Ճանաչողական էքսկուրսիա դեպի <<Նորաշենի>> արգելոց

<<Սևան>> ազգային պարկում այսօր հյուրընկալվել էին Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ <<Կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն>> ֆակուլտետի <<Կենսաբանություն>> բաժնի 2-րդ կուրսի ուսանողները: Ուսանողները ծանոթացան պարկի պատմությանը, նշանակությանը և իրականացվող պահպանության և գիտական աշխատանքներին: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա իրականացվեց դեպի <<Նորաշենի>> արգելոց, որում բնադրում է հայկական արծաթափայլ որորը: Ի դեպ այսօր արգելոցի թռչնաշխարհը հիացրեց ուսանողներին: Բացի արգելոցի հիմնական բնակիչներից՝ որորներից, արգելոցի տարածքում հանդիպեցին քաջահավեր, ձկնկուլներ, սագեր, տառեղներ, բադեր: