📌Այսօր 2022թ-ի ապրիլի 5-ին <<Սևան>> ազգային պարկ ՊՈԱԿ>> են այցելել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ Սերգո Աթանեսյանը, Բելառուսի անտառային տնտեսության նախարարության և Բելառուսի հանրապետական անտառային սելեկցիոն-սերմնաբուծական կենտրոնի աշխատակիցները՝ Վլադիսլավ Տետերենոկը, Տատյանա Ռիսկովան և Ալեքսանդր Օվսեյը: Այցի շրջանակներում քննարկվել են <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում ծառերի հիվանդությունների խնդիրները և դրանց լուծման հետ կապված հարցերը: Սերգո Աթանեսյանը, Վլադիսլավ Տետերենոկը, Տատյանա Ռինսկովան և Ալեքսանդր Օվսեյը այցելել են <<Սևան>> ազգային պարկի տարածքում 2018թ-ին հիմնադրված հայ-բելառուսական անտառ և պարկի այլ տարարածքներ, մասնավորապես Սևանի մասնաճյուղի Աղթամար տեղամաս: Շարունակելի են լինելու նման միջոցառումները: