Մեկնարկել է աշնանային ծառատունկ

SavageofSevan նախաձեռնության շրջանակներում զբոսաշրջիկների կողմից կատարված հանգանակությունների շնորհիվ <<Սևան>> ազգային պարկի տարածքում՝ Ծովագյուղ համայնքին հարակից հատվածում այսօր՝ 31.10.2018թ.-ին մենկնարկել է աշնանային ծառատունկը: Տնկվելու է թվով 700 բարդի տեսակի ծառեր, ինչպես նաև կատարվելու է անտառի լրացում՝ 7000 հատ սոճու բնական վերաճից: Տնկիներն արդեն պատրաստ են, իսկ աշխատանքները տևելու են մինչև նոյեմբերի 13-ը: Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին:

<<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնում

<<Հայ-բելառուսական բարեկամության անտառի>> հիմնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և անտառների կառավարման հանրապետական ունիտար <<Բելգոսլես>> ձեռնարկության միջև կնքված պայմանագրի համաձայն, <<Սևան>> ազգային պարկ>>-ի տարածքում շուրջ 10 հա-ի վրա իրականացվում են անտառտնկման աշխատանքներ: Նման լայնածավալ անտառտնկման աշխատանքները եզակի են և շատ կարևոր տարածաշրջանի համար: Ապրիլի 17-ին <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Ծովագյուղ համայնքի պոլիկլինիկայի աշխատակիցները, ինչպես նաև Ծովագյուղ համայնքի դպրոցի ավագ դասարանների աշակերտները: Ինչպես արդեն հայտնել էինք, տնկիները բերվել են Բելոռուսի հանրապետությունից և ՀՀ-ում են եղել 16.04.2018թ.-ին, իսկ <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից մինչև տնկիների հասնելը իրականացվել էին նախապատրաստական աշխատանքներ: Շնորհակալություն բոլոր մասնկիցներին:

Հայ-բելառուսական բարեկամության անտառի հիմնման համար տնկիներն այսօր հասան <<Սևան>> ազգային պարկ

Հայ-բելառուսական բարեկամության անտառի հիմնման համար բելառուսների կողմից ուղարկված տնկիներն այսօր հասան <<Սևան>> ազգային պարկի տարածք: Տնկիների հետ նաև <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ին են տրամադրվել անտառտնկման համար աշխատանքային գործիքներ:<<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և Բելգոսլես կազմակերպության ներկայացուցիչները միասին տնկիները դատարկեցին, պահեստավորեցին, նախապատրաստեցին տնկման համար, նաև փորձարկեցին գործիքները: Վաղը Սևանի մասնաճյուղի տարածքում, Ծովագյուղ համայնքին հարակից հատվածում, շուրջ 10 հա մակերեսով տեղի կունենա ծառատունկ: Հրավիրում ենք բոլորին՝ իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր գործին: