Մեկնարկել է Սևանա լճի ափամերձ հատվածը ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացը

Այսօր վաղ առավոտից ապամոնտաժվում է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանը:
Ապամոնտաժման աշխատանքների մասին պարբերաբար կներկայացվի …
 

Մեկնարկեց Շրջակա միջավայրի նախարարի աշխատանքային այցը «Սեւան» ազգային պարկ

Նախարարն հանդիպում-քննարկում ունեցավ ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացավ Սեւանի ջրային ավազնի տասնամյակներ կուտակակված էկոլոգիական հիմնախնդիրներին:Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենկարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն է աշխարհում: Նախարարը շրջայց կկատարի Սեւանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինի լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկվի առկա իրավիճակը:

«Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարների ու ժամանցի ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսվարողի համատեղ միջոցներով այսօր վաղ առավոտից ընթանում են «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարների ու ժամանցի ենթակառուցվածքների ապամոնտաժման աշխատանքները: Աշխատանքներն ամենասեղմ ժամկետում կիրականացվեն, ինչի մասին պարբերաբար կլուսաբանվի: