2019թ. հոկտեմբերի 23-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Սևանի թերակզու տարածքում առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ։ Քննարկվել է թերակղզու տարածքում հեծանիվների վարձույթի 2 կետ հիմնելու հարցը, որոնցից մեկը լինելու է թերակղզու մուտքի մոտ, կանգառի հարևանությամբ, իսկ մյուսը՝ թերակղզու կենտրոնական հատվածում: Քննարկվել է նաև թերակղզու հատվածում բանկոմատնմերի և վճարային տերմինալների տեղադրման հնարավորության հարցը: Տնտեսվարողներն այս հարցում ևս հայտնել են իրենց պատրաստակամությունը: Աշխատանքները կիրականացվեն մինչև 2019 թվականի ավարտը:
ՀՀ վարչապետի հայտարարությամբ պայմանավորված, որ ամանորյա տոներին մեծաքանակ զբոսաշրջիկներ են այցելելու Հայաստանի Հանրապետություն, և Երևանի հյուրանոցներն ու ռեստորաններն աշխատելու են ամբողջ ծավալով, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ում քննարկվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածի հյուրանոցների և ռեստորանների՝ ամանորյա տոներին աշխատելու և տոնական միջոցառումների կազմակերպման հարցը:
Ծաղկաձորի և Սևանի հյուրանոցների /ներկայացուցիչների/սեփականատերերի/ հետ քննարկվել է նաև Ծաղկաձորից դեպի Սևանի թերակղզի և Սևանից դեպի Ծաղկաձոր անվճար ավտոբուսներ տրամադրելու և զբոսաշրջիկներին տեղափոխելու հարցը, ինչը էապես կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հերթական քայլը/անակնկալը
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը բանակցություններ է վարում պարկի տարածքի տնտեսվարողների հետ՝ մաքրող, լվացող միջոցները բնական ծագում ունեցող մաքրող նյութերով փոխարինելու համար, որոոնց վերջնական արգասիքները բնության մեջ ենթարկվում են ինքնաքայքայման և չեն ախտոտում մակերևույթային ջրերն ու շրջակա միջավայրը:
Պարկի տնտեսվարողներից՝ «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն առաջինն է, ով արդեն համաձայնել է ձեռք բերել և օգտագործել այդ բնական ծագում ունեցող մաքրող, լվացող և անձնական հիգիենայի համար նախատեսված նյութերը: Ինչպես նաև «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել լինել առաջամարտիկը նշված նյութերի ներկրման, մնացած տնտեսվարող սուբյեկտներին դրանց մատակարարման հարցում:
Սևանի հատակի մաքրման աշխատանքները շարունակվում են
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է ՀՀ սուզորդների աջակցությամբ՝ կամավոր հիմունքներով իրականացնել Սևանա լճի հատակում խորտակված հին ձկնորսական ցանցերի մաքրման աշխատանքներ։
Նմանատիպ աշխատանքներ նախկինում ևս իրականացվել են և այսուհետ կլինեն շարունակական։ Նաև նախատեսվում է փոխհամագործակցության հուշագիր կնքել «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջև:
Ապամոնատաժվել է ապօրինի տեղադրված փայտե տնակ
Սույն թվականի հոկտեմբերի 15-ին՝ Սևանի Թերակղզու կենտորանական հատվածում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի ոստիկանության աշխատակիցների աջակցությամբ, <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից՝ ապամոնտաժվել և տեղափոխվել է ապօրինի տեղադրված փայտե տնակ, որը ծառայում էր որպես վաճառակետ:
API key not valid. Please pass a valid API key.ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ՍԵՒԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ
2019 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպել էին մարմնում հաշվառված 6 շահառուների այցելությունը «Սևան» ազգային պարկի բնագիտական թանգարան:
Թանգարանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման նպատակով, թանգարանի կենտրոնի ղեկավար Էմմա Քոչարյանը և տեղեկատվության գծով մասնագետ Թամարա Կիրակոսյանը շրջայցի ընթացքում շահառուներին ծանոթացրել են Սևանի ավազանին հատուկ էկզոտիկ բուսական և կենդանական աշխարհին, դրանց պատմությանը, ծագմանը և ցուցադրեցին անհետացման եզրին գտնվող եզակի նմուշներ:
Հետագայում ևս նախատեսվում է կազմակերպել նմանատիպ այցելություններ ոչ միայն շահառուների, այլև նրանց ընտանիքի անդամների համար:
<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից մաքրվել է Սևանա լճի ափամերձ երկու տարածքներ, որոնք վերծավել էին աղբանոցի:
Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցների կողմից ևս մեկ աղբավայր մաքրվեց
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
📢 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Shamshyan.com կայքում 2019թ. հուլիսի 10-ին հրապարակված <<Հերթական վանդալիզմը բնության նկատմամբ. Գեղարքունիքի մարզում քոքից կտրել են 40 տարվա 15 մետր բարձրության եղևնիներ>> նյութի վերաբերյալ.
<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղի աշխատակիցների կողմից Վարդենկի մասնաճյուղի Վարդենիկի տեղամասի 5-րդ պահաբաժնի թիվ 18-րդ քառակուսու տարածքում հայտնաբերվել է ապօրինի հատված թվով 7 (յոթ) հատ սոճի տեսակի ծառեր: Հատված ծառերը տեղափոխվել են մասնաճյուղի տարածք: Խախտման մասին կազմվել է արձանագրություն, որն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ համապատասխան ընթացք տալու և իրավախախտողին հայտնաբերելու համար:
[ngg src=”galleries” ids=”68″ display=”basic_thumbnail”
Սեւանա լճի «ծաղկման» խնդրի շուրջ միավորվել են պետական կառույցներն ու միջազգային կազմակերպությունները
Նյութի աղբյուր՝ՀՀ կառավարություն
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՔԱՅԼԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։
Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի քանի գործոններ․
🔻Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից կեղտաջրերի մուտքը լիճ
🔻Սևանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ,
🔻Գյուղատնտեսությունը և անասնապահությունը,
🔻Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ,
🔻Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ
🔻Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները
🔻Տեղումների սակավությունը։ Մայիսին լճում 36 մլն մ³ տեղումներ են արձանագրվել, որը մոտ է երբևէ պատմականորեն արձանագրված նվազագույնին (33 մլն մ³)
🔻Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը:
❗️Լճի էկոլոգիական վիճակի կայունացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել և իրականացնում է մի շարք գործողություններ.
1️⃣ Ամենօրյա աշխատանքներ են տարվում ոռոգման ջրի պահանջարկի ճշգրտման և Սևանից ջրառի նվազեցման ուղղությամբ, ջրառի ծավալները մոնիթորինգի են ենթարկվում դաշտային ուսումնասիրությունների միջոցով,
2️⃣Շարունակական մոնիթորինգ է իրականացվում՝ լճի առկա վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով և աշխատանքներ մոնիթորինգի համակարգի հզորացման համար,
3️⃣Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Սևանա լճին և հարակից տարածքին Կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տալու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ստացված պաշտոնական գրությամբ հաստատվել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են։
4️⃣Գերմանիայի Հելմհոլցի կենտրոնի և ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ներգրավմամբ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի և հատակային նստվածքների 1D մոդելավորում։
5️⃣Նախարարությունը Հունիսի 26-ին պաշտոնական նամակով դիմել է ԳԴՀ կրթության և գիտության նախարարությանը՝ լայնածավալ մոնիթորինգային աշխատանքներ իրականացման նպատակով, ներառյալ՝ լճի համար սնուցող նյութերի հաշվեկշռի գնահատում և սնուցող նյութերի կառավարման նպատակների սահմանում, էֆտրոֆացման գնահատման 1D մոդելի մշակում (սնուցող նյութեր, պլատկտոն, ջրում լուծված թթվածին), հիդրոդինամիկական 3D մոդելի մշակում, արբանյակային հեռահար զոնդավորման միջոցով ջրի որակի գնահատում, կառավարման տարբեր սցենարների գնահատում և ջրի որակի վրա ազդեցության հիմնական խնդիրների բացահայտում, և այլն։
Աշխատանքներին կներգրավվեն՝
• Գերմանիայի շրջակա միջավայրի հետազոտությունների Հելհոլցի կենտրոն, լճերի հետազոտությունների բաժին,
• Լեյբնիցի բալթյան ծովի ուսումնասիրության ինստիտուտ (Վառնեմյուդ, Գերմանիա),
• Գերմանիայի Երկրի ուսումնասիրության և շրջակա միջավայրի ծառայությունների ընկերություն (EOMAP GmbH Seefeld),
• ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն,
• ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ,
• ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն,
6️⃣5 միլիոն եվրո դրամաշնորհ է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սևանա լճին վերաբերվող բնապահպանական խնդիրների լուծման համար,
7️⃣Կառավարությունում քննարկվել է լիճ թափվող գետերի հուների մաքրման հարցը, որոնք որոշ հատվածներում, հատկապես բնակավայրերի մոտ, վերածվել են աղբավայրի։
8️⃣Հստակեցվել է մինչև 1901.5մ մաքրման ենթակա ջրածածկ տարածքները (770հա), հայտարարվել է մրցույթ և նախատեսվում է ամբողջությամբ մաքրել 2019-22թթ։
9️⃣Նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնք նպատակաուղղված են կոմունալ-կենցաղային կեղտաջրերով աղտոտման նվազեցմանը։
🔟Սևանա լճի ափամերձ տարածքներում գործունեություն ծավալող 14 խոշոր տնտեսավարող՝ նախարարության պահանջով իրենց սպասարկման և ժամանցի կետերում արդեն տեղադրել են կեղտաջրերի մաքրման կայաններ։
Նյութի աղբյուր`