Բնապահպանության նախարարության <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը հրավիրում է սեզոնային աշխատանքի՝ հանրային N1, 2, 3 լողափերում: Թափուր հաստիքները՝ սեզոնային հսկիչներ, սեզոնային հավաքարարներ:
Մանրամասների համար կարող եք դիմել <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի գրասենյակ՝ ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը՝ 9:00-18:00:
Հեռ. +374 261 2 13 38, 2-51-60, 2-40-44
Ճայերը այս տարի ձվադրել են նաև ափամերձ տարածքում
Ճայերը (հայկական որորները) այս տարի բացի իրենց կղզյակներից, ձվադրել են նաև ափամերձ տարածքում` վտանգելով սեփական ճուտիկների ծնվելը։ Իսկ տարածքում նաև կան աղվեսներ, շնագայլեր և այլ կենդանիներ, որոնք հեշտությամբ կմոտենան և կսնվեն դրանցով։ Պարզվում է Նորաշենի արգելոցի կղզյակները փոքր են հայկական որորի նման խոշոր պոպուլյացիայի համար։
Չվող թռչունների համաշխարհային օրվան ընդառաջ Սևանի ափը մաքրվել է պլաստիկից
Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։
Մաքրման աշխատանքների ավարտից հետո կազմակերպվել է էքսկուրսիա Որորների կղզու հարակից ափ, դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է թռչունների դիտարկում և լուսանկարահանում։ Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Այնթապի թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբակի աշակերտներ, Պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ, Հայաստանի թռչնադիտորդների ասոցիացիայի, «TSE Դեպի կայուն համակարգեր» և ISSD հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Սևան» ազգային պարկի աշխատակիցներ։
Բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի «Չվող թռչունների համաշխարհային օրվա»(մայիսի 12) խորագիրը ՄԱԿ-ը սահմանել է «Թռչունները և պլաստիկը»։ Աղաբաբյանը ներկաներին իրազեկել է ջրլող թռչուններին սպառնացող վտանգների՝ հատկապես ջրավազանները պլաստիկով աղտոտելու վտանգների մասին, ծանոթացրել թռչունների հաշվառման և օղակավորման աշխատանքների հետ։
Մաքրման արդյունքներում տարանջատված պլաստիկը ISSD հասարակական կազմակերպությունը տեղափոխել և հանձնել է վերամշակման։
API key not valid. Please pass a valid API key.
<<Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի>> բիզնես ֆորումին իր մասնակցությունն ունեցավ նաև <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը
11.05.2019թ. -ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ <<Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի>> բիզնես ֆորումը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը: ՊՈԱԿ-ի ճարտարապետ Հայկ Բաբայանի կողմից ներկայացվեց կազամկերպության բազմաթիվ ծրագրերից մեկը` մասնավորապաես Սևանա լճի ափին նախատեսվող քաղաքի նախագիծը:
API key not valid. Please pass a valid API key.
Տեսահոլովակի աղբյուր՝ «Ազատություն TV» լրատվական կենտրոն
Հայտարարվել է մրցույթ՝ «Սևան» ազգային պարկի տարածքում հողհատկացման նպատակով
«Սևան» ԱՊ ՊՈԱԿ-ը անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից` Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտու առաջին և երկրորդ ենթագոտիներից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 3 (երեք) հողակտորի հողհատկացում։
Մրցույթի հայտարարությունը կցվում է։
Նյութի աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն
Շաբաթօրյակ «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցում
2019թ. մայիսի 11-ին ժամը 9-ին թռչունների միգրացիայի համաշխարհային օրվա կապակցությամբ «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի տարածքում կազմակերպվելու է շաբաթօրյակ: