքրման աշխատանքներ Մարտունու մասնաճյուղում

Մարտունու մասնաճյուղի աշխատակիցների կողմից մասնաճյուղի տարածքը մաքրվել է մի քանի աղբակույտերից։ Մաքրման աշխատանքներն իրականացվել են Երանոս, Լիճք , Ներքին Գետաշեն , Վարդաձոր համայնքների հարևանությամբ։

<<Սևան>> ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

2018թ. օգոստոսի 30-ին, ժամը՝ 14:25-ի սահմաններում <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղի տարածքում ուժգին և լայնածավալ հրդեհ է բռնկվել: ՊՈԱԿ-ի աշխատակիցների օպերատիվ արձագանքման շնորհիվ, ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հաջողվել է հրդեհը մարել մինչ անտառ մտնելը: Հրդեհի արդյունքում ծառեր չեն այրվել, այրվել է շուրջ 1.0 հա չոր խոտածածկ: Շնորհակալություն հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցներին:

<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն

2018թ.-ի օգոստոսի 8-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն Բնապահպանության փոխնախարարներ Գնել Սանոսյանի և Այսեր Ղազարյանի գլխավորությամբ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Սևանա լճի ջրի մաքրության, անտառմաքրման աշխատանքների, մաքրման կայանների, Սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի թույլատրման հնարավորությունների, շուրջօրյա պահպանության իրականացման և այլ կարևոր խնդիրներ:

Սևանի Թերակղզում կանխվել է ապորինի շվաքարանի տեղադրումը

Հերթական ստուգայցի ժամանակ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանի Թերակղզու կենտորանական հատվածում, նախկին նավամատույց տանող ասֆալտապատ ճանապարահից ձախ լճափնյա մասում հայտնաբերել են, որ տարածքի հողօգտագործողը ինքնակամ տեղադրում է հավաքովի կոնստրուկցիաներով շվաքարան: ՊՈԱԿ-ի աշխատակիցների հրահանգով աշխատանքները դադարեցվել են:

Ես ողջ ու առողջ եմ…«Սեւան» ազգային պարկի տնօրեն

Նյութի աղբյուր՝ asekose.am

API key not valid. Please pass a valid API key.

Մամուլը գրել էր, որ «Սեւան» ազգային պարկի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում՝ Սեւանի ջուրը խմելուց հետո, ինչից հետո Վահե Գուլանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով.

«Հարգելի հայրենակիցներ տեղեկացնում եմ Ձեզ, որ Սևանի ջուրը խմելուց հետո ես ինձ շատ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ, երբևիցէ վերջին մի քանի տարվա մեջ հիվանդանոց չեմ դիմել և ընդհանրապես չեմ հիվանդացել:

Տարածվող լուրերը ամբողջությամբ ապատեղեկատվություն է: «Ժամանակ» թերթը պատասխանատվության է կանչվելու օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև պարտադրելու ենք բացահայտի նյութի աղբյուրը, իսկ մնացած լրատվամիջոցներին հորդորում եմ հերքել իրենց տարածած ապատեղեկատվությունը»:

API key not valid. Please pass a valid API key.